Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ
Անոթային վիրաբուժության ծառայությունն «Արմենիա» ՀԲԿ-ում. հարցազրույց Վիրաբ Աղաբեկյանի հետ. armeniamedicalcenter.am
«Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի անոթային վիրաբուժության ծառայության մասին մանրամասներ պարզեցինք` զրուցելով անոթային վիրաբուժության կենտրոնի ղեկավար Վիրաբ Աղաբեկյանի հետ:
– Խոսենք անոթային բաժանմունքի սետղծման պատմությունից:
– Բաժանմունքը 40 տարվա պատմություն ունի, հանրապետության հայտնի անոթային վիրաբուժության յոթ կենտրոններից մեկն է: Այն հագեցած է անհրաժեշտ սարքերով, բժշկական տեխնիկայով:
– Հիմնականում ի՞նչ վիրահատություններ են իրականացվում:
– Բաժանմունքում կատարվում են տարբեր ծավալի վիրահատություններ՝ բաց և փակ եղանակներով: Հիմնականում իրականացվում են էնդովասկուլյար վիրահատություններ՝ կապված երակային և զարկերակային ախտաբանությունների հետ: Վիրահատություններ են իրականացվում տարբեր տեղակայման զարկերակների ախտաբանության ժամանակ՝ պարանոցային, որովայնի խոռոչի, վերին և ստորին վերջույթների և այլն:
– Բաժանմունքում ցուցաբերվո՞ւմ է կոնսերվատիվ բժշկական օգնություն:
-Իհարկե, կան նաև հիվանդներ, որոնք վիրահատական միջամտության կարիք չունեն և բուժվում են կոնսերվատիվ ճանապարհով: Մենք համագործակցում և համատեղ աշխատում ենք նաև բազմապրոֆիլ հիվանդանոցի բոլոր մասնագետների հետ՝ հիմնականում էնդոկրինոլոգների, սրտաբանների, նյարդաբանների:
– Ի՞նչ նոր մեթոդներ կամ սարքեր կցանկանայիք ներդնել առաջիկայում:
– Ցանկալի է բաժանմունքում ունենալ լազերային տեխնոլոգիաներ և մեր բուժման համալիրում ավելացնել լազերային վիրահատություններ՝ հիմնականում կապված երակային ախտաբանությունների հետ:
– Ձեր աշխատանքային տարիների ընթացքում կա՞ն հիվանդությունների քանակի կամ որակի փոփոխություն:
– Հիմնական հիվանդությունները երակային ախտաբանություններ են: Ավելացել է կաթվածներով պացիենտների դիմելիությունը, ինչում մեծ դեր ունեն, թերևս, մարդկանց նյարդային, հոգեկան վիճակները:
– Բուժման արդյունքների առումով կա՞ն էական փոփոխություններ:
– Էնդովասկուլյար մեթոդի ներդրման հետ մեկտեղ, բնականաբար, արդյունքներն առավել արդյունավետ են: Դրանում մեծ դեր ունեն նաև նորագույն սարքերի առկայությունը. որքան սարքերը կատարելագործված են և մարդկային գործոնը քիչ է միջամտության գործընթացում, այնքան վիրահատության որակը և բուժման արդունավետությունը բարձր է:
– Ի՞նչ ներդրումներ են կատարվել վերջին տարիներին:
– Հիմնական ներդրումը վերջին 4-5 տարիների ընթացքում բաժանմունքում պարանոցային և էնդովասկուլյար վիրահատական մեթոդների կիրառումն է: Բաժանումքը համալրվել է ժամանակակից սարքերով, փոխվել են բուժման մեթոդները, վիրահատությունների զգալի մասն իրականացվում են նվազագույն ինվազիմ մեթոդներով: Ներկայում ամբողջ աշխարհում ընդունված է` հնարավորության դեպքում վիրահատություններն իրականացնել առավել քիչ վնասվածքային փակ եղանակով:
– Համագործակցության ի՞նչ եզրեր կան:
– Մասնակցում ենք ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում կազմակերպվող տարբեր գիտաժողովների: Ես նոր եմ վերադարձել Վալենսիայից, որտեղ մեկնել էի` մասնակցելու միջազգային կոնֆերանսին: Այդ շփումները նպաստում են փորձի փոխանակմանը, բժշկական վերջին նորություններին տեղեկանալուն:
Հանդիպումներ, քննարկումներ, փորձի փոխանակում հաճախ են կազմակերպվում` նաև գիտաժողովներից դուրս, և՛ մեր հայրենակից, և՛ արտերկրի մասնագետների հետ:
– Ի՞նչ խորհուրդ կտաք պացիենտներին:
– Ժամանակին դիմեն բժշկի և չբարդացնեն առկա հիվանդությունը: Մեզ մոտ հիմնականում հիվանդներն ընդունվում են բարձիթողի վիճակում, երբ արդեն բարձր արդյունքների հասնելու հավանականությունը նվազագույն է, հիվանդանոցում մնալու տևողությունը` երկար:
21.11.2018 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ