Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ
Հարցազրույց «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի բուժական գծով փոխտնօրեն Տիգրան Նալբանդյանի հետ. izmirlianmedicalcenter.com
Մեր զրուցակիցն է «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի բուժական գծով փոխտնօրեն, բ.գ.թ., ընդհանուր վիրաբույժ Տիգրան Նալբանդյանը:
– Բժիշկ Նալբանդյան, մի քանի խոսք «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի մասին:
– Մեր կենտրոնը որպես «Իզմիրլյան» հիվանդանոց իր գործունեությունը ծավալվել է 2013 թվականից: Նախինում կոչվում էր Պրոկտոլոգիայի ինստիտուտ, իսկ 2005 թվականից վերանվալվել էր «Սուրբ Ներսես Մեծ» գիտաբժշկական կենտրոն։
Իզմիրլյան ընտանիքը` Տիգրան Իզմիրլյանի գլխավորությամբ, տարբեր բարեգործական գործառույթներ է իրականացնում «Իզմիրլյան ֆոնդի» շրջանակում: Մեր հիվանդանոցի վերանորոգման և արդիականացման մեջ այդ ֆոնդը զգալի ներդրում ունի, այդ պատճառով 2013 թվականին հիվանդանոցը վերանվանվեց «Իզմիրլյան»:
– Ի՞նչ բաժանմունքներ կան «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում:
– «Իզմիրլյան» բժշկական կենտրոնը նախ՝ Պրոկտոլոգիայի գիտահետազոտական ինստիտուտի, այնուհետևէ «Սուրբ Ներսես Մեծ» բժշկական կենտրոնի իրավահաջորդն է և, իրավամբ, նրանց բարի ավանդույթների շարունակողը: «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում ներկայում գործում են հետևյալ բաժանմունքները՝ անզգայացման-վերակենդանացման, ուրոլոգիական, օրթոպեդիայի և վնասվածքաբանության, քիթ-կոկորդ-ականջաբանության, պլաստիկ և միկրովիրաբուժության, ընդհանուր վիրաբուժության (ներառում է լապարասկոպիկ վիրաբուժությունը և գինեկոլոգիական ծառայությունը) և, ավանդույթի համաձայն, երկու պրոկտոլոգիական բաժանմունք՝ ընդհանուր պրոկտոլոգիա և կոլոպրոկտոլոգիա:
– Ի՞նչ ձեռքբերումներ և նվաճումներ ունի «Իզմիրլյան» բժշկական կենտրոնը:
– Կենտրոնի տնօրինության և ամբողջ բուժանձնակազմի համատեղ ու անձնվեր աշխատանքի շնորհիվ ներկայում հիվանդանոցը հանրապետությունում մեծ հեղինակություն վայելող, միջազգային չափանիշներին համապատասխան բուժկենտրոն է: Մեր վերջին տարիների ձեռքբերումներից են անոթային վիրաբուժության և ճառագայթային ախտորոշման բաժանմունքների լիարժեք ծավալումը: 2017-ին մեր լաբորատորիան ամբողջությամբ հագեցվեց նորագույն սարքերով և հավակնում է դառնալ հանրապետությունում լավագույներից մեկը:
Ամենամեծ ձեռքբերումը և նվաճումն, առաջին հերթին, պացիենտների գոհունակությունն է: Այս տարի` անցյալ տարվա համեմատ, կա դիմելիության 20 տոկոս աճ:
– Ինչպիսի՞ բուժական և ախտորոշիչ ծառայություններ է իրականացվում կենտրոնում:
– Էնդոսկոպիկ ծառայությունը հանրապետության լավագույններից է, որտեղ իրականացվում են կոլոնոսկոպիկ և գաստրոսկոպիկ հետազոտություններ՝ իրենց տարատեսակ մեթոդաբանությամբ:
Ճառագայթային ախտորոշման բաժանմունքը ներկայում հագեցած է ժամանակակից, միջազգային չափանիշներին համապատասխանող համակարգչային և մագնիսառեզոնանսային տոմոգրաֆով, բարձրակարգ թվային ռենտգեն և ուլտրաձայնային սարքերով և իրականացնվում են բազմապրոֆիլ բուժծառայություններ` հիմնականում վիրաբուժական ուղղվածությամբ: Գործում են տարբեր բնույթի թերապևտիկ կաբինետներ, որոնք ծանր հիվանդների բուժման գործընթացում օգնում են վիրաբույժների աշխատանքին, ինչպես նաև ընդունում են թերապևտիկ բուժման կարիք ունեցող պացիենտների:
Մեր հպարտություններից է ուրոլոգիական բաժանմունքը, որը հանրապետությունում լավագույններից է և իրականացնում է ամբողջական, եվրոպական չափանիշներին համապատասխանող բուժում: Չկա նորագույն որևէ սարք, որն այս բաժանմունքը չունենա, և չկա որևէ միջամտություն, որ չիրականացնի:
Մեծ ակտիվությամբ և հաջողությամբ գործում է վնասվածքաբանության- օրթոպեդիայի բաժանմունքը: Դա պայմանավորված է նաև պրոֆեսոր Չարչյանի հեղինակությամբ: Այստեղ իրականացվում են հանրապետությունում էնդոպրոթեզավորումների զգալի քանակը:
Մեծ հաջողություն ունի նաև դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքը:
Ավանդույթի համաձայն, ակտիվ աշխատում են պրոկտոլոգիական բաժանմունքները, որոնք հագեցած են անհրաժեշտ բոլոր միջոցներով և իրականացնում են մեծ ծավալի լապարոսկոպիկ վիրահատություններ` նորագույն տեխնոլոգիաներով:
– Ի՞նչ խնդիրներ կան, որոնք դեռևս լուծման կարիք ունեն:
– Մեզ մոտ պարբերաբար խնդիրներ են առաջանում մահճակալների հետ կապված, դրանք հաճախ չեն բավարարում հիվանդների քանակին, և, պարբերաբար, ստիպված ենք լինում դադարեցնել հիվանդների ընդունումը:
– Ի՞նչ առանձնահատուկ գործելակերպ ունեք որդեգրված:
– Սա հիվանդանոց է, որտեղ առաջին պլան են մղվել նախ` բժշկությունը, բուժական մոտեցումները, նոր միայն` ֆինանսական կողմը: Մեծ բարեգործական միջոցառումներ ենք իրականացնում: Հիվանդանոցը գտնվում է Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի հովանու ներքո և դա մեզ պարտավորեցնում է ցուցաբերել առավելագույն գթասիրտ մոտեցում: Ընդառաջում ենք կենտրոն դիմող կարիքավոր մարդկանց, եթե նրանք վիրահատության համար միջոցներ չեն ունենում, փորձում ենք օգնել հնարավոր և անհնար բոլոր ճանապարհներով: Հիվանդանոցը կատարում է նաև բարեգործական հիմունքներով արտագնա այցեր` հանրապետության մարզեր, Արցախի հանրապետություն, որտեղ իրականացվում են բուժական խորհրդատվություններ և միջոցառումներ: Այս տարի հոկտեմբերին պլանավորված է Արցախի հանրապետություն մեկնել: Արցախի հանրապետություն եռօրյա կամ քառօրյա այցերն արդեն ավանդույթ են դարձել, անցյալ տարի 3 օրերի ընթացքում սպասարկվել է մոտավորապես 1200 հիվանդ և 36 վիրահատություն է կատարվել: Մարզերում հաճախ հնարավոր չէ բուժական օգնություն ցուցաբերել և այցը հիմնականում խորհրդատվական բնույթ է կրում:
– Ի՞նչ ծրագրեր ունեք ապագայում:
– Ապագայի հետ կապված բավականին հետաքրքիր գաղափարներ ունենք, որոնք դեռ նախագծեր են: Դրանցից է՝ շենքային պայմանների մեծացումը, որը հնարավորություն կտա ձևավորել նոր բաժանմունքներ՝ հասարակության կողմից պահանջված ծառայությունների ներդրումով:
– Ինչպիսի՞ն է հիվանդանոցի հագեցվածությունը:
– Հիվանդանոցը հագեցած է և՛ բուժման, և՛ ախտորոշման համար անհրաժեշտ ժամանակակից սարքերով:
2016-2017թթ. բուժսարքավորումների մեծամասշտաբ վերազինում կատարվեց բարձրակարգ ընկերությունների նոր սարքերով, ամբողջովին համալրվեց ճառագայթային ախտորոշման բաժանմունքը: Այս գործընթացը շարունակական է, փորձում ենք հետ չմնալ համաշխարհային մոտեցումներից:
– Ինչպիսի՞ կապեր ունեք արտերկրի բժշկական կենտրոնների և մասնագետների հետ:
– Մեր բժիշկները պարբերաբար ակտիվորեն մասնակցում են տարբեր գիտաժողովների, սեմինարների ինչպես արտերկրում, այնպես էլ մեր երկրում: Ունենք գործընկերներ, հովանավորներ, որոնք մշտապես աջակցում են մեզ: Բացի այդ, մեզ մոտ երիտասարդ անձնակազմ է, ովքեր անընդհատ աշխատում են իրենց վրա, կատարելագործվում են:
Ուրոլոգիայի բաժանմունքում ամերիկահայ հայտնի մեծ բարերար, ուրոլոգ Կարո Դերձակյանը մշտապես կանգնած է բաժանմունքի կողքին և բոլոր հնարավոր նորություններով, գիտելիքների ուսուցմամբ փորձում է համալրել և օգնել բաժանմունքին: Նա մշտապես այցելում է մեզ:
Վնասվածքաբանության բաժանմունքը Ֆրանսիայի հետ սերտ կապեր ունի, համագործակցում ենք ֆրանսիացի բժիշկների հետ:
Վիրաբուժական բաժանմունքը համագործակցում է առավելապես ռուսական դպրոցի հետ, և այցելությունները մեզ մոտ հաճախ են լինում: Օրինակ, ներկայում հայտնի ուրոլոգ պրոֆեսոր Կասյանը, ով աշխատում է Մոսկվայում, ցուցադրական վիրահատություններ է իրականացնում բաժանմունքի վարիչ Գրաբսկու հետ, որին մասնակցում են նաև մեր երիտասարդ բժիշկները:
– Ծրագրեր ունե՞ք բժշկական տուրիզմի ուղղությամբ:
– Բժշկական տուրիզմն ինքնուրույն փորձել այս ծանրաբեռնվածության հետ այնքան էլ դյուրին չէ: Արտերկրից շատ են դիմում դիմածնոտային բաժանմունք, բավականին շատ հիվանդներ կան և հեռավոր երկրներից, օրինակ, ԱՄՆ-ից, որտեղից մեզ դիմում են մեր հայրենակիցները և Հայստան այցելության ժամանակ նաև վիրահատվում են: Ռուսաստանից նպատակային վիրահատության համար դիմող պացիենտներ կան:
Ընդհանուր առմամբ, բժշկական տուրիզմը սաղմնային վիճակում է և այդտեղ լուրջ անելիք կա բոլորի կողմից` ոչ միայն «Իզմիրլյան» կենտրոնի: Դա շատ հեռանկարային, գայթակղիչ գաղափար է, որը մեր ուժերը ներածին չափ կփորձենք զարգացնել:
– Խոսենք Ձեր մասին:
– Ես ավարտել եմ Երևանի պետական բժշկական համալսարանը, ասպիրանտուրան ավարտել եմ Բելոռուսիայում, այնտեղ էլ պաշտպանել եմ գիտական թեզը, ստացել գիտությունների թեկնածուի կոչում: Վերադարձել եմ Հայաստան, զորակոչվել եմ բանակ, 10 տարի՝ 2004-2014 թվականներին ծառայել եմ Հայոց բանակում և հպարտ եմ դրանով: Վարդենիսի զինվորական հոսպիտալում սկսել եմ աշխատել նախ` որպես վիրաբույժ, ապա ստանձնել եմ հոսպիտալի պետի պաշտոնը: Դա, առաջին հերթին, հպարտություն է, որ կարող ես լինել Հայոց բանակի կողքին, քո փոքրիկ լուման ներդնել մեր զինվորի առողջության պահպանման գործում: Դրանք նաև փորձառության տարիներ էին: Դրանից հետո այստեղ եմ աշխատում, վիրաբուժական աշխատանքից չեմ ուզում կտրվել և շարունակում եմ վիրահատություններ կատարել:
18.10.2018 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ