Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ
Վիրաբուժական նոր բաժանմունք Արմենիա ՀԲԿ-ում. հարցազրույց Գևորգ Սիմոնյանի հետ. armeniamedicalcenter.am
«Շատ կարևոր է, որ պացիենտներն առողջ և գոհ հեռանան մեզանից, միշտ լավը հիշեն և եթե, Աստված չանի, նորից բուժման կարիք ունենան՝ վստահորեն դիմեն մեզ»:
Որքա՞ն ժամանակ է, որ գործում է վիրաբուժական նոր բաժանմունքը և ո՞րն է նրա ստեղծման նպատակը:
Նոր բաժանմունքը գործում է արդեն երեք ամիս: Վիրաբուժական մեկ բաժանմունքը չէր հասցնում աշխատանքները, եղած մահճակալները չէին բավականացնում:
Նախկին վիրաբուժական բաժանմունքը վերանորոգվեց, կահավորվեց և այն նույնպես շահագործվում է: Արդյունքում այժմ ունենք լիարժեք աշխատող երկու վիրաբուժական բաժանմունք: Առայժմ այս ծավալը բավարարում է, եթե հետագայում ունենանք մահճակալների պակաս՝ հարկ կլինի կրկին ընդլայնել:
Վեցերորդ հարկում շարունակում է գործել առաջին վիրաբուժական բաժանմունքը, իսկ հինգերորդ հարկում՝ երկրորդը, ինչպես նախկինում էր:
Երեք ամսում բավականին աշխատանք է իրականացվել, ներկայում աշխատանքները շարունակվում են: Վերանորոգումն արագացվեց, քանի որ վերջին շրջանում դիմող հիվանդների թիվն ավելացել է։
Ի՞նչ ծառայություններ են մատուցվում բաժանմունքում:
Բաժանմունքում գործում են ուռուցքաբանական, կրծքային վիրաբուժության, օպերատիվ գինեկոլոգիական ծառայություններ, իրականացվում է լապարոսկոպիկ վիրաբուժության ծառայություն:
Գործում է ամբողջովին նոր վիրահատարան՝ հագեցած նորագույն տեխնոլոգիաներով, սարքերով, գործիքներով: Ներգրավված են նոր մասնագետներ, պրոֆեսիոնալ միջին բուժանձնակազմ:
Մեծացել է նախկինում կատարվող վիրահատությունների ծավալը` հատկապես ուռուցքային հիվանդությունների հետ կապված:
Կլինիկայում իրականացվում են Հայաստանում կատարվող գրեթե բոլոր վիրահատությունները: Կատարվում են նաև գինեկոլոգիական վիրահատություններ:
Ի՞նչ ծրագրեր ունեք առաջիկայում:
Ծառայությունների ծավալների ավելացման նպատակով (փոքր ինվազիվ վիրահատություններ) ռաջիկայում կընդգրկենք նոր մասնագետներ։
Փորձում ենք ոչ ինվազիվ վիրահատություններն իրականացնել նոր մեթոդներով՝ էնդոսկոպիկ, լապարոսկոպիկ, թորակոսկոպիկ, որոնք Հայաստանում ամբողջ ծավալով չեն իրականացվում:
Մեծ պատասխանատվություն է ենթադրում բաժանմունքի վարիչի աշխատանքը:
Այս կլինիկայում սկսել եմ աշխատել 2010-ից: 2013-ին ավարտել եմ կլինիկական օրդինատուրան, որից հետո աշխատանքի եմ անցել երկրորդ վիրաբուժական բաժանմունքում: Վերջերս՝ 3-4 ամիս է, ինչ նշանակվել եմ բաժանմունքի վարիչ:
Աշխատանքներին զուգահեռ, 2013-ից, նաև դասավանդում եմ Հայբուսակ համալսարանում` օպերատիվ վիրաբուժություն և վիրաբուժական հիվանդություններ:
Այս ամենին զուգահեռ զաղվել նաև կազմակերպչական աշխատանքներով, բավականին բարդ է. պետք է աշխատել անձնակազմի հետ, որտեղ տարբեր մարդիկ են` տարբեր մոտեցումներով, տարբեր բնավորություններով, անհրաժեշտ է յուրաքանչյուրին անհատական մոտեցում ցուցաբերել, պետք է հետևել բաժանմունքի կահավորմանը, նոր գույք ձեռք բերել, հիվանդների համար առավել հարմարավետ միջավայր ստեղծել և այլն: Շատ կարևոր է, որ հիվանդներն առողջ և գոհ հեռանան մեզանից, միշտ լավը հիշեն և, եթե Աստված չանի, նորից բուժման կարիք ունենան՝ վստահորեն դիմեն մեզ:
Ինչպե՞ս եք իրականացնում համաշխարհային փորձի ներառումը ձեր աշխատանքներում:
Մասնակցում ենք գիտաժողովների, վերապատրաստումների, նորությունների մասին տեղեկանում ենք նաև համացանցով: Գրեթե ամեն ամիս իրականացվում են սեմինար պարապմունքներ՝ վիրաբուժության ոլորտում նորություններին տեղեկանալու համար։
Մի խոսքով, բոլոր հնարավոր միջոցներով հետևում ենք նորություններին, համաշխարհային փորձին և աշխատում ենք դրանք կիրառել մեր կլինիկայում:
Ի՞նչ հեռակա ծրագրեր և նպատակներ կան:
Ծրագրերը շատ են. մտածում ենք և՛ նոր տեխնոլոգիաների, և՛ նոր վերապատրաստումների միջոցով բազմազանություն մտցնել վիրաբուժության մեջ, առաջընթաց ունենալ, աշխատել ավելի նոր, նվազ ինվազիվ, քիչ տրավմատիկ մեթոդներով օգնել հիվանդներին:
Նախկին տարվանից նոր խնդիրներ են մուտք գործել մեր իրականություն՝ կորոնավիրուս, պատերազմ...
Պատերազմի ժամանակ մեր կլինիկան մեծ դեր է ունեցել` հատկապես վիրաբուժական թևը: Թերապևտիկ բաժինները նույնպես ընդգրկվել էին` մեր զինվորներին, սպաներին լիարժեք օգնություն ցուցաբերելու համար:
07.10.2021 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ