Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ
Հարցազրույց «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի հոգևոր տեսուչ Արժանապատիվ Տեր Թադեոս քահանա Թադևոսյանի հետ.

- Տեր հայր, փորձենք ամփոփել անցնող՝ 2018 տարին իր նշանակալից իրադարձություններով և ձեռքբերումներով:
- Տիրոջ առաջնորդությամբ 2018 թվականին, նախորդ տարիների պես, հնարավորություն ունեցանք այցելելու, հոգևոր խնամք ցուցաբերելու բազմաթիվ մարդկանց, որոնք առողջական մեծ ու փոքր խնդիրներով բժշկական կենտրոնում էին:
2018 թվականը, ըստ իս, մարդկանց աչքերում հույս և լավատեսություն է ավելացրել՝ դրանով էլ առանձնանալով նախորդ տարիներից: Հույսն ու լավատեսությունը շարժիչ և ապրեցնող ուժեր են, որոնց շնորհիվ մարդը կարող է ավելի շուտ ապաքինվել: Նկատելի է, որ նույնիսկ բարդ վիրահատությունը հեշտ հաղթահարելի է հույսով ապրող մարդու համար: Ուստի 2018 թվականը կարելի է համարել հույսի տարի:
- Բնականաբար, հոգևորականի խոսքն ու ներկայությունն ավելի են զորացնում այդ հույսը, ապրելու համար պայքարելու ուժ տալիս:
- Մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի խոսքը փոխանցողն է եկեղեցականը: Հենց այդ խոսքն ու Հիսուս Քրիստոսին ուղղված աղոթքն են զորացնում մարդուն, հատկապես դժվարությունների առջև կանգնածին: Եթե հիշենք Ավետարաններում պատմվող Հիսուս Քրիստոսի բժշկությունները, կտեսնենք, թե որքան կարևոր է մարդու հավատքը և իր բժշկվելու ճանապարհին Աստծուն ապավինելը: Հետևաբար մեր հավատքը, մեր հույսը խթաններ են՝ ապաքինվելու համար: Ահա այս գիտակցումով փորձում եմ բժշկական կենտրոն այցելողների մեջ զորացնել հավատն և հույսը:
- Իհարկե, դժվար առաքելություն է՝ մշտապես հիվանդների, երբեմն կյանքի ու մահվան սահմանում գտնվողների նեցուկը լինել:
Ինչպե՞ս է դա Ձեզ հաջողվում, ի՞նչ միջոցներով:
- Աստծո զորակցությամբ ամեն բարի գործ հաջողությամբ է պսակվում: Ինչպես բժշկի, այնպես էլ եկեղեցականի համար գերխնդիր է մարդուն հոգևոր և ֆիզիկական առողջություն ու ապաքինում պարգևելը: Հոգևորականի «բժշկական գործիքները և դեղամիջոցներն» են աղոթքը, կարեկցանքը, բարությունը, հոգատրությունը և անկեղծ սերը և հարգանքը ամեն ինչում:
- Նույն հիվանդի հետ ստեղծվո՞ւմ է շարունակական կապ բժշկական կենտրոնում և կազդուրվելուց հետո:
- Այո, հաճախ լինում է: Այստեղ կազդուրված մարդկանց երբեմն տեսնում եմ նաև դրսում կամ եկեղեցում՝ ուրախությամբ հիշելով անցյալում մնացած դժվարին օրերը: Բժշկական կենտրոնի այցելուների հետ հանդիպելիս միշտ հաշվի եմ առնում կրկին հանդիպելու նրանց ցանկությունը: Եթե հիվանդը ցանկանում է, որ դարձյալ իրեն այցելեմ աղոթքի կամ հոգևոր զրույցի համար, սիրով այցելում եմ: Հիշեցնում եմ, որ Աստծո հետ կապը միշտ պետք է պահել: Հայտնի է, որ քանի դեռ մարդը ոտքի վրա է, հայացքն ավելի շատ այլ մարդկանց է ուղղում, իսկ երբ տկարանում ու անկողին է ընկնում, հայացքն ավելի շատ Աստծուն է ուղղում: Մենք Աստծուն պիտի կապված մնանք՝ անկախ մեր ունեցած դժվարություններից կամ հաջողություններից:
- Ի՞նչ նոր նպատակներ ունեք եկող տարում:
- Եկող տարվա հետ կապված նպատակ ունենք ավելի աշխուժացնել հոգևոր կյանքը բժշկական կենտրոնում: Որոշ ծրագրեր էլ կան՝ կապված կենտրոնի աշխատակիցների հետ. պիտի փորձենք հաճախակի ուխտագնացություններ կազմակերպել՝ հակառակ բոլոր աշխատակիցների ծանրաբեռնվածության: Առաջիկայի համար նախատասվում է փոքրիկ հոյակերտ մատուռ ունենալ, որպեսզի այնտեղ ժամերգություններ անցկացվեն և պատարագներ մատուցվեն:
- Սուրբ Ծննդյան և Տարեմուտի Ձեր մաղթանքը ժողովրդին:
-Սուրբ Ծննունդը մարդկության պատմության ամենալուսավոր իրադարձությունն է՝ երկնքի և երկրի Արարիչ մարդացավ մարդկության փրկության համար, Աստվածաշնչի խոսքով՝ «…որպեսզի մենք կյանք ունենանք, առավել քան ունենանք »: Սուրբ Ծննունդով «… խաղաղություն եղավ երկրի վրա և հաճություն մարդկանց մեջ»:
Մաղթանքս է, որ գալիք 2019 տարին լինի խաղաղության, բարի արարումների տարի: Եվ թող մարդացյալ Աստված ավելացնի մեր բոլորի հավատը, հույսը, իմաստությունը և սերը մեկմեկու հանդեպ՝ ֆիզիկական և հոգևոր առոջություն պարգևելով ամենքին:
Աղոթքս է, որ Աստված Սուրբ Ծննդյան խորհրդով զորացնի և օրհնի նաև բարեխիղճ բոլոր բժիշկներին, որպեսզի նրանք կարողանան իրենց հոգատարությամբ, մարդասիրությամբ, մասնագիտական հմտություններով բժշկել ու առողջացնել ապաքինման կարիք ունեցող անձանց։ Թող Սուրբ Ծննդյան ավետիսը հույսով, բարությամբ, խաղաղությամբ լցնի ամենքիս սրտերն ու հոգիները, որպեսզի մենք էլ՝ որպես քրիստոնյաներ, մեր խոսքով, մեր կենցաղով ու գործով տարածողները լինենք աստվածային լույսի և ճշմատության։


Կարդացեք նաև

Վեց տարի Երևանում գործող «Նոր հայացք» ակնաբուժական կլինիկան ժամանակակից բուժհաստատություն է, որտեղ ստեղծված են բոլոր պայմանները տեսողության հետ կապված լիարժեք սպասարկում ստանալու համար...



Հայկական Հոգևոր Վերականգնման Հիմնադրամը ստեղծվել է 2022թ ամռանը և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հետ համատեղ նպատակադրված է ստեղծել կարողություններ՝ հայ ժողովրդի հոգևոր-հոգեբանական...



«Արամյանց» ԲԿ ընդհանուր և ինվազիվ սրտաբանական բաժանմունքը վերաբացումից հետո աշխատում է ժամանակակից տեխնիկական հագեցվածությամբ: Նորացվել է գործիքակազմը: Աշխատում են շուրջօրյա, շտապ կարգով...



Արտաշատ քաղաքում գտնվող «Գլավ ստոմ» ստոմատոլոգիական կլինիկայում իրականացվում է ստոմատոլոգիական ցանկացած տեսակի միջամտություն՝ բացառությամբ այն միջամտությունների, որոնք պահանջում են ստացիոնար...



Դիաբետիկ ոտնաթաթի համախտանիշը շաքարային դիաբետով տառապող մարդկանց մոտ առաջացող բարդություններից է, որը դրսևորվում է ոտնաթաթին վերքային մակերեսներով, խոցերով՝ ընդհուպ մինչև ոտնաթաթի մեռուկացմամբ...



Ի՞նչ է թորակոսկոպիկ միջամտությունը:
Թորակոսկոպիայի ժամանակ իրականացվում է միջամտություն՝ 2-3 փոքր (1-1,5 սմ) բացվածքների միջոցով...



Որքա՞ն ժամանակ է կրծքային վիրաբուժությունը ներդրված Արմենիա ՀԲԿ-ում:
«Արմենիա» ՀԲԿ-ում կրծքային վիրաբուժության ծառայությունը, որը նախկինում գործել է և հետագայում դադարել...



Ի՞նչ է ներառում ծառայությունը:
Կլինիկան ներառում է երկու բաժանմունք՝ քիթկոկորդականջաբանություն և դիմածնոտային վիրաբուժություն: Իրականացնում են քիթկոկորդականջաբանության և դիմածնոտային ախտաբանության ախտորոշիչ և վիրաբուժական...



Ի՞նչ հետազոտություններ է ներառում նյարդաակնաբուժական ծառայությունը:
Նախ, աղյուսակի օգնությամբ իրականացվում է տեսողության սրության ստուգում, և, եթե առկա է խնդիր...



Անցյալ տարի Երևանում բացված Ռուսասատանի Դաշնության Լսողության ակադեմիայի մասնաճյուղը եզակի կենտրոն է, ուր կարող են դիմել լսողության խնդիր ունեցող մարդիկ առանց տարիքային սահմանափակման: Այստեղ առկա են բոլոր...



Օրերս պարզեցինք, որ Գյումրու բժշկական կենտրոնում գործում է կաթվածի ծառայություն: Այդ կապակցությամբ զրուցեցինք Գյումրու բժշկական կենտրոնի նյարդաբանական և կաթվածի ծառայության ղեկավար...



«Նաիրի» բժշկական կենտրոնում գործում է կրծքագեղձի առողջության պահպանման կենտրոն, որն ապահովում է կրծքագեղձի հիվանդությունների վաղաժամ հայտնաբերում` վերջին սերնդի մամոգրաֆիայի, համակարգչային տոմոգրաֆիայի...



Ի՞նչ է կինեզոթերապիան:
Կինեզոթերապիան հունարենից թարգմանված նշանակում է՝ բուժում շարժման միջոցով (կինեզո-շարժում, թերապիա-բուժում)...



«Նաիրի» բժշկական կենտրոնում գործում է կրծքագեղձի առողջության պահպանման կենտրոն, որն ապահովում է կրծքագեղձի հիվանդությունների վաղաժամ հայտնաբերում` վերջին սերնդի մամոգրաֆիայի, համակարգչային տոմոգրաֆիայի...



Մենք հաճախ անտեսում ենք մեր առողջական խնդիրները, ականջ չենք դնում մեր օրգանիզմի ուղարկած ահազանգերին, դիմանում ենք ցավին, ամեն կերպ հետաձգում բժշկին այցելելը և մի պատահական օր նրա մոտ հայտնվում արդեն շտապ կարգով...






Notice: Undefined index: HTTP_X_FORWARDED_FOR in /sites/med-practic.com/classes/flud_class.php on line 33
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Իրիդիոսքրինինգ
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն