Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ
«Արթմեդ» բժշկավերականգնողական կենտրոնի քիթ-կոկորդ-ականջ հիվանդությունների ծառայություն: Ծառայության ղեկավար Արայիկ Ղարիբյան. Mednews.am

«Արթմեդ» բժշկավերականգնողական կենտրոնի Քիթ-կոկորդ-ականջ հիվանդությունների ծառայությունը մեծ հաջողությամբ իրականացնում է փոքրերի ու մեծահասակների բարձրակարգ վիրաբուժական ու թերապևտիկ բուժում՝ ժամանակակից չափանիշներին համապատասխան։
Ծառայության ղեկավար Արայիկ Ղարիբյանին դիմող յուրաքանչյուր բուժայցելու ստանում է լիարժեք ու արդյունավետ բուժօգնություն, արժանանում սրտացավ ու բարեհամբույր վերաբերմունքի։ Այստեղ աշխատում են, որ Դուք լավ լսեք և ազատ շնչեք։
Չկարողանալ քթով ազատ շնչել, նշանակում է ապրել կիսով չափ․ կորցնել աշխարհի հոտերն ու համերն զգալու հնարավորությունը։ Դժվարացած շնչառության պատճառ կարող են լինել տարբեր սուր շնչառական հիվանդությունները (ՍՇՀ), հայմորիտները, քթի պոլիպները։
Կորոնավիրուսը ստիպեց, որ բոլորս անգիր անենք սուր շնչառական հիվանդությունների ախտանշաններն ու դրանց բուժման մեթոդները։
Բայց քիթ-կոկորդի այլ հիվանդություններ ևս, որոնք իրենց ախտանշաններով նման են ՍՇՀ-ներին ու պակաս վտանգավոր չեն։ Այդպիսին են հայմորիտները։ Հայմորիտը հայմորյան խոռոչների լորձաթաղանթի բորբոքումն է, որը առաջանում է վիրուսային սուր շնչառական հիվանդությունների, խեցիների մեծացման, միջնապատի ծռվածության, ալերգիկ ռինիտների կամ պոլիպոզների պատճառով։ Հայմորիտի ժամանակ փակվում է հայմորյան խոռոչների արտահոսքը, արտադրությունը կուտակվում է խոռոչներում, վերածվում թարախի, առաջացնում բորբոքում։ Գանգատները լինում են նաև ուժեղ ցավեր այտոսկրերի ու ճակատի շրջանում, որոնք ուժեղանում են կռանալիս, թարախի հոտ քթից ու քթի փակվածություն։ Բժիշկ Ղարիբյանի խորհուրդն է՝ ոչ մի դեպքում ինքնաբուժությամբ չզբաղվել ու հնարավորինս շուտ դիմել բժշկի․«Ժամանակին չբուժված հայմորիտը կրկնակի բարդությունների պատճառ է դառնում ախտահարելով աչքերը, ականջները, բացասական ազդում տեսողության ու լսողության վրա։ Ավելի վատթար դեպքերում այն կարող է առաջացնել մենինգիտ»։
Ամեն դեպքում եթե մարդը սկսել է ոչ լիարժեք շնչել, պետք է դիմի ԼՕՌ բժշկի՝ լիարժեք ու վերջնական բուժում ստանալու համար։ Ազատ շնչառությանը կարող են խանգարել նաև պոլիպները և ադենոիդները։ Պոլիպները լորձաթաղանթի գերաճ են, որոնք առաջանում են հիմնականում էթմոիդալ խորշիկներում, և ուղեկցվում են ալերգիկ ռինիտներով և բուժվում են էնդոսկոպիկ միջամտությամբ, որից հետո պացիենտը 6 ամիս գտնվում է ԼՕՌ բժշկի հսկողության ներքո։ Իսկ ադենոիդները, որ ժողովուրդի մեջ հայտնի են որպես քթի միս, կարող են խանգարել ազատ ծնչել ոչ միայն երեխաներին, այլև մեծահասակներին։ ԼՕՌ բժիշկ Արայիկ Դ․ Ղարիբյանին իր բազմամյա պրակտիկայի ընթացքում բավական հաճախ այդ խնդրով դիմել են հենց մեծահասակներ․ «Մարդիկ երկար ժամանակ տանջվել են՝ կրելով վատ շնչառության բացասական հետևանքները, առանց կասկածելու, որ ադենոիդ ունեն։ Եվ բուժումից հետո զգալիորեն բարելավել են իրենք կյանքի որակը․ երբ սկսում ես ավելի ազատ շնչել, կյանքն ու աշխարհն էլ ավելի ազատ ու սրտաբաց ես ընդունում»։ Երեխաների դեպքում ադենոիդի հեռացումն էլ ավելի ակնհայտ դրական ազդեցություն է թողնում նրանց օրգանիզմի, անգամ առաջադիմության վրա, երեխան դառնում է ավելի կայտառ և կենտրոնացած։ Նույն դրական փոփոխությունը ծնողները նկատում են նաև նշիկների հեռացումից հետո։
Նշիկները հեռացնում են նաև մեծահասակները, բայց թե մեծերի, թե փոքրերի նշիկների հեռացումը պետք է ունենա ցուցումներ, որոնք կարող է տալ միայն փորձառու բժիշկը․ «Եթե առկա է նշագեղձերի վիրուսային կամ հազվադեպ նաև բակտերիալ քրոնիկ բորբոքում (տոնզիլիտ), երեխան հաճախ է հիվանդանում անգինայով (երեխաները՝ տարեկան 7-ից ավելի անգամ, պատանիներն ու երիտասարդները՝ 5 անգամ, միջին տարիքի մարդիկ՝ 3 անգամ), նշագեղձերը այնքան են մեծացել, որ փակել են կոկորդի լուսանցքը, քմային աղեղների և նշիկների միջև առաջացել են կպումներ, սեղմելիս երևում է թարախի ձևափոխված արտադրություն և քսուքային հետազոտությունը ցույց է տալիս ստրեպտոկոկ, ապա պետք է նշիկները հեռացնել»։
Երեխաների նշագեղձերը կարելի է հեռացնել 4 տարեկանից, իսկ մեծահասակներինը՝ մինչև 63 տարեկանը։ Նշիկների հեռացման առաջին ցուցումը, ինչպես տեսանք նշիկաբորբն է՝ տոնզիլիտը։ Տոնզիլիտը բացասական է ազդում մարդու օրգանիզմի վրա, այդ ազդեցությունը բժիշկ Ղարիբյանը տպավորիչ բնութագրում է այսպես․ «Այն կրծում է սիրտը, լիզում հոդերը․ քրոնիկ նշիկաբորբը հաճախ մեծահասակների սիրտանոթային և հոդային տարբեր խնդիների առաջացման պատճառ է դառնում։ Բացի այդ տոնզիլիտը հաճախակի անգինաների պատճառ է, դա էլ իր հերթին կարող է ախտահարել տարբեր օրգան համակարգեր, ու ավելի մեծ վնաս հասցնել օրգանիզմին։ Հիմա մարդիկ ավելի տեղեկացված են, ու թույլ չեն տալիս, որ հիվանդությունը հանգեցնի հոդերի ախտահարման, գիտակցում են բարդությունների հավանականությունը ու ավելի վաղ են դիմում մեզ»։
Ընդհանրապես բժիշկ Ղարիբյանը հորդորում է անհանգստացնող գանգատներ լինելու դեպքում մասնագետի դիմել հնարավորինս վաղ, ու ոչ մի դեպքում չզբաղվել ինքնաբուժությամբ։


Կարդացեք նաև

Խոսենք «Արմենիա» ՀԲԿ արյան ծառայության մասին:
Կենտրոնում կատարվում են արյան հետ կապված այն գործառույթները, որոնք իրականացվում են բոլոր մյուս արյան ծառայություններում: Միակ տարբերությունն այն է, որ այստեղ հիվանդները պլանային չեն, և հաճախ լինում են...



Ինչպիսի՞ն են «Արմենիա» բժշկական կենտրոնի վիրաբուժական ծառայության ծավալները:
Արմենիա բժշկական կենտրոնն ունի մեծ հնարավորություններ: Կենտրոնում՝ վիրաբուժության ուղղությամբ...



Քեզ կընդունեն ժպիտով, կճանապարհեն ժպիտը դեմքիդ: Այս թեթև մթնոլորտը պահվում է ամենաբարդ աշխատանքի հաշվին: «Ալմա դենտ» ստոմատոլոգիական կլինիկան այսպես աշխատում է 2013 թվականից՝ առաջարկելով...



Ստելլա Սուջոյանն «Արմենիա» ՀԲԿ-ում որպես գլխավոր բուժքույր աշխատում է 2015 թվականից, դասավանդում է Երևանի հենակետային բժշկական քոլեջում, «Հայբուսակ» համալսարանի բազային քոլեջում և պրովիզոր-նկարիչ...



Ե՞րբ է հիմնվել ինտերվենցիոն սրտաբանական ծառայությունը «Արմենիա» բժշկական կենտրոնում
Անգիոգրաֆիա, կորոնարոգրաֆիա իրականացվում է կորոնար և պերիֆերիկ անոթների...



Արթմեդ ԲՎԿ «Սթրես» կենտրոն մարդիկ գալիս են ընտանեկան, անձնական դժբախտություններից հետո, երբ նրանց հոգում տիրապետող են դառնում տագնապները, վախերը, անհանգստությունները ապագայի, առողջության, կյանքի իմաստի...



Բաժանմունքում աշխատում են գերձայնային և ֆունկցիոնալ ախտորոշման, նաև կարդիոմոնիտորային հսկողության կաբինետներ...



«Արթմեդ» ԲՎԿ նյարդավերականգնողական կենտրոնը բացվել է 2011 թ. հոկտմբերի 14-ին՝ հոլանդական «Հեափ Ռիսարչ» (HEAP Reasearch) ընկերությունների hետ համատեղ: Հոլանդական վերականգնողական բուժման փորձը...



Հանրապետական բժշկա-գենետիկական (ժառանգաբանական) խորհրդատվության կաբինետը մատուցում է գենետիկական օգնություն Հայաստանի բնակչությանը...



Ռևմատոլոգիական ծառայությունն Արմենիա բժշկական կենտրոնում գործում է արդեն 7 տարի և հիմնականում իրականացնում է ամբուլատոր ծառայություններ, իսկ ստացիոնար բուժվող հիվանդներին, անհրաժեշտության դեպքում...



Որքա՞ն ժամանակ եք զբաղվում թունաբանությամբ:
Մոտ 25 տարի աշխատել եմ Մոսկվայի Սկլիֆասովսկու անվան Շտապօգնության ինստիտուտի սուր թունավորումների...



Ի՞նչ հիվանդություններ են բուժում բաժանմունքում:
«Արմենիա» ՀԲԿ-ի նյարդավիրաբուժական բաժանմունքը այդ մասնագիտության գծով հանրապետության ամենահին...



Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Ախտորոշման ծառայության կազմում գործում է միջուկային բժշկության ենթախումբը: ՈՒԱԿ-ում տեղադրված MEDISO Any Scan SPECT/CT երկդետեկտորային...



«Էրեբունի» ԲԿ Դժվար լավացող վերքերի և լիմֆադեմաների բուժման ծառայությունը զբաղվում է տարբեր ծագման վերքերի և լիմֆեդեմաների բուժմամբ, որի հիմքում ընկած է վերջույթների պահպանումը, անդամահատման...






ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Սեռական գրգռում
-
Ընկերության մասին
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Իրիդիոսքրինինգ
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն
-
Հղիություն. 1-ին ամիս
- Բիոռեզոնանսային ախտորոշման և բուժման մեթոդներ