Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ
Սրտաբանական ծառայությունը «Իզմիրլյան» ԲԿ-ում. izmirlianmedicalcenter.com
Սրտաբանական ծառայությունը «Իզմիրլյան» ԲԿ-ում հիմնադրվել է 2006 թ., երբ դեռ այն անվանվում էր Սուրբ Ներսես Մեծ ԲԿ:
Հայտնի է, որ մեր կենտրոնը բազմապրոֆիլ վիրաբուժական հիվանդանոց է, որտեղ տարեկան կատարվում է ավելի քան 6000 վիրահատություն:
Սրտաբանական ծառայություն ունենալու նպատակահարմարությունը թելադրվել է այն հանգամանքով, որ վիրահատությունների ենթարկվող պացիենտների մեծամասնությունը միջին և բարձր տարիքային խմբի անձինք են, ովքեր ունեն տարատեսակ ուղղեկցող սրտային պաթոլոգիա, ինչը կարող է հանգեցնել լուրջ վիրահատական անցանկալի բարդությունների, ընդհուպ մինչև մահ:
«Իզմիրլյան» ԲԿ-ում սրտաբանական ծառայության հիմնական գործառույթներն են իրականացնել հիվանդների նախավիրահատական ախտորոշումն և բուժումը, գնահատել լուրջ վիրահատական սրտային ռիսկերի ծանրության աստիճանը, կանխել հնարավոր սրտային բարդություններն, իսկ դրանց ի հայտ գալու պարագայում կատարել համապատասխան բուժում :
Սրտաբանական ծառայությունը իրականացնում է ոչ միայն վիրաբուժական հիվանդների բուժօգնություն, այլ նաև կատարում է ամբուլատոր խորհրդատվություն, ախտորոշում և միջազգային արդիական չափանիշներին համապատասխան բուժում, անրաժեշտության դեպքում՝ նաև ստացիոնարի պայմաններում:
Մեզ մոտ կատարվում է սրտային հիվանդությունների լաբորատոր-գործիքային ախտորոշման և բուժման գրեթե ողջ ծավալը ( սրտի իշեմիկ հիվանդության, սրտային անբավարարության, սրտի ռիթմի խանգարումների, տարատեսակ կարդիոմիոպաթիաների, զարկերակային գերճնշման, բնածին և ձեռքբերովի արատների և այլն), բացառությամբ միջամտական և վիրաբուժական բուժում պահանջող դեպքերի:
Կենտրոնը հագեցած է ժամանակակից ախտորոշիչ սարքավորումներով, ինչը բժիշկ-մասնագետների բարձր պրոֆեսիոնալիզմի հետ մեկտեղ թույլ է տալիս ապահովել բուժման առավել արդյունավետություն:
Հատկանշական է, որ «Իզմիրլյան» ԲԿ սիրտ-անոթային խնդիրներ ունեցող հիվանդների հոսքը տարեցտարի ավելանում է, ինչը վկայում է սրտաբանական ծառայության ճանաչված և կայացված լինելու մասին:
Սրտաբանական ծառայությունում տարեկան կատարվում է մոտ 1500 պացիենտների հետազոտություն: Հաճախ մեզ մոտ են առաջին անգամ հայտնաբերվում սրտի տարատեսակ արատներ, նորագոյացություններ և այլ բարդություններ, որոնց դեպքում հիվանդները ուղեգրվում են սրտի վիրաբուժության բաժանմունքներ:
«Իզմիրլյան» ԲԿ-ի սրտաբանական ծառայության բժիշկներն են բ.գ.թ., Եվրոպական սրտաբանական ասոցիացիացիայի անդամ՝ Նաիրա Թովմասյանը և բժիշկ-սրտաբան Նարինե Չարչյանը:
Մեր մասնագետները մշտապես մասնակցում են արտերկրում և Հայաստանում անցկացվող գիտաժողովներին, ինչպես նաև համագործակցում են Հայաստանում առաջատար սրտաբանական կլինիկաների մասնագետների հետ:
12.03.2019 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Հղիություն. 9-րդ ամիս
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Հղիություն. 8-րդ ամիս
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ