Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ

«Սթրես» կենտրոնում կրկին կարող եք բուժում անցնել պետպատվերով. Mednews.am

«Սթրես» կենտրոնում կրկին կարող եք բուժում անցնել պետպատվերով. Mednews.am

Արթմեդ ԲՎԿ «Սթրես» կենտրոն մարդիկ գալիս են ընտանեկան, անձնական դժբախտություններից հետո, երբ նրանց հոգում տիրապետող են դառնում տագնապները, վախերը, անհանգստությունները ապագայի, առողջության, կյանքի իմաստի և այլ հարցերի շուրջ: Նրանք մարդիկ են, որոնց հոգին խաղաղ չէ, ունեն խնդիր, որի լուծումը չեն տեսնում: Այդ անհանգիստ ապրումների արդյունքում էլ առաջանում են նևրոզները, դեպրեսիաներն ու սթրեսները, որոնց բուժմամբ էլ զբաղվում են «Արթմեդ» ԲՎԿ «Սթրես» հոգեկան առողջության վերականգնման բաժանմունքում, որտեղ կրկին բուժում կարող եք ստանալ նաև պետպատվերով: Ի՞նչ դրսևորումներ կարող են ունենալ հոգեկան խնդիրները և ինչպես են դրանք բուժվում «Արթմեդում»․ պատմել է  «Սթրես» կենտրոնի ղեկավար, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սամվել Հրանտի Սուքիասյանը Առողջապահական համակարգ /mednews.am/ պարբերականի հետ զրույցում:

 

«Սթրես» կենտրոնում կրկին կարող եք բուժում անցնել պետպատվերով

 


Եթե կա ցավ, ուրեմն պետք է լինի որևէ օրգանի ախտահարում կամ վնասվածք: Բայց պատահում է, որ ցավը որևէ հիվանդության ախտանշան չէ։ Բոլոր հետազոտությունները ցույց են տալիս, որ մարդը ֆիզիկապես առողջ է, բայց ցավը միևնույնն է կա։ Իրականում դա ոչ թե ֆիզիկական, այլ հոգեկան առողջության խնդիր է: Զարկերակային գերճնշում, հաճախասրտություն, սրտի ծակոցներ, հևոց, շնչարգելություն, ջղաձգումներ, դող, այրոց, վերջույթների թուլություն, ուշաթափություններ, աղեստամոքսային համակարգի խանգարումներ. ահա այն հնարավոր ախտանշանները, որ առաջանում են ուժեղ սթրեսներից հետո հոգեկան առողջության խանգարման դեպքում: Հոգին մարմնի ցավով ահազանգում է, որ օգնության կարիք ունի: Այսպես է կարծում բժիշկ Սուքիասյանը. «Ցավը կարող է տարբեր տեղակայում ունենալ: Դա պայմանավորված է նաև մարդու կյանքի փորձով, օրինակ՝ նրա ծանոթներից կամ սիրելիներից մեկը մահացել է որևէ հիվանդությունից, որն արտահայտվել է այս կամ այն մարմնական գանգատով, ու նույն գանգատները ունենում է նաև նա: Գանգատները կարող են լինել փսխումներ, շնչարգելություն, ջղաձգություն, սիրտանոթային, աղեստամոքսային համակարգերում ցավեր, և այլն, բայց բազմաթիվ հետազոտությունների արդյունքում ոչ մի հիվանդություն չախտորոշվի: Եթե մարդը չհիմնավորված ցավ է զգում, որը որևէ հիվանդության ախտանշան չէ, ապա նա հոգեկան առողջության խնդիրներ ունի, որոնց մասին ահազանգում է ցավը, և պետք է դիմեն հոգեկան առողջության կենտրոն»։

 

«Սթրես» կենտրոնում կրկին կարող եք բուժում անցնել պետպատվերով


Այնինչ շատ դեպքերում այս մարդիկ նախ դիմում են պոլիկլինիկաներ, ու թերապևտները նրանց հոգեբանի կամ հոգեբույժի մոտ ուղղորդելու փոխարեն, ուղղորդում են նևրոպաթոլոգի մոտ, որը երկար տարիների անարդյունավետ բուժում է սկսում։ Բժիշկ Սուքիասյանը ունեցել է նման բազմաթիվ պացիենտներ, որոնք իրենց առաջին այցը հոգեբույժին կատարել են բավականին ուշ՝ կես տարուց, մինչև դեպք է եղել, տասնյակ տարիների ուշացումով, բարդացած հոգեվիճակով․ «Դրանք վեգետատիվ կամ սոմատովեգետատիվ գանգատներ են, ու հոգեկան առողջության խանգարման ախտանշան են: Մինչ այդ այս մարդիկ սթրես են ապրել, որը բացասական է ազդել մարդու հոգեկան առողջության վրա, և օրգանիզմը այդ մասին սկսել է ահազանգել այս կամ այն մարմնական գանգատով: Կարևոր է, որ առաջնային օղակի թերապևտները այս կամ այն մարմնական գանգատով դիմող բուժայցելուններին քննելիս, ուշադրություն դարձնեն նաև նրանց հոգեվիճակին, հետաքրքրվեն՝ վերջին շրջանում սթրեսային ապրումներ ունեցել են, թե ոչ: Ու եթե հետազոտությունների ընթացքում չի հայտնաբերվում գանգատի որևէ պատճառ –հիվանդություն, բայց նկատվում է հոգեկան անհավասարակշիռ կամ տագնապային վիճակ, ապա պետք է նրան ուղղորդի հոգեբանի խորհրդատվության»: 


«Արթմեդ» ԲՎԿ «Սթրես» կենտրոնի ղեկավար, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սամվել Հրանտի Սուքիասյանը կարևոր է համարում պոլիկլինիկաներում ներդնել ամբողջ աշխարհում ընդունված հոգեբանական սքրինինգային թեստեր, որոնց պատասխաններով կարող են հստակ պատկերացում կազմել բուժայցելուների հոգեվիճակի մասին: Այս թեստերը կարևոր են հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց ժամանակին ու ճիշտ բուժում տրամադրելու համար: Եթե առաջնային օղակի թերապևտին հոգեկան առողջության խնդիրներ ունեցող մարդ դիմի մարմնական, բայց հետազոտությունների արդյունքում ոչ մի հիվանդություն չհայտնաբերվի, թերապևտը, իմանալով, որ վերջին շրջանում բուժայցելուն սթրես է ունեցել, կառաջարկի անցնել թեստը, և իսկապես կօգնի նրան՝ ուղղորդելով հոգեբանի խորհրդակցության կամ հոգեկան առողջության կենտրոն:

 

«Սթրես» կենտրոնում կրկին կարող եք բուժում անցնել պետպատվերով


«Արթմեդ» ԲՎԿ «Սթրես» կենտրոնում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձինք մնում են 14 օր: Այստեղ մարդիկ չեն հարկադրվում ամիսներ տևող մեկուսացման: Ընդամենը երկու շաբաթվա ընթացքում կենտրոնի փորձառու մասնագետները նրանց օգնում են դուրս գալ ճգնաժամային վիճակից, ու վերադառնալ իրենց առօրյային ու աշխատանքին: Բայց բուժման փուլայնությունը պահպանվում է. որոշ ժամանակ նրանք պետք է պահպանեն կապը բուժող բժշկի հետ և երբեմն ամբուլատոր այցեր կատարեն: «Սթրես» կենտրոնը օգնել և օգնում է մարդկանց, որոնք նևրոտիկ խանգարումներով և այլ սահմանային վիճակներով տառապող, նյարդաբանական և փսիխոսոմատիկ խնդիրներ:  Նրանք չեն կարող բուժվել հոգեբուժարաններում, որտեղ կան ծանր հոգեախտաբանական վիճակում գտնվողներ, և տեղի միջավայրը, ընդհակառակը կարող է էլ ավելի ծանրացնել այս մարդկանց հոգեվիճակը: Իսկ «Սթրես» կենտրոնում նրանց կօգնեն:  Ի դեպ կենտրոնում պացիենտները կրկին կարող են բուժվել նաև պետպատվերի շրջանակում։ Սա հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց համար լիարժեք ու արդյունավետ բուժում հրաշալի հնարավորություն:

Սկզբնաղբյուր. Mednews.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Սրտաբանական կենտրոն. erebunimed.com
Սրտաբանական կենտրոն. erebunimed.com

«Էրեբունի» բժշկական կենտրոնի սրտաբանական կենտրոն․բազմապրոֆիլ ծառայություններ` հագեցած լավագույն սարքավորումներով, պրոֆեսիոնալ անձնակազմ...

Նոր բաժանմունք «Էրեբունի»-ում. erebunimed.com
Նոր բաժանմունք «Էրեբունի»-ում. erebunimed.com

Անընդմեջ կատարելագործման ու առաջխաղացման ճանապարհն «Էրեբունի» բժշկական կենտրոնում ամեն անգամ նոր բաժանմունքներ...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Տեսողության լազերային շտկում. nairimed.com
Տեսողության լազերային շտկում. nairimed.com

Ո՞ւմ է ցուցված տեսողության լազերային շտկումը

Լազերային շտկումը կարող է վերականգնել տեսողությունը հետևյալ խանգարումների դեպքում...

Ակնաբանություն
Օնկոուրոլոգիական ծառայություն. erebunimed.com
Օնկոուրոլոգիական ծառայություն. erebunimed.com

«էրեբունի» բժշկական կենտրոնի ուրոլոգիական բաժանմունքի օնկոուրոլոգիական ծառայություն տարեկան հարյուրավոր տղամարդիկ են դիմում, ստանում իրենց տանջող հարցերի...

«Մասնագիտությունը՝ բժիշկ» շարքից․ Արմենիա ՀԲԿ վերակենդանացման բաժանմունքի կլինիկայի ղեկավար Սիրանուշ Ավագյան. armeniamedicalcenter.am
«Մասնագիտությունը՝ բժիշկ» շարքից․ Արմենիա ՀԲԿ վերակենդանացման բաժանմունքի կլինիկայի ղեկավար Սիրանուշ Ավագյան. armeniamedicalcenter.am

Բժշկի աշխատանքն ունի դժվարության իր երանգները, Հիպոկրատի «ծանր գլխարկի» ծանրության տարբեր չափերը, և սխալ չի լինի ասել, որ անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգի մասնագիտացումն ընտրած բժիշկներն...

Վիրաբուժություն Բժշկի ընդունարանում
Ալերգոլոգիական ծառայությունը համալրվել է նոր ալերգեններով. erebunimed.com
Ալերգոլոգիական ծառայությունը համալրվել է նոր ալերգեններով. erebunimed.com

Ալերգենները կանխարգելիչ նշանակություն ունեն և նախատեսված են սեզոնային ռինո-կոնյուկտիվիտով, գարնան կամ ամռան ամիսներին արտահայտված փռշտոցներով, քթահոսությամբ, արցունքահոսությամբ, կոկորդի...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
ՄՌՏ ծառայությունը Արմենիա ՀԲԿ-ում․ հարցազրույց ռադիոլոգ Մերի Սուքիասյանի հետ. armeniamedicalcenter.am
ՄՌՏ ծառայությունը Արմենիա ՀԲԿ-ում․ հարցազրույց ռադիոլոգ Մերի Սուքիասյանի հետ. armeniamedicalcenter.am

ՄՌՏ հետազտության ծառայությունը «Արմենիա» ՀԲԿ-ում ներդրվել է  2023 թ. փետրվար ամսին: Երևի բոլորին է հայտնի, որ մագնիսառեզոնանսային պատկերի ստացման սարքի հեղինակն է հայազգի գյուտարար Ռեյմոնդ Դամադյանը...

Ախտորոշում Բժշկի ընդունարանում
ԵՊԲՀ. Մեկնարկում է «Բուժական գործ» կրթական ծրագրի հավատարմագրման գործընթացը
ԵՊԲՀ. Մեկնարկում է «Բուժական գործ» կրթական ծրագրի հավատարմագրման գործընթացը

Այս շաբաթ մեկնարկում է «Բուժական գործ» կրթական ծրագրի միջազգային հավատարմագրման գործընթացը:

ԵՊԲՀ ընդհանուր բժշկության ֆակուլտետի դեկան Կարինե Բարոյանը նշում է, որ միջազգային...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
«Նոր հայացք» ակնաբուժական կլինիկա
«Նոր հայացք» ակնաբուժական կլինիկա

Վեց տարի Երևանում գործող «Նոր հայացք» ակնաբուժական կլինիկան ժամանակակից բուժհաստատություն է, որտեղ ստեղծված են բոլոր պայմանները տեսողության հետ կապված լիարժեք սպասարկում ստանալու համար...

Հայկական Հոգևոր Վերականգնման Հիմնադրամ. revival.am
Հայկական Հոգևոր Վերականգնման Հիմնադրամ. revival.am

Հայկական Հոգևոր Վերականգնման Հիմնադրամը ստեղծվել է 2022թ ամռանը և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հետ համատեղ նպատակադրված է ստեղծել կարողություններ՝ հայ ժողովրդի հոգևոր-հոգեբանական...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Ո՞ր դեպքերում և ինչպե՞ս է կատարվում սրտի անոթների ստենտավորումը
Ո՞ր դեպքերում և ինչպե՞ս է կատարվում սրտի անոթների ստենտավորումը

«Արամյանց» ԲԿ ընդհանուր և ինվազիվ սրտաբանական բաժանմունքը վերաբացումից հետո աշխատում է ժամանակակից տեխնիկական հագեցվածությամբ: Նորացվել է գործիքակազմը: Աշխատում են շուրջօրյա, շտապ կարգով...

Սրտանոթաբանություն
«Գլավ ստոմ» ստոմատոլոգիական կլինիկա
«Գլավ ստոմ» ստոմատոլոգիական կլինիկա

Արտաշատ քաղաքում գտնվող «Գլավ ստոմ» ստոմատոլոգիական կլինիկայում իրականացվում է ստոմատոլոգիական ցանկացած տեսակի միջամտություն՝ բացառությամբ այն միջամտությունների, որոնք պահանջում են ստացիոնար...

Դիաբետիկ ոտնաթաթի հետևողական և արդյունավետ բուժում «Արթմեդ»-ում
Դիաբետիկ ոտնաթաթի հետևողական և արդյունավետ բուժում «Արթմեդ»-ում

Դիաբետիկ ոտնաթաթի համախտանիշը շաքարային դիաբետով տառապող մարդկանց մոտ առաջացող բարդություններից է, որը դրսևորվում է ոտնաթաթին վերքային մակերեսներով, խոցերով՝ ընդհուպ մինչև ոտնաթաթի մեռուկացմամբ...

Բժշկի ընդունարանում
Թորակոսկոպիկ, նվազ ինվազիվ վիրահատությունները կրծքային վիրաբուժությունում. Սուրեն Վարդանյան. armeniamedicalcenter.am
Թորակոսկոպիկ, նվազ ինվազիվ վիրահատությունները կրծքային վիրաբուժությունում. Սուրեն Վարդանյան. armeniamedicalcenter.am

Ի՞նչ է թորակոսկոպիկ միջամտությունը:

Թորակոսկոպիայի ժամանակ իրականացվում է միջամտություն՝ 2-3 փոքր (1-1,5 սմ) բացվածքների միջոցով...

Բժշկի ընդունարանում Շնչառական համակարգ
Կրծքային վիրաբուժությունը «Արմենիա» ՀԲԿ-ում. հարցազրույց Սուրեն Վարդանյանի հետ. armeniamedicalcenter.am
Կրծքային վիրաբուժությունը «Արմենիա» ՀԲԿ-ում. հարցազրույց Սուրեն Վարդանյանի հետ. armeniamedicalcenter.am

Որքա՞ն ժամանակ է կրծքային վիրաբուժությունը ներդրված Արմենիա ՀԲԿ-ում:

«Արմենիա» ՀԲԿ-ում կրծքային վիրաբուժության ծառայությունը, որը նախկինում գործել է և հետագայում դադարել...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ