Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ
«Ալավերդի» բժշկական կենտրոն. Սալուտեմ ամսագիր №3

Բժշկությունը ամենակարևոր և ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտներից մեկն է: Արդյունավետ բժշկության հիմքում բոլոր ժամանակներում կարևորվել է նաև փոխհամագործակցությունն ու վստահությունը:
Հարգանքի արժանի է բոլոր բուժաշխատողների գերլարված ու մեծ նվիրում պահանջող աշխատանքը, այնուամենայնիվ, առավել մեծ հեղինակություն են վայելում այն բուժհաստատությունները, որտեղ բարձրակարգ բուժսպասարկումից բացի ձեռք են բերվել պացիենտ-բուժաշխատող սերտ փոխհարաբերություններ:
Ալավերդու բժշկական կենտրոնը մեկն է այն հաստատություններից, որտեղ, հաշվի առնելով որակյալ բուժսպասարկում իրականացնելու հրամայականը, կարևորում են նաև պացիենտ-բժիշկ առողջ փոխհարաբերությունների կառուցումը, հոգեբանական մոտեցումը, մասնավորապես, այն ծառայություններում, որտեղ հանրության հետ շփումն անմիջական է:
Ալավերդու բժշկական կենտրոնի ընդունարանին և շտապօգնության ծառայություններին այս իմաստով հաջողվել է թիրախային աշխատանք կազմակերպել:
Հովիկ Ավետիսյան, շտապօգնության ծառայության պատասխանատու
Պարոն Ավետիսյան, որպես ծառայության պատասխանատու, մասնագիտական կարողություններից զատ, ի՞նչն եք կարևորում շտապօգնության ծառայության բուժաշխատողների աշխատանքում:
Հասկանալի է, որ առողջական խնդիրները պացիենտին և նրա հարազատներին դարձնում են բավականին խոցելի, նույնիսկ` դյուրաբորբոք: Բուժաշխատողը, անկախ իրավիճակներից, շարունակում է կատարել իր մասնագիտական պարտքը` չմոռանալով կարևորել նաև պացիենտ-բուժաշխատող առողջ փոխհարաբերության ստեղծումը: Ալավերդու ԲԿ-ի շտապօգնության ծառայության սպասարկման աշխարհագրական տարածքը մեծ է, ճանապարհները` դժվարանցանելի: Այս պարագայում ռիսկի տակ է դրվում ժամանակին բուժօգնություն ապահովելը, հետևաբար, պացիենտ-բուժաշխատող կապը դառնում է առավել զգայուն: Ելնելով վերոնշյալից՝ պացիենտին արագ հասնելու և որակյալ սպասարկում իրականացնելու համար Ալավերդու ԲԿ-ը սեփական միջոցներով կազմավորել է շտապօգնության ծառայության կանչ ընդունող երկրորդ բրիգադ, նաև տնային հերթապահության բրիգադ, որն իրականացնում է բժշկական կենտրոնից այլ բուժհաստատություններ հիվանդների տեղափոխումը: Մեր աշխատակիցները, առաջին օգնություն ցուցաբերելուց զատ, նաև հոգեբանական աշխատանք են իրականացնում՝ վանելով հիվանդին կամ նրա հարազատներին համակած ավելորդ խուճապը։
Աշխատանքի կազմակերպման գործընթացում կարևոր է նաև կանչ ընդունող օպերատորների պրոֆեսիոնալիզմը. եթե այստեղ հաջողում ենք, ապա կանչը սպասարկող բուժքրոջ և վարորդ-սանիտարի աշխատանքն ընթանում է առավել հարթ: Բուժաշխատողների աշխատանքը փոխկապակցված է. մեր ծառայության շրջանակում օգնելով ու լրացնելով միմյանց՝ հասնում ենք մեր ընդհանուր նպատակին` հանուն հիվանդի առողջության որակյալ ծառայության մատուցելուն:
Տաթև Ծատինյան, ընդունարանի բժշկուհի
Բժշկուհի Ծատինյան, Դուք առաջինն եք, որ բուժկենտրոնում հանդիպում է հիվանդին, անամնեզ հավաքում, գնահատում վիճակը, ինչից մեծապես կախված է հիվանդի առողջացումը: Հոգեբանական տեսանկյունից ո՞րն է այս գործընթացի ճիշտ կազմակերպման հիմքը:
Ընդունարանում և՛ հիվանդը, և՛ հարազատները մի քիչ ահաբեկված են լինում: Այս պարագայում կարևոր է ստեղծել այնպիսի մթնոլորտ, որ թե՛ պացիենտը և թե՛ հարազատները ոչ միայն բժշկի, այլև ամբողջ բուժանձնակազմի կողմից զգան հոգատարություն և սրտացավություն: Միևնույն ժամանակ բուժանձնակազմը չի տրվում հուզական ապրումներին, ժամանակ չի կորցնում, կազմակերպում է համալիր հետազոտություն՝ անամնեզ հավաքում, մոնիթորինգ իրականացնում, կատարում համապատասխան լաբորատոր-ախտորոշիչ քննություն: Այս ամենի արդյունքում ստեղծվում է ոչ միայն վստահություն, այլ նաև հավատ, ինչը բուժական գործընթացում պակաս կարևոր չէ:
Ո՞րն է աշխատանքի կազմակերպման Ձեր բանաձևը և այդ գործընթացում՝ կրտսեր և միջին բուժանձնակազմից Ձեր պահանջը:
Յուրաքանչյուր հիվանդի բուժսպասարկումը, նրա հանդեպ մոտեցումը պետք է լինեն անհատական, որակյալ` պարուրված սիրով ու հարգանքով: Իսկ այս ամենը, իհարկե, պետք է խարսխվի պրոֆեսիոնալիզմի վրա: Սա աշխատանքային կանոնակարգ է Ալավերդու ԲԿ-ի յուրաքանչյուր բուժաշխատողի համար՝ լինի բուժքույր, մայրապետ, թե` բժիշկ:
Հարկ եմ համարում նշել, որ Ալավերդու բժշկական կենտրոնի տնօրինության կողմից ճիշտ կանոնակարգի մշակումն առողջացնում է պացիենտ-բուժաշխատող հարաբերությունները:
Մարինե Դավիթյան, շտապօգնություն ծառայության և ընդունարանի ավագ բուժքույր
Տիկին Դավիթյան, բուժքրոջ, մասնավորապես, ավագ բուժքրոջ պատասխանատվությունն աշխատանքի կազմակերպման գործում մեծ է: Ընդունարանի և շտապօգնության ծառայության աշխատանքում ի՞նչն եք առավել կարևորում:
Այո, բարդ աշխատանք է, բայց ներդրված արդյունավետ համակարգի շնորհիվ, աշխատանքը սիրելու ու պատասխանատվություն զգալու պարագայում բոլոր դժվարությունները հաղթահարելի են: Բուժքույրերի, մայրապետների ու վարորդ-սանիտարների աշխատանքում խնամելու կարողությունը անհրաժեշտություն է, որովհետև պացիենտի վիճակը բարելավվում է նաև լավ խնամքի արդյունքում: Ըստ իս՝ կա ևս մեկ կարևոր դրույթ՝ տվյալ կառույցի նկատմամբ բուժաշխատողի վերաբերմունքը: Հարգանքը պետք է սկսվի աշխատավայրից ու սպիտակ խալաթի նկատմամբ պատասխանատվությունից: Պացիենտ-բուժաշխատող հարաբերություններից զատ կարևորում եմ նաև բուժաշխատողների փոխհարաբերությունները, որոնք անուղղակիորեն անդրադառնում են նաև պացիենտի բուժման կազմակերպման գործընթացի վրա: Որպես ավագ բուժքույր՝ սա նույնպես համարում եմ ամենօրյա աշխատանքային առաջնահերթություն: Այս հարցում ձախողելու դեպքում ստեղծված անառողջ մթնոլորտի հետևանքով բժշկական կենտրոնը կշեղվի իր որդեգրած ռազմավարությունից, իր արժանահավատ ուղուց, ինչն անընդունելի է ցանկացած բուժաշխատողի համար:
«ՍԱԼՈՒՏԵՄ» առողջ ապրելակերպի ամսագիր
Պետական գրանցման համար․ 211․200․00969
magazinesalutem@gmail.com
+(374) 91 64 10 15
+(374) 98 79 15 15


Կարդացեք նաև

Ի՞նչ հետազոտություններ է ներառում նյարդաակնաբուժական ծառայությունը:
Նախ, աղյուսակի օգնությամբ իրականացվում է տեսողության սրության ստուգում, և, եթե առկա է խնդիր...



Անցյալ տարի Երևանում բացված Ռուսասատանի Դաշնության Լսողության ակադեմիայի մասնաճյուղը եզակի կենտրոն է, ուր կարող են դիմել լսողության խնդիր ունեցող մարդիկ առանց տարիքային սահմանափակման: Այստեղ առկա են բոլոր...



Օրերս պարզեցինք, որ Գյումրու բժշկական կենտրոնում գործում է կաթվածի ծառայություն: Այդ կապակցությամբ զրուցեցինք Գյումրու բժշկական կենտրոնի նյարդաբանական և կաթվածի ծառայության ղեկավար...



«Նաիրի» բժշկական կենտրոնում գործում է կրծքագեղձի առողջության պահպանման կենտրոն, որն ապահովում է կրծքագեղձի հիվանդությունների վաղաժամ հայտնաբերում` վերջին սերնդի մամոգրաֆիայի, համակարգչային տոմոգրաֆիայի...



Ի՞նչ է կինեզոթերապիան:
Կինեզոթերապիան հունարենից թարգմանված նշանակում է՝ բուժում շարժման միջոցով (կինեզո-շարժում, թերապիա-բուժում)...



«Նաիրի» բժշկական կենտրոնում գործում է կրծքագեղձի առողջության պահպանման կենտրոն, որն ապահովում է կրծքագեղձի հիվանդությունների վաղաժամ հայտնաբերում` վերջին սերնդի մամոգրաֆիայի, համակարգչային տոմոգրաֆիայի...



Մենք հաճախ անտեսում ենք մեր առողջական խնդիրները, ականջ չենք դնում մեր օրգանիզմի ուղարկած ահազանգերին, դիմանում ենք ցավին, ամեն կերպ հետաձգում բժշկին այցելելը և մի պատահական օր նրա մոտ հայտնվում արդեն շտապ կարգով...



Ի՞նչ հետազոտություններ է ներառում նյարդաակնաբուժական ծառայությունը:
Նախ, աղյուսակի օգնությամբ իրականացվում է տեսողության սրության ստուգում, և, եթե առկա է խնդիր, փորձում ենք...



Ինչպիսի՞ ծառայություններ է իրականացնում բաժանմունքը:
Բաժանմունքում իրականացվում են հեմոդիալիզ և պլազմաֆերեզ, այսինքն, բաժանմունքում բուժվում են...



Ուրոլոգիական ամենատարածված խնդիրներից միզաքարային հիվանդության, շագանակագեղձի գերաճի և սեռավարակների ախտանշանների և բուժման մանրամասները ներկայացնում է Արամյանց ԲԿ ուրոլոգ...



Այրվածքաբանության ազգային կենտրոնը հիմնադրվել է 1995թ.՝ Դավիթաշեն վարչական շրջանում գործող առանձին մասնաշենքում։ Մինչև այդ, տևական ժամանակ, գործել է ...



«Շատ կարևոր է, որ պացիենտներն առողջ և գոհ հեռանան մեզանից, միշտ լավը հիշեն և եթե, Աստված չանի, նորից բուժման կարիք ունենան՝ վստահորեն դիմեն մեզ»...



Սիրելի սովորողներ, ձեր կողմից ստանում ենք իրավական բովանդակության բազմաթիվ հարցեր: Այս անգամ առանձնացրել ենք հետևյալ հաճախ տրվող հարցերի պատասխանները՝ հիմք ընդունելով ՀՀ օրենսդրությունը...



«Արթմեդ» ԲՎԿ նյարդավերականգնողական կենտրոնը բացվել է 2011 թ. հոկտմբերի 14-ին՝ հոլանդական «Հեափ Ռիսարչ» (HEAP Reasearch) ընկերությունների hետ համատեղ: Հոլանդական վերականգնողական բուժման...






Notice: Undefined index: HTTP_X_FORWARDED_FOR in /sites/med-practic.com/classes/flud_class.php on line 33
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Ընկերության մասին
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Սեռական գրգռում
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն