Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ

Այրվածքաբանության ազգային կենտրոնում կան տուժածին դժվար իրավիճակներից դուրս բերելու անհրաժեշտ բոլոր միջոցները, թեև առկա է հիմնանորոգման կարիք

Այրվածքաբանության ազգային կենտրոնում կան տուժածին դժվար իրավիճակներից դուրս բերելու անհրաժեշտ բոլոր միջոցները, թեև առկա է հիմնանորոգման կարիք

Այրվածքաբանության ազգային կենտրոնը հիմնադրվել է 1995թ.՝ Դավիթաշեն վարչական շրջանում գործող առանձին մասնաշենքում։ Մինչև այդ, տևական ժամանակ, գործել է թիվ 6 հիվանդանոցի տարածքում։ Ձևավորման փուլում կենտրոնն ունեցել է ընդամենը մեկ բաժանմունք, որը զբաղվել է ճառագայթային հիվանդության բուժմամբ:

 

«Հիմա ամեն բան այլ է» - նշում է հիվանդանոցի փոխտնօրեն Կարինե Բաբայանը, ով մասնագիտությամբ այրվածքաբան է, և արդեն երեք տարի է, ինչ մասնագիտությունից զատ, կատարում է նաև վարչարարական աշխատանքներ: Նա թվարկում է բաժանմունքներն ու առանձնահատուկ շեշտադրում վերակենդանացման ու անզգայացման բաժանմունքը, որն՝ իր իսկ խոսքերով, նոր տարածքում ստեղծելն օրակարգում առաջինն է եղել։ Նախքան բաժանմունքի մասին խոսելը, մատնանշում է գործող լաբորատոր (արյան կլինիկական և կենսաքիմիական, թթվահիմնային և էլեկտրոլիտային հետազոտություններ, կոագուլոգրամմա, շճաբանական և իմունոլոգիական հետազոտություններ, մեզի ընդհանուր հետազոտություն և այլն) և գործիքային ախտորոշիչ ծառայությունները (ՈՒՁՀ, ռենտգենոգրաֆիա/սկոպիա, ԷՍԳ, ԷխոՍԳ, սցինտիգրաֆիա)։

 

 

 

 

Փոխտնօրենը պատմում է, որ վերջին տարիներին բավականին մեծ աշխատանքներ են տարվել՝ կենտրոնը բարելավելու ուղղությամբ։

 

Վերակենդանացման բաժանմունքը զինվել է նոր բժշկական տեխնիկայով (կան բազմապիսի շնչառական սարքեր, նոր մոնիտորներ), կան բոլոր անհրաժեշտ միջոցները` բուժառուին դժվար իրավիճակներից դուրս բերելու համար։ 2020 թ. պատերազմի ընթացքում՝ ՀՀ առողջապահության նախարարության հանձնարարականով և աջակցությամբ ստեղծվեց շտապ բուժօգնության ծառայություն, որը զբաղվում էր վիրավոր զինվորների տեղափոխությամբ, իսկ պատերազմից հետո` կորոնավարակով բուժառուների սպասարկմամբ (հեռ.` 8033):

 

«Վերակենդանացման բաժանմունքն ունի իր առանձնահատկությունները, և զգալիորեն տարբերվում է այլ բուժհաստատություններում գործող նմանատիպ ծառայություններից։ Այն համարվում է 3-րդ դասի վերակենդանացման բաժանմունք: Սակայն կենտրոնում բարեկարգման աշխատանքների կարիք կա. սայլը տեղից դանդաղ է շարժվում։ Պատճառը  ֆինանսական խնդիրներն են, չկա հովանավորչական աջակցություն»,- ասում է տիկին Բաբայանը։

 

 

 

Խոսելով կենտրոնի ձեռքբերումներից ու հաջողություններից, նա նշում է, որ կենտրոնում այսօր բազմապիսի բարդ վիրահատություններ են իրականացվում։ Խոսքը նեկրէկտոմիայի (հյուսվածքների մեռուկացած գոտիների հեռացում), ամպուտացիաների (վերջույթի անդամահատում), պլաստիկ-ռեկոնստրուկտիվ վիրահատությունների մասին է։

 

«Հաճախ մեր կենտրոն ընդունված բուժառուն բավականին խորը այրվածքներ է ունենում, և անհրաժեշտություն է լինում կատարել նեկրէկտոմիա։ Ինչ խոսք, «բարբարոս» վիրահատություն է, որը կատարվում է ընդհանուր անզգայացմամբ, և հեռացվում է մարմնի մակերեսի մինչև 10-15 տոկոսը։ Դա արագացնում է տուժածի վերականգնման փուլը, նվազագույնի հասցնում թունավորման գործընթացը»,- ասում է մեր զրուցակիցն ու հավելում, որ, բարեբախտաբար, կենտրոնում կան բանիմաց երիտասարդ մասնագետներ, թեև կենտրոնի աշխատանքը, թող անհամեստ չհնչի, բարդ է, ֆինանսապես էլ՝ այսպես ասած, ոչ «հրապուրիչ»։

 

 

 

Խոսելով կենտրոնում առկա խնդիրների մասին, փոխտնօրենն ասում է, որ մաշկափոխարինիչների պակաս կար, բայց, դա իր լուծումն ունեցավ՝ արտերկրյա գործընկերների շնորհիվ։

 

«Գոյություն ունեն մաշկափոխարինիչներ, որոնք աշխարհում սինթեզված են քիչ քանակով։ Զարգացած երկրների այրվածքաբանական կենտրոններում մաշկափոխարինիչներ  բավականին շատ են կիրառվում: Մենք օգտագործում ենք այն ժամանակ, երբ մեզ օգնության ձեռք են մեկնում։ Պետք է նշեմ, որ այդ կլինիկաներում օգտագործում է նաև կոնսերվացված մարդկային մաշկ։ Կան հատուկ բանկեր, որտեղ մահացած մարդկանց մաշկ են կոնսերվացնում: Ցանկալի է, որ մեր երկրում նույնպես ստեղծվի նմանատիպ բանկ, որը կարող է տարածաշրջանում լինել միակը։

 

Կենտրոնը մշտապես կապի մեջ է արտերկրյա գործընկերների հետ, որոնք պատերազմի օրերին մեզ այցելած ժամանակ դրվատել են բաժանմունքներում իրականացվող աշխատանքները։ «Նրանց բառերն եմ ցիտում. «Ձեր կենտրոնի աշխատանքը չի զիջում ԱՄՆ-ում, Ֆրանսիայում գործող կենտրոններին»։ Նման խոսքեր լսելը, ինչ խոսք, հաճելի է»։

 

Այրվածքաբանության ազգային կենտրոնն անգնահատելի աշխատանք է տարել պատերազմի օրերին։ Տիկին Բաբայանը մանրամասնում է.
«Առաջին իսկ օրվանից` սեպտեմբերի 27-ի երեկոյան, ընդունեցինք առաջին հիվանդներին։ Եթե չեմ սխալվում, 15 զինվոր էին, բոլորն ունեին պոլիտրավմաներ ու այրվածքներ։ Այլ կերպ չէր էլ կարող լինել. զենքն ունի կինետիկ ուժ, ուստի այրվածքներն էլ անխուսափելի են։

 

Գերծանրաբեռնված ու լարված աշխատանք ենք տարել։ Շարունակ կապի մեջ ենք եղել այլ բուժհաստատությունների բժիշկների հետ, որտեղ կային վիրավոր զինվորներ։ Փորձել ենք մեր խորհուրդներով բոլորին օգտակար լինել»։

 

Փոխտնօրենի փոխանցմամբ՝ այրվածքաբանության ազգային կենտրոնում դեռ չլուծված հարցեր շատ կան, որոնք ժամանակի ընթացքում իրենց լուծումները կստանան։ Խոսքը շենքի ոչ բարվոք պայմաններն են. այն ունի հիմնանորոգման կարիք։

 

Նույն կարծիքին է նաև Այրվածքաբանության ազգային կենտրոնի վերակենդանացման և անզգայացման ծառայության ղեկավար Լևոն Բալայանը, ով մեզ հետ զրույցում առանձնացնում է վերջին 1-2 տարվա ընթացքում իրենց կենտրոնում կատարած աշխատանքները։ «Խոսքը տեխնիկական վերազինման մասին է։ Մեր բաժանմունքը  խիստ անհրաժեշտ սարքերի պակաս չունի. այստեղ կան բոլոր միջոցները հիվանդին սուր վիճակից դուրս բերելու համար, և սա ղեկավարության ճիշտ աշխատանքի շնորհիվ է»։

 

Բժիշկ Բալայանը նշում է, որ կենտրոնի ինտենսիվ թերապիայի բաժանմունքը զգալիորեն տարբերվում է այլ բուժհաստատություններում գործող բաժանմունքներից. ունի իր առանձնահատկությունները։ Այրվածքից տուժածները հաճախ գտնվում են շոկային վիճակում, քանի որ խանգարվում են օրգանիզմի վիտալ գործառույթները։ Եվ այստեղ ոչ թե օրեր են պետք` տուժածի վիճակը կարգավորելու համար, այլ երբեմն` շաբաթներ ու ամիսներ»։

 

Բժիշկն ընդգծում  է, որ առայժմ կենտրոնի պատերը գտնվում են, մեղմ ասած, ոչ բարվոք վիճակում։ Բայց դա էլ ժամանակի խնդիր է։

 

med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Breast Care Center. կրծքագեղձի առողջության կենտրոն. nairimed.com
Breast Care Center. կրծքագեղձի առողջության կենտրոն. nairimed.com

«Նաիրի» բժշկական կենտրոնում գործում է կրծքագեղձի առողջության պահպանման կենտրոն, որն ապահովում է կրծքագեղձի հիվանդությունների վաղաժամ հայտնաբերում` վերջին սերնդի մամոգրաֆիայի, համակարգչային տոմոգրաֆիայի...

Կինեզոթերապիայի ծառայությունը «Արմենիա» ՀԲԿ-ում. հարցազրույց Էմիլյա Խաչատրյանի հետ. armeniamedicalcenter.am
Կինեզոթերապիայի ծառայությունը «Արմենիա» ՀԲԿ-ում. հարցազրույց Էմիլյա Խաչատրյանի հետ. armeniamedicalcenter.am

Ի՞նչ է կինեզոթերապիան:

Կինեզոթերապիան հունարենից թարգմանված նշանակում է՝ բուժում շարժման միջոցով (կինեզո-շարժում, թերապիա-բուժում)...

Breast Care Center. կրծքագեղձի առողջության կենտրոն. nairimed.com
Breast Care Center. կրծքագեղձի առողջության կենտրոն. nairimed.com

«Նաիրի» բժշկական կենտրոնում գործում է կրծքագեղձի առողջության պահպանման կենտրոն, որն ապահովում է կրծքագեղձի հիվանդությունների վաղաժամ հայտնաբերում` վերջին սերնդի մամոգրաֆիայի, համակարգչային տոմոգրաֆիայի...

Օրթոպեդիկ և վնասվածքաբանական խնդիրների բարձրակարգ բուժում Արամյանց ԲԿ-ում. «Արամյանց» ԲԿ
Օրթոպեդիկ և վնասվածքաբանական խնդիրների բարձրակարգ բուժում Արամյանց ԲԿ-ում. «Արամյանց» ԲԿ

Մենք հաճախ անտեսում ենք մեր առողջական խնդիրները, ականջ չենք դնում մեր օրգանիզմի ուղարկած ահազանգերին, դիմանում ենք ցավին, ամեն կերպ հետաձգում բժշկին այցելելը և մի պատահական օր նրա մոտ հայտնվում արդեն շտապ կարգով...

Բժշկի ընդունարանում
Նյարդաակնաբուժության ծառայությունը «Արմենիա» ՀԲԿ-ում. հարցազրույց Գայանե Սիլվանյանի հետ. armeniamedicalcenter.am
Նյարդաակնաբուժության ծառայությունը «Արմենիա» ՀԲԿ-ում. հարցազրույց Գայանե Սիլվանյանի հետ. armeniamedicalcenter.am

Ի՞նչ հետազոտություններ է ներառում նյարդաակնաբուժական ծառայությունը:

Նախ, աղյուսակի օգնությամբ իրականացվում է տեսողության սրության ստուգում, և, եթե առկա է խնդիր, փորձում ենք...

Հեմոդիալիզի ծառայությունը «Արմենիա» ՀԲԿ-ում. հարցազրույց բաժանմունքի վարիչ Ռաֆայել Բաղդասարյանի հետ. armeniamedicalcenter.am
Հեմոդիալիզի ծառայությունը «Արմենիա» ՀԲԿ-ում. հարցազրույց բաժանմունքի վարիչ Ռաֆայել Բաղդասարյանի հետ. armeniamedicalcenter.am

Ինչպիսի՞ ծառայություններ է իրականացնում բաժանմունքը:

Բաժանմունքում իրականացվում են հեմոդիալիզ և պլազմաֆերեզ, այսինքն, բաժանմունքում բուժվում են...

Ուրոլոգիական հիվանդությունների արդյունավետ բուժում «Արամյանցում». «Արամյանց» ԲԿ
Ուրոլոգիական հիվանդությունների արդյունավետ բուժում «Արամյանցում». «Արամյանց» ԲԿ

Ուրոլոգիական ամենատարածված խնդիրներից միզաքարային հիվանդության, շագանակագեղձի գերաճի և սեռավարակների ախտանշանների և բուժման մանրամասները ներկայացնում է Արամյանց ԲԿ ուրոլոգ...

Վիրաբուժական նոր բաժանմունք Արմենիա ՀԲԿ-ում. հարցազրույց Գևորգ Սիմոնյանի հետ. armeniamedicalcenter.am
Վիրաբուժական նոր բաժանմունք Արմենիա ՀԲԿ-ում. հարցազրույց Գևորգ Սիմոնյանի հետ. armeniamedicalcenter.am

«Շատ կարևոր է, որ պացիենտներն առողջ և գոհ հեռանան մեզանից, միշտ լավը հիշեն և եթե, Աստված չանի, նորից բուժման կարիք ունենան՝ վստահորեն դիմեն մեզ»...

«Ալավերդի» բժշկական կենտրոն. Սալուտեմ ամսագիր №3
«Ալավերդի» բժշկական կենտրոն. Սալուտեմ ամսագիր №3

Բժշկությունը ամենակարևոր և ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտներից մեկն է: Արդյունավետ բժշկության հիմքում բոլոր ժամանակներում կարևորվել է նաև փոխհամագործակցությունն ու վստահությունը...

Սալուտեմ 3.2021
Պատասխաններ ապագա բժիշկների կողմից հաճախ տրվող հարցերին
Պատասխաններ ապագա բժիշկների կողմից հաճախ տրվող հարցերին

Սիրելի սովորողներ, ձեր կողմից ստանում ենք իրավական բովանդակության բազմաթիվ հարցեր: Այս անգամ առանձնացրել ենք հետևյալ հաճախ տրվող հարցերի պատասխանները՝ հիմք ընդունելով ՀՀ օրենսդրությունը...

Հրատապ թեմա Հայաստանում
Բացառիկ նյարդավերականգնողական կենտրոն Արթմեդում. «Արթմեդ» ԲՎԿ
Բացառիկ նյարդավերականգնողական կենտրոն Արթմեդում. «Արթմեդ» ԲՎԿ

«Արթմեդ» ԲՎԿ նյարդավերականգնողական կենտրոնը բացվել է 2011 թ. հոկտմբերի 14-ին՝ հոլանդական «Հեափ Ռիսարչ» (HEAP Reasearch) ընկերությունների hետ համատեղ: Հոլանդական վերականգնողական բուժման...

Ալավերդու բժշկական կենտրոն. Սալուտեմ ամսագիր №2
Ալավերդու բժշկական կենտրոն. Սալուտեմ ամսագիր  №2

Ալավերդու բժշկական կենտրոնի զարգացման ուղին սկիզբ է առնում 2008 թվականից, երբ հավատը կառույցի նկատմամբ զրոյական էր, պատերը՝ կիսախարխուլ, իսկ բուժգործիքները վաղուց կարելի էր թանգարանային ցուցանմուշ դարձնել...

Սալուտեմ 2.2021
Հոգեբուժական ծառայությունը Հայաստանում. Սալուտեմ ամսագիր № 1
Հոգեբուժական ծառայությունը Հայաստանում. Սալուտեմ ամսագիր № 1

Հիվանդանոցային հոգեբուժական ծառայությունը Հայաստանում իրականացնում են հետևյալ կազմակերպությունները. Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն, «Ավան» հոգեկան առողջության կենտրոն...

Սալուտեմ 1.2021
ԵՊԲՀ. Սխալվելու իրավունքով. սիմուլյացիոն կենտրոնի մանեկենները արձագանքում են բժշկին. Սալուտեմ ամսագիր
ԵՊԲՀ. Սխալվելու իրավունքով. սիմուլյացիոն կենտրոնի մանեկենները արձագանքում են բժշկին. Սալուտեմ ամսագիր

Այստեղ` Սիմուլյացիոն կենտրոնում, պացիենտները մանեկեններ են, բայց ոչ սովորական անշունչ մանեկեններ, այլ՝ էլեկտրոնային։ Նրանք արձագանքում են բժշկին՝ այս կամ այն գործողություն կատարելիս։ Որևէ հիվանդություն ներկայացնելիս կարող են...

Բժշկի ընդունարանում Սալուտեմ 2.2021

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ