Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ
«Իզմիրլյան» ԲԿ ցավի և ընդհանուր նյարդաբանության ծառայություն. հարցազրույց Նարեկ Մկրտչյանի հետ. izmirlianmedicalcenter.com
Ընդհանուր նկարագրությունը
Ցավի և ընդհանուր նյարդաբանության ծառայությունը ներառում է ո՛չ միայն ընդհանուր նյարդաբանության, այլ նաև ցավի և նրա տարատեսակների բուժման, հետազոտման և ախտորոշման խնդիրները:
Բաժանմունքի նախահիմնումը եղել է «Իզմիրլյան» ԲԿ կայացման օրից, բայց լիովին կազմավորվել է վերջին 3-4 տարվա ընթացքում, ներդրվեցին նոր մեթոդներ:
Բաժանմունքի ծառայություններն ընդլայնվում են` օգտագործելով կենտրոնի բոլոր բաժանմունքների ռեսուրսները:
Բաժանմունքի որդեգրած սկզբունքը առողջության առավելագույն վերականգնումն է, հիվանդը պետք է այցելի բուժհաստատություն և այնտեղից հեռանա առողջ:
Բաժանմունքի մասնագիտական մոտեցումն է` հիվանդին զննել ո՛չ միայն որպես նյարդաբան, այլ որպես ընդհանուր բժիշկ, բուժել ոչ թե հիվանդությունը, այլ`պացիենտին, մատուցել պատասխանատու բժշկություն` բարեխիղճ վերաբերմունքով:
Հիմնական գործունեության ուղղությունները
Ընդհանուր նյարդաբանության և ցավի կենտրոնի հիմնական ուղղվածությունն է հիվանդության հիմնապատճառի դեմ պայքարը, այլ ոչ ախտանշային բուժումը:
Որպես ընդհանուր նյարդաբանություն լայն ճյուղ է, այստեղ ներառված է ինչպես դասական նյարդաբանությունը, այնպես էլ նեյրոիմունոլոգիան, այսինքն, իմունային և նյարդաբանական ախտաբանությունների զուգակցումը հիվանդների մոտ, նեյրոէնդոկրինոլոգիան:
Նպատակ կա ստեղծել նյարդահոգեբանական, նյարդահոգեբուժական ուղղվածություններ` միաժամանակ նյարդաբանական ցավով տառապող հիվանդների ախտորոշում և բուժում. նման մոտեցում Հայաստանում դեռևս չկա:
Տեխնիկական հագեցվածությունը
Ներկայում բաժանմունքը հագեցած է նյարդաբանության մեջ կիրառվող անհրաժեշտ ֆիզիոթերապևտիկ գրեթե բոլոր սարքերով: Պատրաստվում ենք ծրագրային կոմպլեքսների, տեխնիկական նոր ներդրումների:
Ովքե՞ր կարող են դիմել
Դիմել կարող են ցանկացած նյարդաբանական խնդիր ունեցող, մասնավորապես, օրգանական նյարդաբանական ցավային համախտանիշով տառապող պացիենտները:
Բաժանմունքում մատուցվող ծառայությունները
Իրականացվում են ֆիզիոթերապևտիկ և այլ ծառայություններ` համագործակցելով մյուս բաժանմունքների մասնագետների հետ:
Մասնագետների համակցված աշխատանքի շնորհիվ արդեն ներդրված է նեյրոէնդոկրինոլոգիան, նեյրոիմունոլոգիան: Մեր ծառայությանը հիմնականում դիմում են տարբեր կլինիկաներ դիմած և չբուժված հիվանդները:
Բաժանմունքում իրականացվում են միջամտություններ` ուղեղի տրանսկրանիալ դրդումների հետ կապված, որոնք հնարավորություն են տալիս ծանր հիվանդությունների ժամանակ ոչ դեղորայքային բուժմամբ ստանալ արդյունավետ արդյունքներ, ինչպես, օրինակ, դեպրեսիաների, ծանր գլխացավերի և այլ դեպքերի ժամանակ:
Ւ՞նչ հիվանդություններ են բուժում բաժանմունքում
Բաժանմունքը զբաղվում է ազգաբնակչությանը դասական նյարդաբանության մեջ պաշտոնապես ընդունված ախտաբանությունների բարձրակարգ մասնագիտացված բուժական և խորհրդատվական օգնության մատուցմամբ, ներառում է կենտրոնական և պերիֆերիկ նյարդային համակարգի, գլխուղեղի և ողնուղեղի անոթային և բորբոքային քրոնիկական հիվանդությունների, հոդերի, ողնաշարի և միջողնային սկավառակների բազմաբնույթ ախտահարման նյարդաբանական դրսևորումների լայն ոլորտը: Հատուկ ուշադրության կենտրոնում է ցավային համախտանիշն` իր բազմազանությամբ:
Ցավի բուժման խորը փուլում, երբ ավանդական ցավազրկողներն արդեն անզոր են, կիրառվում են մի կողմից ալտերնատիվ մեթոդները՝ հոսանքային, էլեկտրական, մագնիսական, ասեղնաբուժության, մյուս կողմից՝ միկրովիրաբուժությունը, համագործակցելով վիրաբույժ գործընկերների հետ:
Անձնակազմը
Անձնակազմն անընդհատ համալրվում է: Ներկայում աշխատում են նյարդահոգեբույժ, իմունոլոգ և այլն:
Որտե՞ղ և ինչպես են վերապատրաստվում մասնագետները
Մասնագետները գիտությունների թեկնածուներ են, վերապատրատվում են Հայաստանում և արտերկրում, զբաղվում են գիտությամբ, ունեն գիտական աշխատանքներ, ունեն դասախոսական փորձ: Բաժանմունքում ուսանել են շատ ուսանողներ, կայացել են շատ մասնագետներ:
Բաժանմունքի ձեռքբերումները
Բաժանմունքի մասնագետները փորձում են առավելագույն կենտրոնանալ արդի առողջապահական պահանջների և խնդիրների լուծմանը`յուրօրինակ մեթոդներով, հաշվի առնելով գենետիկան, հոգեբանությունը, առանց ընդօրինակելու մեկ այլ կենտրոնի:
Բաժանմունքի ամենամեծ ձեռքբերումը հիվանդների վստահությունն է:
Ով՞քեր են գործընկերները
Բաժանմունքը սերտ համագործակցում է Ռուսաստանի, առավելապես Կրեմլի հիվանդանոցի նյարդաբանության բաժանմունքի հետ: Ստեղծվել են կապեր Գերմանական կլինիկաների հետ։
Նարեկ Մկրտչյան,
«Իզմիրլյան» կոնսուլտացիոն-ախտորոշիչ բաժանմունքի նյարդաբան
06.03.2019 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ