Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ

Հարցազրույց տնտեսական գծով փոխտնօրեն Խաչատուր Շիրինյանի հետ

Հարցազրույց տնտեսական գծով փոխտնօրեն Խաչատուր Շիրինյանի հետ

«Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնտեսական ոլորտի կազմակերպչական և իրականացված և սպասվելիք աշխատանքներին վերաբերող հարցերի շուրջ զրուցեցինք տնտեսական գծով փոխտնօրեն Խաչատուր Շիրինյանի հետ:

–   «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում իմ իրավասության սահմանները տարածվում են տնտեսական ոլորտի վրա, որն իր մեջ ներառում է պահակներ, փականագործներ, ատաղձագործներ, բանվորներ, պահեստապետ, ներսի և դրսի մաքրության հսկողություն, անվտանգության համակարգ, ներսի պատշաճ իրավիճակի պահպանում, գրենական պիտույքների, տնտեսական ապրանքների սպասարկում, լուսավորություն, գազոնների խնամք:

Այս գործում չկա երկրորդական և երրորդական հարց, բոլորն իրենց տեղում առաջնային են և կարևոր:

Հիվանդանոցի արտաքին տեսքը, իհարկե, ոչ պակաս քան ներքինը նրա համար այցեքարտ են հանդիսանում:

Աշխատանքները կարելի է բաժանել երկու մասի՝ ներքին և արտաքին: Արտաքին աշխատանքները վերաբերում են «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի հարակից տարածքին՝ կանաչով, ծաղիկներով, կաթսայատնով և էլեկտրիկների, կաթսայատան աշխատողների համար նախատեսված հանդերձարան-տնակով: Իրականացվում են մաքսատան հետ կապված աշխատանքներ։

Ներսի աշխատանքներն ընդգրկում են շենքի ներսի խնդիրները: Իմ աշխատանքի մոտ 3 տարվա ընթացքում շատ խնդիրներ եմ փորձել լուծել. փոխվել են կաթսայատան բոլոր փականները, որոնք հնարավորություն տվեցին ջեռուցման և ջրամատակարարման անխափան աշխատանքի: Գոլորշու համար տեղադրվեց համակարգ, որ այն դուրս չգա, այլ հոսի խողովակներով: Կաթսաները միացվեցին մեկ անխափան ընդհանուր համակարգի մեջ, փոխվեցին պոմպերը: Արդյունքում ունենք 24 ժամյա տաք ջուր: Նորմալ ամրացվեց կաթսայատան ծխնելույզի խողովակը, վերանորոգվեց կաթսայատան աշխատողների հանդերձարանը, կտրվեցին 8-րդ հիվանդանոցի և «Իզմիրլյան»ի սահմանում եղած մոտ 2 տասնյակ չորացած բարդիները, որոնք քամիների ժամանակ վտանգ էին ներկայացնում մարդկանց համար:

 

Հարցազրույց տնտեսական գծով փոխտնօրեն Խաչատուր Շիրինյանի հետ
Դրսում կա մոտ 40 քարե ծաղկաման, որոնց մեջ ծաղիկներ դրվեցին, բացի ստվերի տակ գտնվողներից: Վերանորոգվեց գազոնների ամբողջ ոռոգման ցանցը, ցնցուղները, կարգավորվեց եղևնիների խնամքը, վերականգնվեցին գովազդային վահանակների վնասված մասերը: Հիվանդանոցի նախասրահում փոխվել են բոլոր աթոռների երեսպատված մասերը, որոնք արդեն հին էին, պատռված:

Հիվանդանոցը 8 հարկ ունի և նաև 9-րդ կիսահարկ: Ողջ տարածքը մոտ 20 հազար քմ է: Կան ավտոկայանատեղիներ՝ ծածկով և առանց ծածկի: Բոլոր հարկերի վերանորոգումը 3 անգամ թարմացվել է՝ և միջանցքները, և հիվանդասենյակները, և բժիշկների սենյակներն ու աշխատասենյակները: Իհարկե, կոսմետիկ, ընթացիկ նորոգումները միշտ ժամանակին արվում են:

Ջեռուցման համակարգում կային որոշ թերություններ, դրանք կարգավորելով, արդեն 2 տարի է ապահովեցինք մշտական նորմալ ջեռուցում: Ամռան համար կարգավորվեց տանիքից սառը օդի ապահովումը. նորոգվեցին այդտեղ տեղադրված սարքերը, մաքրվեցին օդափոխության ֆիլտրերը, դրանք փոխվում են 6 ամիսը մեկ անգամ, որոշ տեղերում՝ վիրասրահներում, անգամ 3 ամիսը մեկ անգամ:
7 վիրահատական սենյակներից 4-ում դրվել են լոկալ օդորակիչներ տաք և սառը օդի համար, որովհետև երկար տևող վիրահատությունների ժամանակ ջերմաստիճանը պետք է համապատասխան լինի ողջ ընթացքում: Մոտ 6 ամիս առաջ բացվեց 7-րդ լրացուցիչ վիրահատական սենյակը՝ իր բոլոր սարքավորումներով:

7-րդ հարկում տեղակայված են վերակենդանացման և վիրահատական բաժինը: Այդտեղ կահավորվել է նաև 6 սենյակ՝ սրտաբանական փոքրիկ բաժանմունքի համար: Այն նախատեսված է առիթմիաների վերացման և այլ խնդիրների համար, բայց դեռևս չի գործում:

7-րդ հարկում գործում է առանձին անվտանգության համակարգ: Փոխվել են այդ հարկի անվտանգության համակարգի՝ դռները բացելու սեղմակոճակները: Հեռուստացույցներն աշխատում են թվային համակարգով: Շատ բժշկական սարքերի համար չժանգոտվող տակդիրներ են ձեռք բերվել:


Փոխվել են անկողնային պարագաները, այժմ դրանք ավելի որակյալ են և ընդունելի նաև իրենց տեսքով՝ բաց կապույտ երանգով: Փոխվել են գրեթե բոլոր բարձերն ու սրբիչները:

Ընդունարանում նախկինում չկար արհեստական շնչառության համար թթվածնի կետ: Այժմ ընդհանուր ցանցից այդտեղ ևս կա թթվածնի մատակարարում:

Ամառվա շոգին ապահովվում է զով ջերմաստիճանը:

 

Հարցազրույց տնտեսական գծով փոխտնօրեն Խաչատուր Շիրինյանի հետ


Շատ աշխատասենյակներ ապահովված են համակագչային տեխնիկայով: Միշտ կա բախիլների անհրաժեշտ քանակը՝ դրսից կոշիկներով մանրէներ ներս չբերելու համար: Օրը մոտ 4000 բախիլ է օգտագործվում, այսինքն մոտ 2000 մարդ է մտնում հիվանդանոց:

Ճառագայթային բաժնում ՀՇ-ի սենյակը լրացուցիչ արճճապատվել է, որպեսզի նորմայի ամենաբարձր ապահովությունն ստանանք: Այդտեղ պատրաստվել է նաև նոր հոգնայի սենյակ:

Լաբորատորիայի համար ձեռք բերվեց բավականին շատ նոր տեխնիկա, սարքավորումներ, ապահովվեց մշտական տաք և սառը ջրի մատակարարումը:

Ներկայումս և վերելակները, և կաթսայատունը և համապատասխանում են այսօրվա ընդունված չափանիշներին: Թթվածնի տարաները այլևս ներսում չեն պահվում, բացառելով դրանց հետ կապված վտանգը:

Դրսում կազմավորվել է բացօթյա սրճարան, որը հիվանդների և այցելուների համար լավ հանգստի վայր է:

Բոլոր հարկերում վնասված կահույքը կրկին երեսպատվել է: Դրանք հաճախ են վնասվում, պատռվում և կրկին երեսպատումը ժամանակ առ ժամանակ միշտ արվում է:

Կանոնակարգվեց նաև իմ աշխատանքը: Ամեն օր արվում է խորհրդակցություն, ինձ մոտ ըստ հարկերի նշում եմ, թե որտեղ և ինչ խնդիր կա: Արդեն ամեն աշխատող գիտի, որ շատ արագ պետք է իրեն հասանելիք գործն անի և եղած խնդիրը վերացվի: Աշխատանքն ամբողջովին համակարգված է:

Լուծվել են լվացքատան լվացքի մեքենաների հետ կապված խնդիրները:
Դրսում աշխատում ենք թույլ չտալ ավելորդ խոտածածկույթի աճ, որը անփույթ տպավորություն է ստեղծում:

Ունենք վճարովի և անվճար հիվանդասենյակներ: Յուրաքանչյուր հարկում կան 4 և 2 տեղանոց անվճար հիվանդասենյակներ, որոնցում տաք ջուրը մշտական է և առկա է սառնարան:

Մեկ տեղանոց վճարովիները կահավորված են բազմոցով, կա հեռուստացույց և սառնարան: Դրա մեծ տեսակը՝ VIP-ը, ամեն հարկում 1 հատ է: Այն ավելի մեծ է, լրացուցիչ կան բազկաթոռներ և փոքրիկ սեղանիկ: Ոչ վճարովի ծառայություններից օգտվողների համար միջանցքներում դրված են հեռուստացույցներ:

med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ