Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ
«Իզմիրլյան» ԲԿ-ի ընդհանուր և լապարոսկոպիկ վիրաբուժության բաժանմունք. izmirlianmedicalcenter.com
«Իզմիրլյան» ԲԿ է դիմել 82-ամյա կին՝ գանգատվելով էպիգաստրալ և աջ թուլակողի շրջանի մշտական բութ ցավերից: Իրեն հիվանդ է համարում շուրջ 4-5 օր: Անց են կացվել ընդհանուր կլինիկական, լաբորատոր, ռենտգենոլոգիական, ուլտրաձայնային և էնդոսկոպիկ հետազոտություններ:
Գաստրոսկոպիայի ժամանակ ստամոքսի անտրալ հատվածի միջին մասում, հետին պատին, դեպի մեծ կորություն հայտնաբերվել է օտար մարմին՝ մոտ 2սմ երկարությամբ, մխրճված լորձաթաղանթի մեջ: Կատարվել է օտար մարմնի էնդոսկոպիկ հեռացում, վերջինս 5սմ երկարությամբ մետաղալար էր:
Հետագա օրերին հիվանդի վիճակը աստիճանաբար վատացել է, ցավերը որովայնում ուժեղացել են, ուղեկցվել հևոցով, շնչարգելությամբ:
ՀՇ հետազոտությամբ հայտնաբերվել են աջ ենթաստոծանիական և ենթալյարդային տարածությունների թարախակույտեր:
Օտար մարմնի էնդոսկոպիկ հեռացումից 4 օր անց կատարվել է բաց վիրահատություն՝ որովայնահատում, թարախակույտերի բացում, սանացիա և դրենավորում:
Վիրահատությունը իրականացրել է «Իզմիրլյան» ԲԿ-ի ընդհանուր և լապարոսկոպիկ վիրաբուժության բաժանմունքի վարիչ՝ Հրաչյա Բաղդասարյանը և ընդհանուր վիրաբույժ՝ Արման Գրիգորյանը։
Վիրահատության ժամանակ ստամոքսի պատի դեֆեկտ չի հայտնաբերվել (ծածկված թափածակում): Հետվիրահատական ընթացքը բարդացել է երկկողմանի կանգային թոքաբորբով, հիդրոթորաքսով, թոքերի ատելեկտազով, շողացող առիթմիայով: Թոքերի երկարատև արհեստական վենտիլյացիայի անհրաժեշտության կապակցությամբ կատարվել է տրախեոստոմիա:
Վիրահատությունից 11 օր անց աջ ենթաստոծանիական տարածությունում հեղուկի կուտակման պատճառով կատարվել է վերջինիս դրենավորման փորձ քիչ ինվազիվ միջմաշկային եղանակով՝ սոնոգրաֆիկ հսկողության տակ: Դրենավորումը չի հաջողվել, ուստի կատարվել է կրկնակի որովայնահատում: Վիրահատական վերքը լավացել է երկրորդային ձգումով: Հիվանդը շուրջ 2,5 ամիս գտնվել է թոքերի արհեստական շնչառության ներքո:
Դեպքի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ որովայնի խոռոչի թարախակույտերով 82-ամյա հիվանդի մոտ, բարդացած ուղեկցող ծանր սիրտ-թոքային պաթոլոգիայով, թոքերի երկարաժամկետ արհեստական շնչառությամբ, հարկադրական հիպոդինամիայով, հաջողվեց հասնել դրական արդյունքի, և հիվանդը ընդուվելուց մոտ 3 ամիս անց առողջացած դուրս գրվեց կլինիկայից: Այս կապակցությամբ ուզում ենք մեկ անգամ ևս ընդգծել նման ծանր դեպքերում տարբեր մասնագետների սինխրոն թիմային աշխատանքի կարևորությունը (վիրաբույժ, անեսթեզիոլոգ-ռենիմատոլոգ, թոքաբան և կրծքային վիրաբույժ, սրտաբան, ՔԿԱ մասնագետ, կինեզիոթերապևտ և այլն)՝ միաժամանակ շնորհակալություն հայտնելով մեր գործընկերներին՝ անմնացորդ նվիրումով իրենց պրոֆեսիոնալ գործունեությունը իրականացնելու համար:
15.02.2019 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ