Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ

Կինեզոթերապիայի ծառայությունը «Արմենիա» ՀԲԿ-ում. հարցազրույց Էմիլյա Խաչատրյանի հետ. armeniamedicalcenter.am

Կինեզոթերապիայի ծառայությունը «Արմենիա» ՀԲԿ-ում. հարցազրույց Էմիլյա Խաչատրյանի հետ. armeniamedicalcenter.am

Ի՞նչ է կինեզոթերապիան:

Կինեզոթերապիան հունարենից թարգմանված նշանակում է՝ բուժում շարժման միջոցով (կինեզո-շարժում, թերապիա-բուժում):

Կինեզոթերապիան ոսկրակապանային համակարգի առողջացումն է շարժման միջոցով, իսկ երեխաների դեպքում՝ շարժում-խաղերի միջոցով:

Շարժման թերապիան բավարար արդյունք է տալիս հետևյալ խնդիրների և հիվանդությունների ժամանակ.

 

  • ողնաշարի քրոնիկ հիվանդություններ (օստեոխոնդրոզ, միջկողային աճառային հյուսվածքի ճողվածք, սպոնդիլոարթրոզ, սպոնդիլոլիստեզ),
  • խոշոր հոդերի (ծնկահոդ, ուսահոդ) հիվանդություններ (արթրոզ, արթրիտ),
  • երեխաների և մեծահասակների կեցվածքի շեղում (կիֆոզ, լորդոզ, սկոլիոզ),
  • հոդերի մկանակապանային համակարգի հետվնասվածքային և հետվիրահատական շրջան,
  • հղիության ընթացքում առաջացած խնդիրներ,
  • սիրտ-անոթային և շնչառական համակարգի հիվանդություններ,
  • հավելյալ քաշ և այլն:


Կինեզոթերապիան ուղղված է մարմնի բնական շարժունակության վերականգնմանը: Ոսկրամկանային համակարգի տարբեր (բնածին և ձեռքբերովի) շարժումներ, որոշ հիվանդություններ, վնասվածքներ կարող են բերել շարժունակության սահմանափակման, ինչը հիմք է հենաշարժիչ համակարգի տարատեսակ հիվանդությունների զարգացմանը:

Կինեզոթերապիայի նպատակն է ստանալ առողջ և համաչափ մարմին՝ առանց օրգանիզմին վնասելու:

 


Ե՞րբ է հիմնվել կինեզոթերապիա ծառայությունը «Արմենիա» ՀԲԿ-ում:

«Արմենիա» ՀԲԿ-ում կինեզոթերապիան հիմնվել է հիվանդանոցի ստեղծման օրից: Այն ժամանակ կոչվում էր բուժական ֆիզկուլտուրայի և մերսման բաժանմունք, 2000 թվականից՝ կինեզոթերապիայի բաժանմունք, իսկ այս տարվա հունիսից՝ վերականգնողական կենտրոն:

Որքանո՞վ է հագեցված կենտրոնը:

Կենտրոնի նյութատեխնիկական բազան բավարար է, որպեսզի կատարի իր առջև դրված խնդիրները:

Ո՞ր հիվանդությունների դեպքում և ինչպե՞ս է իրականացվում կինեզոթերապիան:

Քանի որ կինեզոթերապիան վերականգնողական միջոցառում է, ապա բոլոր բժշկական միջամտություներից հետո վերջնական վերականգնումը հիվանդը ստանում է կինեզոթերապիայի միջոցով:

Կինեզոթերապիայի հիմնական միջոցը ֆիզիկական վարժություններն են, որի ընթացքում կիրառվում են հատուկ վարժություններ (ակտիվ և պասիվ): Այն բուժման ակտիվ մեթոդ է, որտեղ հիվանդը մասնակցում է վերականգնման գործընթացին:

Կա՞ն լրացուցիչ միջոցառումներ:

Կենտրոնում, բացի կինեզոթերապիայից, անհրաժեշտության դեպքում, հիվանդը ստանում է բուժական մերսում, լինֆոդրենաժ, մեխանոթերապիա, կմախքային ձգում (տրակցիա), ֆիզիոթերապիա և այլն:

Ո՞ր բաժանմունքների հետ եք համագործակցում:

Քանի որ հիվանդանոցը մեկ ամբողջական համակարգ է, որն աշխատում է խիստ պատճառաբանված և հետևողական, այդ պատճառով աշխատում ենք բոլոր բաժանմունքների և բժիշկների հետ:

Ծառայության շրջանակում կատարվում է վնասվածքաբանական, անոթային և միկրովիրաբուժության, ընդհանուր վիրաբուժության, ուրոլոգիական և քիթ-կոկորդի բաժանմունքների հետվիրահատական շրջանի հիվանդների վերականգնում։ Սրտաբանական, աղեստամոքսային, թոքային, նևֆրոլոգիական և նյարդաբանական բաժանմունքների հիվանդների հենաշարժողական համակարգի վերականգնումն իրականացվում է բուժող բժիշկի ուղեգրով:

 



Բժիշկները` զինվորի կողքին…

Վերականգնողական կենտրոնը, դեռևս 1988-ի երկրաշարժի տարիներից սկսած, ազգաբնակչությանն առաջին բուժօգնության և հենաշարժողական վերականգնման աշխատանքների մեծ փորձ ունի: 2020 թվականի պատերազմի ընթացքում զինվորի բուժման և վերականգնման աշխատանքները մեր կենտրոնում մեծ ծավալով են եղել և առաջնահերթ:

Պատերազմը դաժան փորձություն է: Կենտրոնը նույնպես պատերազմի ժամանակ և հետո մեծ փորձության միջով անցավ, դա աննկարագրելի է: Աշխատանքի ժամանակ առաջացած ցավի հաղթահարումը՝ կապված հետվիրահատական բարդությունների հետ (լիմֆոստազ, մկանա- և ջլակապանային սպազմ) և աշխատասիրությունը տալիս էին մեծ արդյունք: Այս հերոսական սերնդից մենք օրինակ վերցնելու շատ բան ունենք:

Սկզբնաղբյուր. armeniamedicalcenter.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ