Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ

Ուլտրաձայնային նորարական համակարգը «Նաիրի» ԲԿ-ում. ACUSONS 3000. nairimed.com

Ուլտրաձայնային նորարական համակարգը «Նաիրի» ԲԿ-ում. ACUSONS 3000. nairimed.com

Նաիրի Բժշկական Կենտրոնը հարստացրեց իր տեխնիկական բազան՝ Հայաստանում նմանը չունեցող, Պրեմիում դասի ACUSON S 3000 նոր ուլտրաձայնային համակարգով: Սենսորային կառավարմամբ սարքը ապահովում է բացառիկ տեսանելիության արդյունք: Սարքը օգտագործում է առաջատար

տեխնոլոգիաներ՝ ապահովելով պատկերների բարձր աստիճանի հստակություն և ճշգրտություն և բարձրացնելով ճիշտ, հստակ և արագ ախտորոշման հնարավորությունը:

  • Պատկերների չափազանց բարձր մանրամասեցնումը թույլ է տալիս տեսանելի դարձնել  հյուսվածքի անգամ ամենփոքր կառուցվածքները:
  • Գունավոր դոպլերի հիանալի զգայունակությունը հնարավորություն է տալիս տեսնել արյան հոսքի ամենամանր նրբերանգները:
  • “Էլաստոգրաֆիա“ ֆունկցիան (eSie Touch™) կիրառվում է վահանագեղձի, կրծքագեղձի, շագանակագեղձի, ավշային համակարգի պաթոլոգիկ օջախների վաղ ախտորոշման  համար, ինչպես նաև բարորակ և չարորակ գոյացությունների տարբերակիչ ախտորոշման համար, ինչը թույլ կտա կրճատել ախտորոշիչ պունկցիաների անցկացման անհրաժեշտությունը:
  • Virtual Touch ™ հավելվածը, որն վիզուալիզացման համար օգտագործում է “շարժական ալիք“ ARFI տեխնոլոգիան՝ փորձված ախտորոշիչ մեթոդ է լյարդի հյուսվածքի ֆիբրոզի գնահատման համար։
  • Կրծքագեղձի ծավալային սկանավորման ավտոմատացված (ABVS) համակարգը հնարավորություն է տալիս ստանալ, վերլուծել և փաստել կրծքագեղձի ամբողջական ծավալային սկանավորման տվյալները։
  • Համակարգը ներառում է նաև մաշկի նորագոյացությունների, ենթամաշկի բջջանյութի  և մանր հոդերի հետազոտման ունիկալ ծրագիր:

           
Ուլտրաձայնային նորարական համակարգը Նաիրի ԲԿ-ում Ուլտրաձայնային նորարական համակարգը Նաիրի ԲԿ-ում
    

  • Համակարգը թույլ է տալիս ներմուծել ԿՏ-ի և ՄՌՏ-ի հետազոտման  տվյալները, համեմատական անալիզի և պաթոլոգիայի լիարժեք ախտորոշման համար։Պտղի հիմնական բիոմետրիկ ցուցիշների ավտոմատ որոշման տեխնոլոգիան օգտագործվում է պտղի քաշի և այլ ցուցանիշների որոշման համար, ինչպես նաև հետազոտման ժամանակի օպտիմալացման և գործածման հնարավոր սխալների նվազեցման համար։ Իսկ կմախքի հետազոտման (Skeletal Rendering) ֆունկցիան ապահովում է պտղի ոսկրերի և ողնաշարի գերազանց տեսանելիություն։
  • Համակարգը ունի իրական ժամանակի մեջ տեսաձայնագրման և տվյալների  ավտոմատ հաղորդման ֆունկցիա։

 

Ուլտրաձայնային նորարական համակարգը Նաիրի ԲԿ-ում

  • Պատկերների բարձր հստակությունն ու ճշգրտությունը, 3D մարկերային համակարգի առկայությունը հնարավորություն են  տալիս սարքը կիրառել նաև տարբեր մանիպուլյացիաների տեսողական հսկողության համար, բիոպսիաների ժամանակ ասեղի տեղորոշման և շարժման վերահսկման համար՝ էապես նվազեցնելով բարդությունների առաջացման վտանգը։
  • «Գիտելիքների բազա» ներկառուցված հավելվածը հնարավորություն է տալիս աշխարհի տարբեր կենտրոններում աշխատող մասնագետների կողմից կատարված հետազոտությունների պատկերների, եզրակածությունների և փորձի օգտագործումը մեր մասնագետների կողմից իրենց աշխատանքային առօրյայում ։

 

 

Սկզբնաղբյուր. nairimed.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ