Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ

«Ուղեղի հիմնարար հետազոտությունների գիտակրթական կենտրոն» և «Քաղցկեղի հետազոտությունների ենթակառուցվածք» Հայաստանում. Կոնստանտին Ենկոյան: «Սալուտեմ» ամսագիր

«Ուղեղի հիմնարար հետազոտությունների գիտակրթական կենտրոն» և «Քաղցկեղի հետազոտությունների ենթակառուցվածք» Հայաստանում. Կոնստանտին Ենկոյան: «Սալուտեմ» ամսագիր

«Սալուտեմ» պարբերականում Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանին նվիրված խորագրի ներքո 1-ին հարցազրույցը ԵՊԲՀ գիտության գծով պրոռեկտոր, պրոֆեսոր Կոնստանտին Ենկոյանի հետ էր: Նա պատասխանել է շատ կարևոր և հեռանկարային երկու ծրագրի իրականացմանը վերաբերող հարցերին, որոնք, անշուշտ, կհետաքրքրեն նաև մեր ընթերցողներին:


− ԵՊԲՀ-ում մեկնարկել են «Ուղեղի հիմնարար հետազոտությունների գիտակրթական կենտրոնի» կառուցման աշխատանքները:

Ի՞նչ նպատակ է հետապնդում ծրագիրը:


− «Ուղեղի հիմնարար հետազոտությունների գիտա-կրթական կենտրոնի» շինարարական աշխատանքները մեկնարկել են տարեսկզբին։ Այն կառուցվում է Համաշխարհային բանկի և ԵՊԲՀ աջակցությամբ, «Կրթական  ծրագրերի կենտրոն» Ծրագրերի իրականացման գրասենյակի հետ կյանքի կոչվող ծրագրի շրջանակներում:


«Ուղեղի հետազոտությունների գիտակրթական կենտրոն», որը կլինի հիմնարար գիտության զարգացման գերազանցության հարթակ, կդառնա հետազոտական ուղղվածությամբ կրթության օրինակելի ձև և ուղղված կլինի բուհական կրթության նոր մշակույթի ձևավորմանը:


− Ո՞ր փուլում են աշխատանքները, և շինարարության ի՞նչ ժամկետներ են նախատեսված:


− Շենքի կառուցապատման համար գցված են հենասյուները, և արդեն տեղադրում են ծածկը։ Աշնանը պլանավորում ենք ավարտին հասցնել շինարարական աշխատանքները, եթե, իհարկե, ամեն ինչ բարեհաջող ընթանա:

 

«Ուղեղի հիմնարար հետազոտությունների գիտակրթական կենտրոն» և «Քաղցկեղի հետազոտությունների ենթակառուցվածք» Հայաստանում
 − Ինչո՞ւ Հայաստանում:


− Որովհետև որոշել ենք ապրել Հայաստանում։ Մանավանդ հիմա` հետպատերազական ծանր իրավիճակում, պետք է գործերով, այլ ոչ խոսքերով ապացուցել, որ ինչ-որ բան արել ես Հայրենիքիդ համար։ Պետք է ներդնել կարողություններիդ ամբողջ սպեկտրը` Հայաստանում գիտության զարգացումն ապահովելու և նոր կադրեր ներգրավելու ուղղությամբ:


− Ովքե՞ր են գործընկերները:


− Հայաստանից դուրս սերտորեն համագործակցում ենք Թյուբինգենի (EKUT, Գերմանիա), Բոխումի (RUB, Գերմանիա) և Լունդի (ULUND, Շվեդիա) համալսարանների հետ, Հայաստանում՝ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Լ. Օրբելու անվան Ֆիզիոլոգիայի ինստիտուտի և «ՔԵՆԴԼ» սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտի հետ։


− Ի՞նչ հեռանկարներ կան Կենտրոնի հետ կապված:


− «Ուղեղի հիմնարար հետազոտությունների գիտակրթական կենտրոնը», Եվրոպական Միության «Հորիզոն-2020 Cobrain» և «Նյարդակենսաբանական գործընթացների վերծանումը նորմայում և ախտաբանության մեջ` սաղմից մինչև ծերացող ուղեղ» դրամաշնորհային ծրագրերի հետ միասին հիմք են` Հայաստանում աշխարհին ներկայանալի «Ուղեղի հետազոտությունների գերազանցության կենտրոն» ստեղծելու ճանապարհին: Վերջինս կդառնա բժըշկակենսաբանության նոր գիտակրթական համալիր, որտեղ երիտասարդ հետազոտողներն ու գիտնականները հնարավորություն կունենան զբաղվելու գիտական գործունեությամբ և ձեռք բերելու հետազոտական հմտություններ։

 

«Ուղեղի հիմնարար հետազոտությունների գիտակրթական կենտրոն» և «Քաղցկեղի հետազոտությունների ենթակառուցվածք» Հայաստանում
− Ի՞նչ կտա Հայաստանին Կենտրոնի ստեղծումը:


− Կենտրոնը պետք է ստեղծի նոր, ազնիվ, պարկեշտ և իրական գիտությամբ զբաղվող մարդկանց միջավայր։ Սա մեզ կօգնի տեղորոշվել և դիրքորոշվել։ Ինչու ոչ, կբարձրա-ցնի երկրի վարկանիշը։ Ի վերջո, այն միջազգային ճանաչելիություն կբերի ո՛չ միայն համալսարանին, այլ նաև` երկրին, իսկ երկիրը ճանաչելի է, ինչպես գիտենք, կա՛մ անվանի մարզիկներով, կա՛մ արվեստի ներկայացուցիչներով, կամ` գիտությամբ։


Կենտրոնում կստեղծվեն մի շարք աշխատատեղեր և բարենպաստ միջավայր հետազոտողների և գիտնականների համար: Կենտրոնում հնարավորություն կունենան աշխատելու ո՛չ միայն COBRAIN թիմը, ԵՊԲՀ ասպիրանտները, ուսանողները, այլ նաև բոլոր այն անձինք, որոնք հետաքրքրված են ուղեղի հետազոտություններով։ Կենտրոնը բաց է լինելու համագործակցությունների համար։ Այն հագեցած է լինելու գերժամանակակից տեխնիկայով և լաբորատոր սարքերով։


− Հաջորդ ծրագիրը վերաբերում է Հայաստանում Քաղցկեղի հետազոտությունների ենթակառուցվածքի ստեղծմանը: Ի՞նչ նպատակ ունի այն:


− Հարկ է նշել, որ այս ծրագիրը Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը շահել է` հաղթելով «ARICE թվինինգ» ծրագրում: Այն նպատակ ունի Հայաստանում բարձրացնել հետազոտական ենթակառուցվածքների հնարավորությունները քաղցկեղի հետազոտության ոլորտում` զարգացնելով ժամանակակից բիոբանկի տվյալները: Նշված նպատակին հնարավոր է հասնել այդ ոլորտի առաջատար համալսարանների հետ սերտ համագործակցության արդյունքում:
Բժշկական համալսարանի կողմից համակարգվող, 3 տարի տևողությամբ «ARICE թվինինգ» ծրագիրը կիրականացվի ԵՊԲՀ բժշկական գենետիկայի ամբիոնի մասնագետների կողմից, որոնք մեծ փորձ ունեն քաղցկեղի գենետիկայի ուսումնասիրության ոլորտում:


− Որքանո՞վ է ծրագիրն արդիական և հրատապ:


− Նշված հետազոտման ենթակառուցվածքի ստեղծումը պայմանավորված է Հայաստանում քաղցկեղի հիվանդացության և մահացության, նաև հազվադեպ չարորակ հիվանդությունների տարածվածության շատ բարձր ցուցանիշներով` եվրոպական երկրների համեմատությամբ: «ARICE» նախագիծն ապահովելու է քաղցկեղի հետազոտման ենթակառուցվածքի զարգացումը Հայաստանում և տարածաշրջանում:

 

«ՍԱԼՈՒՏԵՄ» առողջ ապրելակերպի ամսագիր
Պետական գրանցման համար․ 211․200․00969
[email protected]
+(374) 91 64 10 15
+(374) 98 79 15 15

Սկզբնաղբյուր. «Սալուտեմ» առողջ ապրելակերպի ամսագիր, N1
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ