Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ

Հոգեբուժական ծառայությունը Հայաստանում. Սալուտեմ ամսագիր № 1

Հոգեբուժական ծառայությունը Հայաստանում. Սալուտեմ ամսագիր № 1

Հիվանդանոցային հոգեբուժական ծառայությունը Հայաստանում իրականացնում են հետևյալ կազմակերպությունները. Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն, «Ավան» հոգեկան առողջության կենտրոն, Սևանի հոգեբուժական հիվանդանոց, Գյումրու հոգեկան առողջության կենտրոն, Լոռու մարզային հոգենյարդաբանական դիսպանսեր, Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր, Ակադեմիկոս Արսեն Հայրիյանի անվան առողջության կենտրոն, «Արթմեդ» բժշկական վերականգնողական կենտրոնի «Սթրես» հոգեկան առողջության վերականգնողական բաժանմունք, «Արմենիա» բժշկական կենտրոնի փսիխոսոմատիկ բաժանմունք, Հայ Կանադական «Մեփլ Լիֆս» կազմակերպություն, «Պավլմեդ» ՍՊԸ։ Վերջին չորսը մասնավոր կազմակերպություններ են:


Պետական պատվերով արտահիվանդանոցային հոգեբուժական օգնությունն իրականացվում է Երևանում` «Ավան» հոգեկան առողջության կենտրոնի կողմից, Շիրակի, Լոռու և Սյունիքի մարզերում համապատասխանաբար` Գյումրու հոգեկան առողջության կենտրոնի, Լոռու մարզային հոգենյարդաբանական դիսպանսերի, Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսերի համակարգմամբ, տարածաշրջանային պոլիկլինիկաների հոգեբուժական աշխատասենյակների և «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի մանկական հոգեբուժական դիսպանսերի կողմից։

 

Հոգեբուժական ծառայությունը Հայաստանում


Վերոնոշյալ բուժհաստատություններին զուգահեռ գործում են մի շարք ոչ պետական արտահիվանդանոցային հոգեբուժական կազմակերպություններ, որոնք օգնություն են ցուցաբերում վճարովի հիմունքներով։


Հոգեբանական օգնությունն առայսօր պետության կողմից ոչ կանոնակարգվում էր, ոչ` ֆինանսավորվում։


Պատերազմի ժամանակ Հայկական հոգեբուժական ասոցիացիան (ՀՀԱ) կոչով դիմեց հոգեկան առողջության մասնագետներին` կամավորագրվելու և անվճար աշխատելու վիրավորների հետ։ Կոչին արձագանքեց 233 մասնագետ, որոնցից 104-ն ամբողջ պատեազմի ընթացում, ինչպես նաև հետպատերազմյան շրջանում, աշխատեցին ստացիոնարներում գտնվող վիրավորների հետ։


Պատերազմից հետո ՀՀԱ-ն դիմեց մասնավոր կազմակերպություններին, և 13 կազմակերպություն պարտավորվեց ու մինչև օրս անվճար հոգեբանական օգնություն է ցուցաբերում թիրախային խմբերին։

 

Հոգեբուժական ծառայությունը Հայաստանում


Այս իրավիճակում պետությունը դիմեց Հայաստանի Հանրապետության պատմության մեջ աննախադեպ քայլի, և ՀՀ կառավարությունը որոշում ընդունեց, որի համաձայն հայտարարվեց մրցույթ՝ փոխհատուցելու թիրախային խըմբերին ցուցաբերվող հոգեբանական օգնության համար: Սա, հիրավի, պատմական որոշում էր։


Ս/թ մարտի 16-ին կայացած մրցույթում հաղթող ճանաչվեց ութ կազմակերպություն. «Սեդա Ղազարյանի անվան հոգեկան առողջության» հիմնադրամ («Ինթրա» հոգեկան առղոջության կենտրոն), Հայկական հոգեբուժական ասոցիացիա, «Զրո» ՍՊԸ (Հոգեսոցիալական կարգավորման կենտրոն), «ԷԼ-ՊԻ հոգեբանական ուսումնախորհրդատվական կենտրոն» ՍՊԸ, «Ապագա» ՍՊԸ, Մարիամ Մեհրաբյան Վաչագանի ԱՁ («Ժեստ» կենտրոն), Հոգեբանների հայկական գիտական միավորում, «Ամբրա» հոգեկան բարեկեցության կենտրոն: Այժմ օրենքով նախատեսված միջոցառումներն իրականացնելուց հետո տվյալ կազմակերպությունները կսկսեն պետական ֆինանսավորմամբ իրականացնել հոգեբանական օգնություն ցուցաբերել հե-տևյալ թիրախային խմբերին.

 

  1. անհայտ կորած անձանց կամ ռազմագերիների ծնողներին, ընտանիքի անդամներին,
  2. գերության մեջ գտնված անձանց, նրանց ընտանիքի անդամներին,
  3. ռազմական գործողությունների ընթացքում վիրավորում կամ հաշմանդամություն ստացած անձինք, նրանց ընտանիքի անդամներին,
  4. զոհված զինծառայողների կամ քաղաքացիական անձանց ընտանիքի անդամները,
  5. ռազմական գործողություններին մասնակցած անձանց, այդ թվում՝ զորահավաքային զորակոչով ներգրավվածներին և կամավորականներին,
  6. տեղահանվածներին (հոգեբանական թեժ գծի աջակցությամբ),
  7. ուղղակի մասնակցություն չունեցող անձանց (հոգեբանական թեժ գծի աջակցությամբ):

Հայկական հոգեբուժական ասոցիացիա


Հոգեբուժական ծառայությունը Հայաստանում


«ՍԱԼՈՒՏԵՄ» առողջ ապրելակերպի ամսագիր
Պետական գրանցման համար․ 211․200․00969
[email protected]
+(374) 91 64 10 15
+(374) 98 79 15 15

Սկզբնաղբյուր. «Սալուտեմ» առողջ ապրելակերպի ամսագիր, N1
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ