Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ
Միջուկային բժշկությունը Ուռուցքաբանության ազգային կենտրոնում. oncology.am
Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Ախտորոշման ծառայության կազմում գործում է միջուկային բժշկության ենթախումբը: ՈՒԱԿ-ում տեղադրված MEDISO Any Scan SPECT/CT երկդետեկտորային գամմա-խցիկի հետ համակցված համակարգչային տոմոգրաֆը թույլ է տալիս երկու ախտորոշիչ մեթոդի համադրմամբ (սցինտիգրաֆիա և ՀՇ) և հատուկ Fusion ծրագրի կիրառմամբ ստանալ հավաստի եզրակացություններ, որոնք հնարավոր չէ ստանալ մեթոդներից յուրաքանչյուրը առանձին կիրառելու դեպքում։ Դա բավական հեշտացնում է նեղ մասնագետների գործը՝ հիվանդի հետագա բուժման տակտիկան որոշելիս։
Միջուկային բժշկության ենթապմբի բժիշկներ Նաիրա Ռոլանդի Հարությունյանը և Կարինե Վալերիի Խոնդկարյանը վերապատրաստվել և որոկավորում են ստացել Եվրոպայի և Ռուսաստանի առաջատար կլինիկաներում։ Նրանք մեծ փորձ ունեն և ուռուցքաբանության, և ախտորոշման ոլորտում ։
.jpg)
Իրականացվում են ռադիոնուկլիդային հետազոտություններ Tc-99m իզոտոպի կիրառմամբ, ինչպես նաև` վահանաձև գեղձի դիֆերենցված քաղցկեղով հիվանդների հետթերապևտիկ ախտորոշիչ սկանավորում ռադիոակտիվ յոդի կիրառմամբ։
Կատարվում է ոսկրերի, երիկամների, վահանաձև գեղձի սցինտիգրաֆիա։ Միաժամանակ, կիրառվում է նաև Հայաստանի համար նոր, սակայն Եվրոպայի շատ երկրներում, ՌԴ և ԱՄՆ-ում վաղուց արդեն գործող մեթոդ՝ լիմֆոսցինտիգրաֆիա։ Այս մեթոդը թույլ է տալիս իզոտոպի ներակումից հետո, կրծքագեղձի քաղցկեղի վիրահատության ժամանակ, հատուկ ընկալիչի օգնությամբ գտնել պահակային ավշահանգույցները, ընտրողաբար հեռացնել դրանք` պահպանելով չախտահարված ավշային հանգույցները։ Վերոնշյալը կանխարգելում է վերին վերջույթի լիմֆոստազի առաջացումը վիրահատված հիվանդների մոտ։
Ոսկրային համակարգի սցինտիգրաֆիան հիմնականում կիրառվում է ոսկրային մետաստազները վաղ փուլում հայտնաբերելու, նաև կատարված բուժման արդյունավետությունը գնահատելու համար։ Ի տարբերություն այլ մեթոդների` սցինտիգրաֆիան հայտնաբերում է ախտահարումը առավել վաղ ` մետաբոլիկ փոփոխության փուլում: Միաժամանակ, մեթոդը թույլ է տալիս հայտնաբերել ոսկրերում առկա տարբեր փոփոխություններ, օրինակ` կոտրվածքներ, բորբոքային օջախներ, դեգեներատիվ պրոցեսներ և այլն։.jpg)
Երիկամների դինամիկ ռադիոնուկլիդային հետազոտությունը թույլ է տալիս որոշել երիկամների տոպոգրաֆիան և միզատար համակարգի ֆունկցիոնալ վիճակը տարբեր հիվանդությունների ժամանակ (օրինակ, միզաքարային հիվանդություն, հիդրոնեֆրոզ, միզածորանի նեղացում, վազոուրետրալ կոնֆլիկտ, բնածին արատներ)։ Բացի այդ, յոդի հանդեպ զգայուն պացիենտների համար ռենոսցինտիգրաֆիան կիրառվում է որպես ներերակային ուրոգրաֆիայի այլընտրանքային եղանակ։

99mTc իզոտոպով վահանձև գեղձի սցինտիգրաֆիան հիմնականում կիրառվում է ադենոմատոզ հանգույցների և էկտոպիկ օջախների հայտնաբերման համար։
Ռադիոյոդթերապիայից հետո վահանաձև գեղձի քաղցկեղով հիվանդների ախտորոշիչ սկանավորումը թույլ է տալիս հայտնաբերել տեղային և հեռավոր մետաստազները:

05.03.2020 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ