Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ
Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն. Ռադիոգինեկոլոգիա. oncology.am
Ռադիոգինեկոլոգիայի բաժանմունքը գտնվում է ճառագայթային մասնաշենքի երկրորդ հարկում, որտեղ իրականացվում է կանացի սեռական օրգանների չարորակ նորագոյացությունների ճառագայթային բուժումը: Բաժանմունքում կատարվում է արգանդի վզիկի, մարմնի, հեշտոցի քաղցկեղի բուժումը նոր մեթոդների մշակմամբ: Ռադիոգինեկոլոգիական բաժանմունքում ճառագայթային բուժման բոլոր տեսակներին զուգահեռ անցկացվում է նաև քիմիաթերապիա, ինչը համապատասխանում է ժամանակակից ուղեցույցներին:
Կլինիկական գործունեության հիմնական ուղղությունները
- Համակցված ճառագայթային բուժում արմատական բուժման ծրագրով,
- ինչպես ինքնուրույն տարբերակով, այնպես էլ քիմիաթերապիայի հետ զուգակցված (ցիսպլատին կամ պլատինի ածանցյալներ ճառագայթային դոզայի ավանդական և ոչ ավանդական բաժնեվորմամբ) `արգանդի վզիկի քաղցկեղի ուշացած դեպքերի, արգանդի մարմնի, հեշտոցի ոչ վիրահատելի քաղցկեղի բուժման դեպքում :
- Արգանդի վզիկի, արգանդի մարմնի քաղցկեղի նախավիրահատական և հետվիրահատական ճառագայթային և քիմիաճառագայթային բուժում:
- Հիվանդության տարածված ձևերի դեպքում հիվանդների ամոքիչ (պալիատիվ) ճառագայթային բուժում:
- Ռեցիդիվների և հեռակա մետաստազների բուժման անհատականացում, կրկնակի ճառագայթում:
- Ախտանիշային բուժում:
- Ճառագայթային բարդությունների բուժում:
Բաժանմունքը ղեկավարում է բժշկական գիտությունների դոկտոր, ԵՊԲՀ-ի ուռուցքաբանության ամբիոնի դոցենտ Էվելինա Բախշինյանը:

Բաժանմունքի բժիշկներն են`
Անահիտ Հրանտի Ադամյան
Մարինա Լյովայի Բաղդասարյան
Անահիտ Հովհաննեսի Բժիկյան
Հասմիկ Սամվելի Ավետիսյան
Բժիշկ-ճառագայթաբան Անահիտ Յուրիի Դարբինյան
Բուժման պլանավորմանը մասնակցում են բժշկական ֆիզիկոսները և ինժեներաֆիզիկական խումբը
Բաժանմունքի հագեցվածությունը
Բաժանմունքի ճառագայթային բլոկում գտնվում է microSelectron HDR, Իրիդիում 192 Genie սարքավորումը՝ նախատեսված գինեկոլոգիական քաղցկեղի բուժման համար, Ci Arm ռենտգեն սարքավորումը տոպոմետրիայի իրականացման համար:
microSelectron HDR սարքավորման դրական գործոնները
- Սարքավորման բարձր թողունակությունը
- Հարմարավետությունը՝ ճառագայթման սեանսների տևողության կրճատման հաշվին
- Բուժման լրիվ կուրսի տևողության, գումարային օջախային դոզայի նվազեցում
- Հարակից օրգանների վրա դոզայի նվազեցում
- Ամբուլատոր բուժման հնարավորություն
- Ճառագայթային ազդեցության գոտում հիվանդի երկարատև մեկուսացված մնալով պայմանավորված հոգեհուզական սթրեսի վերացում
Գիտական գործունեության հիմնական ուղղությունները
1.Արգանդի վզիկի քաղցկեղի զարգացման վրա պապիլոմավիրուսային վարակի բոլոր շճատիպերի և հերպես 2 վիրուսի ազդեցության ուսումնասիրում:
2.Ուսումնասիրվում են արգանդի մարմնի և վզիկի քաղցկեղի նախա- և հետվիրահատական ճառագայթային բուժման ծրագրերը , ներխոռոչային ճառագայթման նոր ռիթմերը և ֆրակցիաները, որոնք հիմնավորվում են ֆիզիկոդոզիմետրիկ գնահատականներով:
3. microSelectron HDR բրախիթերապևտիկ սարքավորման համար մշակվում են բաժնեվորման նոր ռեժիմներ:
Բաժանմունքի աշխատակիցները սերտ կապի մեջ են առաջատար գիտահետազոտական հաստատությունների և մի շարք եվրոպական երկրների կլինիկաների հետ, մասնակցում են սեմինարներին և միջազգային կոնֆերանսներին: Մեր բաժանմունքի բոլոր աշխատակիցները հանդիսանում են ESTRO-ի անդամներ:
10.05.2019 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Հղիություն. 9-րդ ամիս
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Հղիություն. 8-րդ ամիս
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ