Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ
Թոքաբանական ծառայությունը «Իզմիրլյան» ԲԿ-ում. izmirlianmedicalcenter.com
Ծառայության ստեղծման պատմությունը և ընդհանուր նկարագրությունը
Թոքաբանական ծառայությունը «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում գործում է 2007 թվականից, երբ թոքաբան Մարինե Ալբերտի Պետրոսյանը տարիներ շարունակ արտասահմանում աշխատելուց և վերապատրաստվելուց հետո հայրենիք վերադարձավ և իր գործունեությունը ծավալեց «Իզմիրլյան» ԲԿ-ում:
Թոքաբանական ծառայության հիմնական գործառույթը թոքային պաթոլոգիաների ախտորոշումումն ու բուժումն է։ Բաժանմունքում բուժվում են սուր և քրոնիկ թոքային հիվանդություններով տառապող անձինք: Կարևոր է նշել, որ 2008 թ. Մ.Ա.Պետրոսյանի ջանքերով «Իզմիրլյան» ԲԿ-ում հիմնադրվեց Հայաստանում առաջին Քնի լաբորատորիան, որտեղ ախտորոշվում և բուժվում են քնի ընթացքում շնչառական խանգարումներ ունեցող անձինք: Սկիզբ դրվեց նաև CPAP և BiPAP թերապիայի կիրառմանը և քնի օբստրուկտիվ ապնոէ համախտանիշը և շնչառական անբավարարությունը արդյունավետ բուժմանը:
Հաշվի առնելով, որ «Իզմիրլյան» ԲԿ-ում կատարվում են բարդ և տարաբնույթ վիրահատություններ, թոքաբանի կարևոր պարտականություններից է հետվիրահատական թոքային բարդությունների ռիսկերի գնահատումը, նախավիրահատական բուժումը՝ այդ ռիսկերը նվազագույնի հասցնելու նպատակով և հետվիրահատական թոքային բարդությունների բուժումը: Հարկ է նշել, որ կենտրոնում թոքաբանը սերտորեն համագործակցում է անեստեզիոլոգների և ռեանիմատոլոգների հետ: Այդ համագործակցության վառ արդյունքն է ոչ ինվազիվ վենտիլյացիայի արդյունավետ կիրառումը շնչառական անբավարարության դեպքում, ինչը թույլ է տալիս խուսափել ինտուբացիայից և նրա բարդություններից:
Թոքային հիվանդությունների ախտորոշման և բուժման գործընթացում մեծ դեր ունեն ռադիոլոգիական հետազոտությունները: Հետևաբար, թոքաբանը սերտորեն համագործակցում ենք ռադիոլոգների հետ՝ նպատակ ունենալով հնարավորինս լիարժեք հասկանալ հիվանդի վիճակը և ապահովել ճշգրիտ ախտորոշումը:
Ի՞նչ սկզբունքներով է առաջնորդվում ծառայությունը
Ինչպես և բժշկության բոլոր ոլորտներում, թոքաբանական ծառայության սկզբունքն է բարձր պրոֆեսիոնալիզմը, ժամանակակից ուղեցույցերի վրա հիմնված ախտորոշումը և բուժումը:
Գործունեության հիմնական ուղղությունները
Գործունեության հիմնական նպատակը շնչառական սուր և քրոնիկ խնդիրներ ունեցող անձանց հետազատությունն ու հստակ ախտորոշումն է, որից հետո իրականացվում է ժամանակակից ուղեցույցերին համահունչ բուժում և ապահովվում դինամիկ հսկողություն:
Տեխնիկական հագեցվածությունը
«Իզմիրլյան» ԲԿ-ում թոքային հիվանդություններ ախտորոշելու նպատակով հնարավոր է կատարել հետևյալ հետազոտությունները.
- կրծքավանդակի ռադիոլոգիական հետազոտություն, այդ թվում նաև համակարգչային տոմոգրաֆիա,
- սպիրոմետրիա,
- պուլսօքսիմետրիա,
- զարկերակաին արյան գազերի որոշում,
- ռեսպիրատոր պոլիգրաֆիա,
- CPAP, BiPAP թերապիա:
Ովքե՞ր կարող են դիմել և ի՞նչպես դիմել
«Իզմիրլյան» ԲԿ կարող է դիմել ցանկացած անձ՝ այցելելով կենտրոն:
Իրականացվող ծառայությունները
«Իզմիրլյան» ԲԿ-ում շնչառական խնդիրներ ունեցող անձինք կարող են լիարժեք հետազոտվել, ստանալ խորհրդատվություն, ամբուլատոր և ստացիոնար բուժում:
Ւ՞նչ հիվանդություններ են բուժում բաժանմունքում
Թոքաբանական ծառայության շրջանակներում ախտորոշվում և բուժվում են թոքային հիվանդություններ, որոնք պահանջում են ոչ վիրահատական բուժական մեթոդներ: Մասնավորապես՝ սուր և քրոնիկ բրոնխիտներ, թոքաբորբ, բրոնքիալ ասթմա, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն, քրոնիկ շնչառական անբավարություն, քնի օբստրուկտիվ ապնոէ համախտանիշ, ճարպակալման հետևանքով առաջացած հիպովենտիլյացիա և այլն:
Անձնակազմը
Թոքաբան, բժշկական գիտությունների դոկտոր՝ Մարինե Ալբերտի Պետրոսյան
Վերապատրաստումներ
Թոքաբան, բժշկական գիտությունների դոկտոր Մարինե Ալբերտի Պետրոսյանը վերապատրաստումեր է անցել Իսրայելում, Հունաստանում, Ավստրիայում: Վերջին վերապատրաստումը տեղի է ունեցել 2017թ․-ին Վիեննայի կենտրոնական հիվանդանոցում: Ամեն տարի բժիշկ Մ.Ա.Պետրոսյանը մասնակցում է Եվրոպական Ռեսպիրատոր ընկերության գիտաժողովներին, որտեղ ստացած գիտելիքները դասախոսությունների տեսքով ներկայացնում է Հայաստանի բժշկական հանրությանը:
Բաժանմունքի ձեռքբերումները
Բարձր մասնագիտական մակարդակ ապահովելու շնորհիվ «Իզմիրլյան» ԲԿ-ի թոքաբանական ծառայությունը բարի համբավ և հարգանք է վայելում ողջ հանրապետությունում: Այստեղ են ուղեգրվում հիվանդներ Երևանի և հանրապետության տարբեր կլինիկաներից՝ շնչառական ֆունկցիան գնահատելու, բարդ և անհասկանալի դեպքերը հնարավորինս պարզաբանելու համար: Բաժանմունքի կարևորագույն ձեռքբերումներից է քնի օբստրուկտիվ ապնոէ համախտանիշի ախտորոշումը և արդյունավետ CPAP թերապիան, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդույան բուժումը, ճարպակալման հետևանքով առաջացած հիպովենտիլյացիայի BiPAP թերապիան, հետվիրահատական թոքային բարդույթունների արդյունավետ վարումը:
Իրականացված գիտահետազոտական աշխատանքները
2016 թ-ին Մ.Ա.Պետրոսյանը հաջողությամբ պաշտպանեց դոկտորական թեզը, որի համար նյութ են հանդիսացել Քնի լաբորատորիայում ախտորոշում անցած և CPAP թերապիա ստացող հիվանդները: Մ.Ա.Պետրոսյանը 45 հոդվածների և աբստրակտների հեղինակ է, դասախոսություններ է կարդում բժիշկների և ուսանողների համար՝ դեղագործական ընկերությունների կողմից կազմակերպված գիտաժողովների ընթացքում:
Գործընկերները, համագործակցողները
Վերապատրաստվելով տարբեր երկրներում, Մ.Ա.Պետրոսյանը շարունակում է ընկերական և մասնագիտական կապեր պահպանել այդ երկրների գործընկերների հետ և անհրաժեշտության դեպքում նրանց հետ քննարկում է բարդ և անհասկանալի դեպքերը:
13.03.2019 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Հղիություն. 9-րդ ամիս
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Հղիություն. 8-րդ ամիս
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ