Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ

Ուրոլոգիական հիվանդությունների արդյունավետ բուժում «Արամյանցում». «Արամյանց» ԲԿ

Ուրոլոգիական հիվանդությունների արդյունավետ բուժում «Արամյանցում». «Արամյանց» ԲԿ

Ուրոլոգիական ամենատարածված խնդիրներից միզաքարային հիվանդության, շագանակագեղձի գերաճի և սեռավարակների ախտանշանների և բուժման մանրամասները ներկայացնում է Արամյանց ԲԿ ուրոլոգ Երվանդ Արամայիսի Խաչատրյանը:


Ցավեր գոտկային շրջանում, միզարձակության դժվարություններ, մեզի շիթի թուլացում կամ ընդհատումներով արտահոսք, հաճախամիզություն, միզելիս ցավ, մրմռոց. սրանք են այն ընդհանուր ախտանշանները, որոնցով պացիենտները դիմում են ուրոլոգի: «Արամյանց» բժշկական կենտրոնի նյութատեխնիկական հագեցվածության շնորհիվ բոլոր անհրաժեշտ հետազոտությունները կատարվում են տեղում.պացիենտը ստիպված չի լինում հետազոտությունների համար այլ կենտրոններ դիմել: Ու առավել հաճախ հետազոտությունների արդյունքում ախտորոշվող հիվանդությունը միզաքարայինն է, որի ժամանակ պացիենտն ունենում է գոտկային ցավեր, երբեմն նաև ցիստիտանման երևույթներ, միզելու կեղծ կանչեր, եթե միզաքարերը ստորին միզուղիներում են: Ավելի բարդացած դեպքերում, երբ կարող է առաջանալ պիելոնեֆրիտ, երիկամային խիթ և այլն, հիվանդները ունենում են  բարձր տենդային ջերմություն, սարսուռ, սրտխառնոց:

 

Միզաքարային հիվանդության ժամանակ միզածորանում միզաքարի պատճառով մեզի արտահոսքի խանգարվում է, երիկամի պատիճը գերձգվում է: «Մեզը բնական անատոմիայով միզածորանով պետք է դուրս գա դեպի միզապարկ ու միզուկով դատարկվի, եթե այդ ճանապարհին որևէ տեղ խցանում է լինում, երիկամի ադեկվատ դատարկում չի կատարվում, երիկամը չափերով լայնանում է, գերձգվում և ցավային ախտանշան է առաջանում: Բացի այդ երիկամում կուտակված մեզը կարող է, ինտոկսիկացիա առաջացնելով, դառնալ պիելոնեֆրիտի պատճառ»,- բժիշկ Երվանդ Խաչատրյանի խոսքով միզաքարային հիվանդությամբ իրենց կենտրոն այցելած պացիենտը նախ հետազոտվում է ու հենց հետազոտությունների արդյունքների հիման վրա էլ կազմվում է բուժման սխեման: Իհարկե, առաջին հերթին  դեղորայքային բուժմամբ վերացվում է ցավը: Անհրաժեշտության դեպքում նաև իրականացվում է հակաբիոտիկային թերապիա: Բայց եթե դեղորայքային բուժումը չի օգնում, իրականացվում է երիկամի միզածորանների ստենտավորում. «Ստենտը 26-28 սմ երկարությամբ գրիչի միջուկի հաստության ճկուն լար է, որը տեղադրվում է միզաքարի կողքով և նրանով, ինչպես խողովակով, երիկամից մեզը դատարկվում է: Բորբոքումը բուժելուց հետո միայն, երբ ապահովվում է ռեմիսիայի շրջան, կարող ենք անցնել վիրահատական միջամտության (քարափշրում կամ ուրեթրոսկոպիա): Վիրահատական միջամտություն բորբոքված երիկամի դեպքում չի իրականացվում, որովհետև հարվածային ալիքները կարող են միզածորանում առաջացնել միկրովնասվածքներ ու բորբոքումը հետ ներծծվի արյան մեջ»:

 

 Արամյանց ԲԿ ուրոլոգ Երվանդ Արամայիսի Խաչատրյան


Հաջորդ առավել տարածված խնդիրը, որով դիմում են «Արամյանց» բկ շագանակագեղձի բարորակ գերաճն է կամ ադենոման՝ հիվանդություն, որն ունենում է տղամարդկանց 80 տոկոսը: Հիվանդությունը վաղ փուլում ախտորոշելու դեպքում հնարավոր է նշանակել կոնսերվատիվ բուժում: Բայց դեպքերի ճնշող մեծամասնության դեպքում իրականացվում է վիրահատական միջամտություն, որովհետև որպես կանոն տղամարդիկ բժշկի են դիմում բավական ուշ:

 

Շագանակագեղձի ադենոման բնորոշ է 50-ն անց տղամարդկանց: Գանգատներն են ցավ կոնքային շրջանում, հաճախամիզություն, մեզի շիթի թուլացում: Կարող են պատահել նաև արյունամիզության էպիզոդներ: Առհասարակ ադենոմայի կանխարգելման նպատակով 50-ն անց տղամարդիկ պետք է հանձնեն PSA թեստ և սոնոգրաֆիական հետազոտություն: Սա արվում է թե ՛ գերաճի վաղ հայտնաբերման համար, թե ՛ադենոմայի չարորակացումը կանխելու համար: «Եթե կասկած է լինում չարորակացման, կատարվում է տրանսվեկտալ բիոպսիա, երբ ուլտրաձայնային հետազոտության ներքո շագանակագեղձից կտորներ են վերցվում և ուղարկվում հիստոլոգիական հետազոտության: Եթե գերաճը բարորակ է, նախնական շրջանում իրականացնում ենք կոնսերվատիվ բուժում:  Իսկ գերաճը բարորակ կլինի, թե չարորակ, կախված է օրգանիզմի նյութափոխանակությունից»:

 

 Արամյանց ԲԿ ուրոլոգ Երվանդ Արամայիսի Խաչատրյան


Կանխարգելել շագանակագեղձի գերաճը տղամարդը չի կարող, դա անխուսափելի է տարիքի հետ, բայց սեռական վարակները շրջանցել կարող է, եթե ապրի կանոնավոր սեռական կյանքով:  «Մեզ կարող են դիմել նաև սեռավարակների կասկած ունենալու դեպքում: Բնորոշ գանգատներն են տհաճ հոտ, միզուկում քոր, մրմռոց, արտադրություն, միզարձակության դժվարություններ:

 

Բուժումը կոնսերվատիվ է: Բայց պետք է կատարվի ճշգրիտ հետազոտություն՝ թիրախային բուժում կատարելու համար»,-ասում է բժիշկ Խաչատրյանը,նաև անդրադառնում ժամանակին չբուժված սեռավարակներով պայմանավորված բարդություններին, ինչպես օրինակ՝ քրոնիկ պրոստատիտն է՝շագանակագեղձի բորբոքումը: Այն բացասական է ազդում մարդու կյանքի որակի վրա՝ առաջացնելով մշտական ցավեր կոնքի շրջանում: Բացի այդ բորբոքային շարունակական բորբոքումը կարող է բացասական ազդել սերմնարտադրության ու սերմի որակի վրա ու անպտղության պատճառ դառնալ, միզուկում կպումներ առաջացնել ու երիտասարդ տարիքից դժվարամիզության հանգեցնել:

 

Բժշկի խորհուրդն է սեռավարակի կասկածի դեպքում չառաջնորդվել ընկերոջ կամ դեղատան աշխատակցի խորհրդով: Այլ դիմել մասնագետի հետազոտվել, ու ստանալ ճիշտ ու արդյունավետ բուժում: «Արամյանց» բժշկական կենտրոնի ուրոլոգիական ծառայությունում պացիենտները սպասարկվում են արագ, դրական տրամադրվածությամբ, հոգատարությամբ ու բարձր պատասխանատվությամբ: «Պացիենտը մեր հարազատն է,մենք սրտացավ ենք յուրաքանչյուրի առողջության համար»,-եզրափակում է բժիշկ Երվանդ Խաչատրյանը:

 

«Արամյանց» ԲԿ

 

Սկզբնաղբյուր. «Արամյանց» ԲԿ
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Breast Care Center. կրծքագեղձի առողջության կենտրոն. nairimed.com
Breast Care Center. կրծքագեղձի առողջության կենտրոն. nairimed.com

«Նաիրի» բժշկական կենտրոնում գործում է կրծքագեղձի առողջության պահպանման կենտրոն, որն ապահովում է կրծքագեղձի հիվանդությունների վաղաժամ հայտնաբերում` վերջին սերնդի մամոգրաֆիայի, համակարգչային տոմոգրաֆիայի...

Կինեզոթերապիայի ծառայությունը «Արմենիա» ՀԲԿ-ում. հարցազրույց Էմիլյա Խաչատրյանի հետ. armeniamedicalcenter.am
Կինեզոթերապիայի ծառայությունը «Արմենիա» ՀԲԿ-ում. հարցազրույց Էմիլյա Խաչատրյանի հետ. armeniamedicalcenter.am

Ի՞նչ է կինեզոթերապիան:

Կինեզոթերապիան հունարենից թարգմանված նշանակում է՝ բուժում շարժման միջոցով (կինեզո-շարժում, թերապիա-բուժում)...

Breast Care Center. կրծքագեղձի առողջության կենտրոն. nairimed.com
Breast Care Center. կրծքագեղձի առողջության կենտրոն. nairimed.com

«Նաիրի» բժշկական կենտրոնում գործում է կրծքագեղձի առողջության պահպանման կենտրոն, որն ապահովում է կրծքագեղձի հիվանդությունների վաղաժամ հայտնաբերում` վերջին սերնդի մամոգրաֆիայի, համակարգչային տոմոգրաֆիայի...

Օրթոպեդիկ և վնասվածքաբանական խնդիրների բարձրակարգ բուժում Արամյանց ԲԿ-ում. «Արամյանց» ԲԿ
Օրթոպեդիկ և վնասվածքաբանական խնդիրների բարձրակարգ բուժում Արամյանց ԲԿ-ում. «Արամյանց» ԲԿ

Մենք հաճախ անտեսում ենք մեր առողջական խնդիրները, ականջ չենք դնում մեր օրգանիզմի ուղարկած ահազանգերին, դիմանում ենք ցավին, ամեն կերպ հետաձգում բժշկին այցելելը և մի պատահական օր նրա մոտ հայտնվում արդեն շտապ կարգով...

Բժշկի ընդունարանում
Նյարդաակնաբուժության ծառայությունը «Արմենիա» ՀԲԿ-ում. հարցազրույց Գայանե Սիլվանյանի հետ. armeniamedicalcenter.am
Նյարդաակնաբուժության ծառայությունը «Արմենիա» ՀԲԿ-ում. հարցազրույց Գայանե Սիլվանյանի հետ. armeniamedicalcenter.am

Ի՞նչ հետազոտություններ է ներառում նյարդաակնաբուժական ծառայությունը:

Նախ, աղյուսակի օգնությամբ իրականացվում է տեսողության սրության ստուգում, և, եթե առկա է խնդիր, փորձում ենք...

Հեմոդիալիզի ծառայությունը «Արմենիա» ՀԲԿ-ում. հարցազրույց բաժանմունքի վարիչ Ռաֆայել Բաղդասարյանի հետ. armeniamedicalcenter.am
Հեմոդիալիզի ծառայությունը «Արմենիա» ՀԲԿ-ում. հարցազրույց բաժանմունքի վարիչ Ռաֆայել Բաղդասարյանի հետ. armeniamedicalcenter.am

Ինչպիսի՞ ծառայություններ է իրականացնում բաժանմունքը:

Բաժանմունքում իրականացվում են հեմոդիալիզ և պլազմաֆերեզ, այսինքն, բաժանմունքում բուժվում են...

Այրվածքաբանության ազգային կենտրոնում կան տուժածին դժվար իրավիճակներից դուրս բերելու անհրաժեշտ բոլոր միջոցները, թեև առկա է հիմնանորոգման կարիք
Այրվածքաբանության ազգային կենտրոնում կան տուժածին դժվար իրավիճակներից դուրս բերելու անհրաժեշտ բոլոր միջոցները, թեև առկա է հիմնանորոգման կարիք

Այրվածքաբանության ազգային կենտրոնը հիմնադրվել է 1995թ.՝ Դավիթաշեն վարչական շրջանում գործող առանձին մասնաշենքում։ Մինչև այդ, տևական ժամանակ, գործել է ...

Բժշկի ընդունարանում
Վիրաբուժական նոր բաժանմունք Արմենիա ՀԲԿ-ում. հարցազրույց Գևորգ Սիմոնյանի հետ. armeniamedicalcenter.am
Վիրաբուժական նոր բաժանմունք Արմենիա ՀԲԿ-ում. հարցազրույց Գևորգ Սիմոնյանի հետ. armeniamedicalcenter.am

«Շատ կարևոր է, որ պացիենտներն առողջ և գոհ հեռանան մեզանից, միշտ լավը հիշեն և եթե, Աստված չանի, նորից բուժման կարիք ունենան՝ վստահորեն դիմեն մեզ»...

«Ալավերդի» բժշկական կենտրոն. Սալուտեմ ամսագիր №3
«Ալավերդի» բժշկական կենտրոն. Սալուտեմ ամսագիր №3

Բժշկությունը ամենակարևոր և ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտներից մեկն է: Արդյունավետ բժշկության հիմքում բոլոր ժամանակներում կարևորվել է նաև փոխհամագործակցությունն ու վստահությունը...

Սալուտեմ 3.2021
Պատասխաններ ապագա բժիշկների կողմից հաճախ տրվող հարցերին
Պատասխաններ ապագա բժիշկների կողմից հաճախ տրվող հարցերին

Սիրելի սովորողներ, ձեր կողմից ստանում ենք իրավական բովանդակության բազմաթիվ հարցեր: Այս անգամ առանձնացրել ենք հետևյալ հաճախ տրվող հարցերի պատասխանները՝ հիմք ընդունելով ՀՀ օրենսդրությունը...

Հրատապ թեմա Հայաստանում
Բացառիկ նյարդավերականգնողական կենտրոն Արթմեդում. «Արթմեդ» ԲՎԿ
Բացառիկ նյարդավերականգնողական կենտրոն Արթմեդում. «Արթմեդ» ԲՎԿ

«Արթմեդ» ԲՎԿ նյարդավերականգնողական կենտրոնը բացվել է 2011 թ. հոկտմբերի 14-ին՝ հոլանդական «Հեափ Ռիսարչ» (HEAP Reasearch) ընկերությունների hետ համատեղ: Հոլանդական վերականգնողական բուժման...

Ալավերդու բժշկական կենտրոն. Սալուտեմ ամսագիր №2
Ալավերդու բժշկական կենտրոն. Սալուտեմ ամսագիր  №2

Ալավերդու բժշկական կենտրոնի զարգացման ուղին սկիզբ է առնում 2008 թվականից, երբ հավատը կառույցի նկատմամբ զրոյական էր, պատերը՝ կիսախարխուլ, իսկ բուժգործիքները վաղուց կարելի էր թանգարանային ցուցանմուշ դարձնել...

Սալուտեմ 2.2021
Հոգեբուժական ծառայությունը Հայաստանում. Սալուտեմ ամսագիր № 1
Հոգեբուժական ծառայությունը Հայաստանում. Սալուտեմ ամսագիր № 1

Հիվանդանոցային հոգեբուժական ծառայությունը Հայաստանում իրականացնում են հետևյալ կազմակերպությունները. Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն, «Ավան» հոգեկան առողջության կենտրոն...

Սալուտեմ 1.2021
ԵՊԲՀ. Սխալվելու իրավունքով. սիմուլյացիոն կենտրոնի մանեկենները արձագանքում են բժշկին. Սալուտեմ ամսագիր
ԵՊԲՀ. Սխալվելու իրավունքով. սիմուլյացիոն կենտրոնի մանեկենները արձագանքում են բժշկին. Սալուտեմ ամսագիր

Այստեղ` Սիմուլյացիոն կենտրոնում, պացիենտները մանեկեններ են, բայց ոչ սովորական անշունչ մանեկեններ, այլ՝ էլեկտրոնային։ Նրանք արձագանքում են բժշկին՝ այս կամ այն գործողություն կատարելիս։ Որևէ հիվանդություն ներկայացնելիս կարող են...

Բժշկի ընդունարանում Սալուտեմ 2.2021

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ