Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ

Կաթվածի կանխարգելման կենտրոն` «Էրեբունի» ԲԿ-ում. erebunimed.com

Կաթվածի կանխարգելման կենտրոն` «Էրեբունի» ԲԿ-ում. erebunimed.com

Կաթվածը մահացության առաջնային և հաշմանդամություն առաջացնող գլխավոր պատճառներից է: Վերջին տարիներին գոյություն ունեն սուր կաթվածի բուժման արդյունավետ միջոցներ, սակայն առավել արդյունավետ է կաթվածի կանխարգելումը, քանի որ կաթվածն ինքնին մի շարք ռիսկի գործոնների հետևանք է։ Առկա են կառավարվող և չկառավարվող ռիսկի գործոններ: Կառավարվող ռիսկի գործոններն են զարկերակային գերճնծումը, շաքարային դիաբետը, շողացող առիթմիան, հիպերխոլեստերոլեմիան, ծխելը և այլն:

 

Նշված հիվանդությունների առկայությունը մեծացնում է կաթվածի հավանականությունը, իսկ առաջին կաթվածից հետո կրկնակի կաթվածի հավանականությունն ավելանում է մի քանի անգամ։ Հետազոտությունները ցույց են տվել, որ ընդհանուր կաթվածների շուրջ 30% կրկնակի կաթվածներ են, որոնք հաճախ ավելի ծանր են ընթանում: Այդ իսկ պատճառով կրկնակի կաթվածի կանխարգելումը չափազանց կարևոր է մահացության և հաշմանդամության նվազեցման համար: «Էրեբունի» ԲԿ-ում 2019 թվականից հիմնադրվել է «Կաթվածի կենտրոն», որի կարևոր մասն է «Կաթվածի կանխարգելման կենտրոնը»:

 

Ծառայության նպատակն է նվազեցնել հանրապետությունում հաշմանդամության և մահացության տոկոսը, բարձրացնել հիվանդների կյանքի որակը:

Սկզբնաղբյուր. erebunimed.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ