Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ

Նյարդավիրաբուժական ծառայությունը «Արմենիա» ՀԲԿ-ում. հարցազրույց նյարդավիրաբուժական բաժանմունքի վարիչ, բ.գ.թ., դոցենտ Դավիթ Պատրիկյանի հետ. armeniamedicalcenter.am

Նյարդավիրաբուժական ծառայությունը «Արմենիա» ՀԲԿ-ում. հարցազրույց նյարդավիրաբուժական բաժանմունքի վարիչ, բ.գ.թ., դոցենտ Դավիթ Պատրիկյանի հետ. armeniamedicalcenter.am

Ի՞նչ հիվանդություններ են բուժում բաժանմունքում:

«Արմենիա» ՀԲԿ-ի նյարդավիրաբուժական բաժանմունքը այդ մասնագիտության գծով հանրապետության ամենահին բաժանմունքներից մեկն է եւ սկիզբ է առնում հեռավոր հիսունական թվականներից:  Այն նախապես հիմնադրվել է վնասվածքաբանության եւ օրթոպեդիայի գիտահետազոտական ինստիտուտի կազմում և 1978թ-ից է գործում  այս հիվադանոցում: Բաժանմունքի հիմնադրման, նրա գործունեության ծավալման մեջ իրենց ակնառու դերն են ունեցել Սոկրատ Հովհաննիսյանը, Սերգեյ Մելիքսեթյանը:  Դրա կայացմանը նպաստել է պրոֆեսոր Սեդրակ Շարիմանյանը:

Նյարդավիրաբուժությունը բժշկական վիրաբուժական մասնագիտություններից ամենաերիտասարդներից  է: Եթե մեկ նախադասությամբ ձեւակերպենք, այն նյարդաբանական հիվանդությունների վիրաբուժական բուժման եղանակներով զբաղվող մասնագիտություն է: Որոնք են դրանք՝ կենտրոնական նյարդային համակարգի վնասվածքային հիվանդություններ՝ ներգանգային հեմատոմաներ, ներհրված կոտրվածքներ, ծանր գանգուղեղային վնասվածքներ եւ այլն, կենտրոնական նյարդային համակարգի ուռուցքային գոյացություններ՝ ներ- եւ արտաուղեղային ուռուցքներ, կենտրոնական նյարդային համակարգի թարախաօջախային հիվանդություններ՝ աբցեսներ, էմպիեմաներ, պարազիտային ախտահարումներ՝ էխինոկոկ, անոթային ախտահարումներ՝ հիպերտենզիվ բնույթի ներուղեղային արյունազեղումներ / արյունազեղումներ հիպերտոնիկ հիվանդության ժամանակ,որպես բարդություն /, զարկերակային անեւրիզմաներ: Կենտրոնական նյարդային համակարգ ասելով մենք հասկանում ենք ե'ւ գլխուղեղը , ե'ւ ողնուղեղը, եւ այս հիվանդությունները հիմնականում ախտահարում են կենտրոնական նյարդային համակարգի երկու հատվածն էլ: Գնալով ընդլայնվում է նյարդավիրաբուժության աշխատանքային ասպարեզը: Նյարդավիրաբույժները առավել ակտիվ, համապատասխան ցուցումների առկայության ժամանակ, զբաղվում են էպիլեպսիայով, ցավային համախտանիշով, տարբեր հիվանդությունների եւ նախկինում անբուժելի թվացող իրավիճակներում /տարբեր տեսակի հիպերկինեզներ / կատարում են ստերիտաքսիկ վիրահատություններ եւ այլն: Նյարդավիրաբույժները մեծ դեր ունեն ողնաշարի դեգեներատիվ հիվանդությունների բուժման գործում՝ միջողնային աճառների ճողվածքներ, ողնաշարային խողովակի նեղացում եւ այլն / ժողովուրդը այս բոլոր հիվանդությունները ''դասակարգել'' է մեկ հասկացողության մեջ՝ «աղերի կուտակում»/: Վերջին տարիներին ակտիվորեն կիրառվում են փոքր ինվազիվ վիրահատություններ ողնաշարի օստեոպորոզի, չբարդացած կոտրվածքների, հեմանգիամաների ժամանակ: Ինչ է նշանակում փոքր ինվազիվ՝ առանց կտրվածքի՝ մանդրենով զինված ասեղով մաշկանց ծակելու, կամ փոքրիկ կտրվածքի միջոցով վիրահատություններ: Մեկ տեղեկատվության մեջ ներառել այն ահռելի տարածքը, որ այսօր գրավում է նյարդավիրաբուժությունը հնարավոր չէ:

Ի՞նչ վիրահատություններ են իրականացվում:

Դուք, տեսաք, որ ես ընդգրկեցի բավականին մեծ թվով հիվանդություններ, անհամեստություն չլինի, համարյա բոլոր նյարդավիրաբուժական հիվանդությունները: Դրանք պահանջում են վիրահատական բուժում: Բոլոր այդ վիրահատություններն էլ կատարվում են: Դիցուկ վերցնենք գլխուղեղի ուռուցքային հիվանդությունները: Դրանք տարատեսակ են, դրանք գանգի խոռոչում ունեն ամենատարբեր տեղակայումը: Յուրաքանչյուր տեղակայման նորագոյացություն ունի վիրահատական հատուկ մուտք, ուռուցքին մոտենալու յուրօրինակ մոտեցում, յուրաքանչյուր վիրահատություն պետք է բավարարի մի քանի պահանջի՝ այն պետք է ֆիզիոլոգիական իմաստով լինի թույլատրելի, վիրահատական իմաստով` իրագործելի, եւ անատոմիական իմաստով` հասանելի:

Հասկանալի է՝ մենք պետք է չվնասենք գլխուղեղի կարեւորագույն կենտրոններ, անատոմիան պետք է լինի հասանելի / նույնիսկ այսօր կան տեղամասեր գլխուղեղում, որ անհասանելի են վիրահատության համար /, եւ վիրահատական գործիքներով, միջոցներով պետք է կարողանանք իրագործել այն: Ահա, եթե վիրահատությունը կարողանում է ապահովել այս պայմանները, մենք այն իրականացնում ենք:

Ավելի պարզ՝ հեռացնում ենք  ուռուցքներ, էխինոկոկի բուշտ, վնասվածքային բնույթի արյունակույտեր, ներհրված կորտրվածքներ՝ հնարավորություն դեպքում ներհրված բեկորներն օգտագործում ենք առաջացած ոսկրային դեֆեկտի առաջնային պլաստիկայի համար, իրականացվում են դիսկէկտոմիաներ, ողնապլաստիկա բժշկական ցեմենտի միջոցով, ողնաշարի կոտրվածքների ժամանակ ողնաշարի կայունացում՝ տարբեր մետաղական կոնստրուկցիաների միջոցով, եւ այլն, բոլորը թվել չեմ կարող:

Ընդհանուր առմամբ, իհարկե, նյարդավիրաբուժական հիվանդները բավականին խրթին հիվանդներ են, վիրահատություններն էլ՝ բարդ, ընթանում են համապատասխանաբար ավելի բարձր ռիսկով:

Ի՞նչ հագեցվածություն ունի բաժանմունքը:

Բաժանմունքն ունի բոլոր հնարավորությունները նյարդավիրաբուժական օգնություն կազմակերպելու համար: Վերանորոգված է, բոլոր հիվանդասենյակները գտնվում են բարվոք վիճակում: Ներկայումս հիվանդանոցում կառուցվում է նոր վիրահատական համալիր` հագեցված ժամանակակից բոլոր անհրաժեշտ միջոցներով և նորագույն տեխնիկական հագեցվածությամբ: Ձեռք են բերվել, եւ ձեռք են բերվում նոր լուսավորող սարքեր, տարբեր տեսակի միկրովիրաբուժական գործիքներ, տարբեր վիրահատությունների ժամանակ կիրառվող նյարդավիրաբուժական միկրոսկոպ, թերմոկոագուլյատոր և այլն: Հիվանդանոցը հագեցված է նորագույն ախտորոշիչ սարքավորումներով, որոնք գործարկում են բարձր որակավորում ունեցող մասնագետներ:

Բաժանմունքն ամեն օր հերթապահ է շտապ օգնության գծով, եւ 24 ժամ շարունակ օգնություն է կազմակերպում տարատեսակ նյարդավիրաբուժական հիվանդությունների դեպքում: Բժիշկներն ունեն բարձր որակավորում, եւ անհրաժեշտության դեպքում նույնիսկ ոչ աշխատանքային ժամերին համախմբվում են, անհրաժեշտ օգնությունը կազմակերպում հիվանդին:

Ինչպե՞ս կարող են դիմել ձեզ`սոցփաթեթի, պետպատվերի շրջանակներում:

Պետության կողմից առանձնացված են հիվանդություններ պետական պատվերի շրջանակում օգնություն ստանալու կարգի մասին:

Կան ՊՊ եւ համավճարային հիվանդներ, որոնց բուժման ծախսի մի մասը վճարում է հարազատը, կամ հիվանդը, մյուս մասը՝ պետությունը: Սրանք հիմնականում գլխուղեղի եւ ողնաշար-ողնուղեղային վնասվածքային, եւ գլխուղեղի արյան շրջանառություն սուր խանգարումներով հիվանդներն են: Ներկայումս պետության կողմից անվճար բուժօգնության ցուցակում ընդգրկվել են՝ անաշխատունակության խմբերով հիվանդները, շահառուները, նպաստառուները, զինծառայողների ընտանիքի անդամները, տարբեր բարեգործական հիմնարկությունների միջոցով բուժվող հիվանդները: Առանձին խումբ են կազմում առողջապահական ապահովագրությամբ բուժվող հիվանդները, ավտոմեքենաների ապահովագրության միջոցով փոխհատուցումները, հատկապես վնասվածքների ժամանակ: Վճարովի բուժվող հիվանդներ, որոնց վճարման կարգը, գները սահմանում է հիվանդանոցի ադմինիստրացիան:

Ի՞նչ ծրագրեր են իրականացվում բաժանմունքում:

Ծրագրերը շատ են, առայժմ դրանց մասին հստակ չեմ կարող խոսել:

Իմ երազանքներից մեկը համատեղված նյարդավիրաբուժական կենտրոնի ստեղծումն է: Ժամանակակից նյարդավիրաբուժությունը բավականին թանկ ծառայություն է` ե'ւ կատարած գործողությունների, ե'ւ դրանց ժամանակ կիրառվող սարքավորումների իմաստով: Արտերկրում նյարդավիրաբուժական բաժանմունքները համախմբված են, կատարված ներդրումներն արդարացվում են: Օրինակ, եթե վերցնենք մի քանի՝ 10-15-20 և ավելի մահճակալանոց բաժանմունքներ, և յուրաքանչյուրի համար կատարենք առանձին ներդրումներ, ծախսը կլինի հսկայական, իսկ Հայաստանն այդքան հարուստ երկիր չէ: Սակայն, եթե այդ բաժանմունքները համատեղվեն, և ստեղծվեն 1 կամ 2 խիստ հագեցած կենտրոններ, դա կգերազանցի բոլոր սպասելիքները: Ես համոզված եմ դրանում: Այս հարցը քննարկվել է... Մեր հույսը նոր ժամանակների հետ ենք կապում, գուցե մի օր մեր ձայնն էլ նախարարին կամ ավելի բարձր մակարդակով լսելի լինի, և կստեղծվեն առավել կենտրոնացված կենտրոններ` ապահովված անհրաժեշտ սարքերով, և հիվանդները կստանան լիարժեք, բարձրակարգ բուժսպասարկում, եւ, հատկապես, նոր սերունդ նյարդավիրաբույժները հնարավորություն կունենան շփվելու նյարդավիրաբուժության կենտրոնացված ուսուցման հետ: Կարծում եմ,  դա ճիշտ տարբերակ է, նաև, այլ մասնագիտական ոլորտների համար:


Դավիթ Արտաշեսի Պատրիկյան,
Արմենիա հանրապետական բժշկական կենտրոնի նյարդավիրաբուժական բաժանմունքի ղեկավար

Սկզբնաղբյուր. armeniamedicalcenter.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

«Սթրես» կենտրոնում կրկին կարող եք բուժում անցնել պետպատվերով. Mednews.am
«Սթրես» կենտրոնում կրկին կարող եք բուժում անցնել պետպատվերով. Mednews.am

Արթմեդ ԲՎԿ «Սթրես» կենտրոն մարդիկ գալիս են ընտանեկան, անձնական դժբախտություններից հետո, երբ նրանց հոգում տիրապետող են դառնում տագնապները, վախերը, անհանգստությունները ապագայի, առողջության, կյանքի իմաստի...

«Արթմեդ» բժշկավերականգնողական կենտրոնի քիթ-կոկորդ-ականջ հիվանդությունների ծառայություն: Ծառայության ղեկավար Արայիկ Ղարիբյան. Mednews.am
«Արթմեդ» բժշկավերականգնողական կենտրոնի քիթ-կոկորդ-ականջ հիվանդությունների ծառայություն: Ծառայության ղեկավար Արայիկ Ղարիբյան. Mednews.am

«Արթմեդ» բժշկավերականգնողական կենտրոնի Քիթ-կոկորդ-ականջ հիվանդությունների ծառայությունը մեծ հաջողությամբ իրականացնում է  փոքրերի ու մեծահասակների բարձրակարգ վիրաբուժական ու թերապևտիկ բուժում՝ ժամանակակից...

Բարձր ռիսկի հղիների բաժանմունքը` մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում. morevmankan.am
Բարձր ռիսկի հղիների բաժանմունքը` մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում. morevmankan.am

Բաժանմունքում աշխատում են գերձայնային և ֆունկցիոնալ ախտորոշման, նաև կարդիոմոնիտորային հսկողության կաբինետներ...

Բացառիկ նյարդավերականգնողական կենտրոն Արթմեդ ԲՎԿ-ում
Բացառիկ նյարդավերականգնողական կենտրոն Արթմեդ ԲՎԿ-ում

«Արթմեդ» ԲՎԿ նյարդավերականգնողական կենտրոնը բացվել է 2011 թ. հոկտմբերի 14-ին՝ հոլանդական «Հեափ Ռիսարչ» (HEAP Reasearch) ընկերությունների hետ համատեղ: Հոլանդական վերականգնողական բուժման փորձը...

Հանրապետական բժշկա-գենետիկական խորհրդատվություն. morevmankan.am
Հանրապետական բժշկա-գենետիկական խորհրդատվություն. morevmankan.am

Հանրապետական բժշկա-գենետիկական (ժառանգաբանական) խորհրդատվության կաբինետը մատուցում է գենետիկական օգնություն Հայաստանի բնակչությանը...

ԼՈՒՐԵՐ: Գենետիկա
Ռևմատոլոգիական ծառայությունը «Արմենիա» ՀԲԿ-ում. armeniamedicalcenter.am
Ռևմատոլոգիական ծառայությունը «Արմենիա» ՀԲԿ-ում. armeniamedicalcenter.am

Ռևմատոլոգիական ծառայությունն Արմենիա բժշկական կենտրոնում գործում է արդեն 7 տարի և հիմնականում իրականացնում է ամբուլատոր ծառայություններ, իսկ ստացիոնար բուժվող հիվանդներին, անհրաժեշտության դեպքում...

Համակարգային հիվանդություններ
Թունաբանության ծառայությունը «Արմենիա» բժշկական կենտրոնում. հարցազրույց Շավարշ Մելքոնյանի հետ. armeniamedicalcenter.am
Թունաբանության ծառայությունը «Արմենիա» բժշկական կենտրոնում. հարցազրույց Շավարշ Մելքոնյանի հետ. armeniamedicalcenter.am

Որքա՞ն ժամանակ եք զբաղվում թունաբանությամբ:

Մոտ 25 տարի աշխատել եմ Մոսկվայի Սկլիֆասովսկու անվան Շտապօգնության ինստիտուտի սուր թունավորումների...

Նարկոլոգիա և տոքսիկոլոգիա Բժշկի ընդունարանում
Միջուկային բժշկությունը Ուռուցքաբանության ազգային կենտրոնում. oncology.am
Միջուկային բժշկությունը Ուռուցքաբանության ազգային կենտրոնում. oncology.am

Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Ախտորոշման ծառայության կազմում գործում է միջուկային բժշկության ենթախումբը: ՈՒԱԿ-ում տեղադրված MEDISO Any Scan SPECT/CT երկդետեկտորային...

ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն
Դժվար լավացող վերքերի և լիմֆադեմաների բուժման ծառայություն. erebunimed.com
Դժվար լավացող վերքերի և լիմֆադեմաների բուժման ծառայություն. erebunimed.com

«Էրեբունի» ԲԿ Դժվար լավացող վերքերի և լիմֆադեմաների  բուժման ծառայությունը  զբաղվում է տարբեր ծագման վերքերի  և լիմֆեդեմաների բուժմամբ, որի հիմքում ընկած է վերջույթների պահպանումը, անդամահատման...

Ի՞նչ պայմաններ է առաջարկում «Բիոսթեմ» կրիոբանկը հայ ծնողին, ով ցանկանում է պահպանել երեխայի ցողունային բջիջները. biostem.am
Ի՞նչ պայմաններ է առաջարկում «Բիոսթեմ» կրիոբանկը հայ ծնողին, ով ցանկանում է պահպանել երեխայի ցողունային բջիջները. biostem.am

Երեխայի ցողունային բջիջները պորտալարային արյան միջոցով պահպանվում է հետագայում շատ հիվանդությունների բուժումն ապահովագրելու նպատակով...

Գենետիկայի կաբինետ Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում. armobgyn.com
Գենետիկայի կաբինետ Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում. armobgyn.com

Հանրապետական բժշկա-գենետիկական (ժառանգաբանական) խորհրդատվության կաբինետը մատուցում է գենետիկական օգնություն Հայաստանի բնակչությանը: Առաջին անգամ Հայատանում, 1976 թվականին ՄՄԱՊԳՀԿ բազայի վրա հիմնադրվեց Հանրապետական...

«Նաիրի» ԲԿ ախտորոշիչ լաբորատորիայի վերջին ձեռքբերումները. nairimed.com
«Նաիրի» ԲԿ ախտորոշիչ լաբորատորիայի վերջին ձեռքբերումները. nairimed.com

«Նաիրի» ԲԿ ախտորոշիչ լաբորատորիան համալրվել է աշխարհի առաջատար ընկերությունների ժամանակակից բարձրակարգ սարքերով, որոնք հատուկ աշխատանքային մեխանիզմների ու ծրագրային ապահովման շնորհիվ...

Ախտորոշում
Ինչպես է իրականացվում ցողունային բջիջների հավաքումը «Բիոսթեմ» ցողունային բջիջների կրիոբանկում
Ինչպես է իրականացվում ցողունային բջիջների հավաքումը «Բիոսթեմ» ցողունային բջիջների կրիոբանկում

Ցողունային բջջի հավաքումը ամբողջովին ապահով և անցավ է:

Դուք մտածում եք, որ ցողունային բջիջների հավաքման համար անհրաժեշտ է վիրահատություն կամ դեղամիջոց...

Մանուալ թերապիա. armobgyn.com
Մանուալ թերապիա. armobgyn.com

Մանուալ թերապիան (լատիներեն "manus"՝ ձեռք), որպես բուժման մի տեսակ, հայտնի է դեռ Հիպոկրատի ժամանակներից: Այն ժամանակ դա կոչվում էր ռախիոթերապիա...

Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ