Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ

Դժվար լավացող վերքերի և լիմֆադեմաների բուժման ծառայություն. erebunimed.com

Դժվար լավացող վերքերի և լիմֆադեմաների բուժման ծառայություն. erebunimed.com

«Էրեբունի» ԲԿ Դժվար լավացող վերքերի և լիմֆադեմաների  բուժման ծառայությունը  զբաղվում է տարբեր ծագման վերքերի  և լիմֆեդեմաների բուժմամբ, որի հիմքում ընկած է վերջույթների պահպանումը, անդամահատման վտանգի կամ անհրաժեշտության նվազեցումը: Ծառայությունում կիրառվում են դժվար ապաքինվող վերքերի բուժման ժամանակակից բոլոր մեթոդները:  

Ծառայությունում օգտագործվում այս հիվանդությունների բուժման ամենանորագույն մեթոդները: Դրանից մեկը, որը լայնորեն կիրառվում է՝ վերքերի բուժումն է  խոնավ միջավայրում: Այդ նպատակով օգտագործվում են  վիրակապեր,  որոնք համապատասխանում են բժշկության մեջ հայտնի «իդեալական» վիրակապի չափորոշիչներին: 

 

Դժվար լավացող վերքերի և լիմֆադեմաների բուժման ծառայություն Ընդհանուր նկարագրություն Դժվար լավացող վերքերի և լիմֆադեմաների բուժման ծառայություն Ընդհանուր նկարագրություն

  • վերքի մակերեսին պահպանում են համապատասխան խոնավության միջավայր
  • հեռացնում են  էքսուդատի և տոքսիկ կոմպոնենտների ավելցուկը
  • ջերմամեկուսացնում են վերքը
  • օդաթափանցիկ են
  • թույլ չեն տալիս տալիս մանրէների և միկրոօրգանիզմների ներթափանցում
  • չեն պարունակում թունավոր մասնիկներ և նյութեր
  • պաշտպանում են նոր գոյացած հյուսվածքները
  • հեշտ հեռացվում են վերքի մակերեսից, առանց այն վնասելու


Երկար ապաքինվող վերքերի բուժման համար անհրաժեշտ է ոչ միայն ժամանակակից տեխնիկական հագեցվածություն, այլեւ մասնագիտական լուրջ ներուժ:

Տարբեր ծագում ունեցող վերքերի բուժման ամենաարդյունավետ մեթոդներից մեկը, որը կիրառվում է աշխարհի առաջատար կլինիկաներում  բացասական  ճնշման մեթոդի տեղային վերահսկելի շարունակական կիրառումն է,  այլ կերպ ասած, տեխնիկական վակումը: Այս մեթոդը լայնորեն կիրառվում է նաեւ  և  «Էրեբունի» ԲԿ-ում:

 

Դժվար լավացող վերքերի և լիմֆադեմաների բուժման ծառայություն Ընդհանուր նկարագրություն

Ցուցումներն են

  •   սուր տրավմատիկ վնասվածքներ
  •   ջերմային վնասվածքներ
  •   նեկրոզով ֆասցիտ
  •   պառկելախոցերի
  •   թարախային վերքեր
  •   տրոֆիկ խոցեր
  •   ոտնաթաթի դիաբետիկ դեստրուկտիվ վնասվածքներ
  •   էնդոպրոտեզավորումից և որովայնի խոռոչի վիրահատություններից հետո հանդիպող բարդություններ
 
Դժվար լավացող վերքերի և լիմֆադեմաների բուժման ծառայություն Ընդհանուր նկարագրություն  Դժվար լավացող վերքերի և լիմֆադեմաների բուժման ծառայություն Ընդհանուր նկարագրություն Դժվար լավացող վերքերի և լիմֆադեմաների բուժման ծառայություն Ընդհանուր նկարագրություն


Լիմֆոստազ


Լիմֆոստազը ավշային համակարգի պաթոլոգիան է, որն ուղեկցվում է ավշի շրջանառության խախտմամբ եւ հյուսվածքներում լիմֆատիկ հեղուկի կանգային երեւույթներով: Լիմֆոստազի ժամանակ առաջանում է հյուսվածքների խտացում, կայուն այտուց և վերջույթների (լիմֆեդեմայի) նկատելի հաստացում, մաշկի վրա խոցեր:

 

Լիմֆոստազի պատճառները որոշելու համար պահանջվում է փոքր կոնքի, որովայնի խոռոչի, վերջույթների անոթների ՈւՁՀ, կրծքավանդակի ռենտգեն հետազոտություն, լիմֆոգրաֆիա, լիմֆոսցինտիգրաֆիա: Ծառայությունում լիմֆոստազի բուժումն անցկացվում է ոչ վիրահատական (մանուալ լիմֆդրենաժ, ապարատային լիմֆդրենաժ, կոմպրեսիոն թերապիա, հիրուդոթերապիա, դեղորայք) և վիրահատական (լիմֆոերակային անաստամոզների վերականգնում ) մեթոդներով:

 

Դժվար լավացող վերքերի և լիմֆադեմաների բուժման ծառայություն Ընդհանուր նկարագրություն Դժվար լավացող վերքերի և լիմֆադեմաների բուժման ծառայություն Ընդհանուր նկարագրություն Դժվար լավացող վերքերի և լիմֆադեմաների բուժման ծառայություն Ընդհանուր նկարագրություն

 

Լիմֆոստազ ախտորոշման դեպքում «Էրեբունի» ԲԿ Դժվար լավացող վերքերի և լիմֆադեմաների բուժման ծառայություն անցկացվում են.

  • մանուալ լիմֆդրենաժ
  • ապարատային լիմֆդրենաժ
  • պացիենտի համար կոմպրեսիոն ոչ էլաստիկ տրիկոտաժի անհատական ընտրություն


Ծառայության գլխավոր ուղղություններից մեկը նաեւ  դիաբետիկ ոնտաթաթի խնամքն է:

 

Դժվար լավացող վերքերի և լիմֆադեմաների բուժման ծառայություն Ընդհանուր նկարագրություն Դժվար լավացող վերքերի և լիմֆադեմաների բուժման ծառայություն Ընդհանուր նկարագրություն

 

Սկզբնաղբյուր. erebunimed.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ