Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ

Հարցազրույց «Իզմիրլյան» ԲԿ կոնսուլտացիոն-ախտորոշիչ բաժանմունքի վարիչ Տաթևիկ Բադալյանի հետ. izmirlianmedicalcenter.com

Հարցազրույց «Իզմիրլյան» ԲԿ կոնսուլտացիոն-ախտորոշիչ բաժանմունքի վարիչ Տաթևիկ Բադալյանի հետ. izmirlianmedicalcenter.com

–   Ինչպե՞ս գրանցվել մասնագետի խորհրդատվություն ստանալու համար: Ինչպե՞ս է դա կազմակերպվում ընդունարանում:

–   Մեզ կարող են զանգահարել կենտրոնի տեղեկատու հեռախոսահամարով, կամ կարող են գալ և անմիջապես տեղում հերթագրվել: Ընդունարանը նրանց կուղղորդի համապատասխան մասնագետի մոտ, կամ էլ, ցանկության դեպքում, կարող են զանգահարել ևմոտենալ իրենց նախընտրած բժշկին:

Գրանցվելու համար կարող են զանգահարել 24-20-24 համարով:

–   Ովքե՞ր կարող են դիմել:

–   Իզմիրլյան բժշկական կենտրոն կարող են դիմել ՀՀ բոլոր քաղաքացիները և ոչ միայն ՀՀ, այլ նաև օտարերկրյա քաղաքացիները: Գնային տարբերություններ նրանց միջև չկան: Կարող են դիմել և մարզերից, և տարբեր կլինիկաներում արդեն հետազոտված, բուժման կուրս անցած հիվանդները, մի խոսքով, բոլորը ովքեր ունեն առողջական խնդիրներ:

Կա տարիքայի սահմանափակում միայն երեխաների համար: Երեխաներն ընդունվում են միայն 5 տարեկանից բարձր և միայն երեք բաժիններում՝ քիթ-կոկորդ-ականջի, օրթոպեդիայի , ուրոլոգիայի և միայն վիրաբուժական հարցերով և վիրահատական միջամտության անհրաժեշտության դեպքում:

–   Մարզերից դիմողների համար կա՞ն սահմանափակումներ:

–   Ոչ, սահմանափակում չկա:

–   Ի՞նչ պայմանների դեպքում պացիենտը կարող է ստանալ անվճար խորհրդատվություն կամ ստացիոնար բուժում:

–   Անվճար խորհրդատվություն տրվում է բոլորին միայն վիրաբուժական մասնագիտությունների գծով մասնագետների կողմից, իսկ թերապևտիկ մասնագիտությունների գծով խորհրդատվությունները վճարովի են:

Ստացիոնար բուժումը անվճար չի լինում: Բուժման համար կամ վճարում է քաղաքացին, կամ պետությունը՝ պետ պատվերի շրջանակներում:Բացառություն կարող են կազմել միայն այն դեպքերը, երբ հիվանդը ընդգրկված չէ պետ պատվերի ցանկում, սակայն անվճարունակ է: Նմանատիպ դեպքերի համար բուժկենտրոնում տնօրենի հրամանով ձևավորվում է հանձնաժողով , որը քննարկում է կոնկրետ դեպքերը և կարող է կիրառել զեղչեր, ընդհուպ մինչև բուժման ամբողջական գումարի: Պետ պատվերով ստացիոնար բուժման ընդունված հիվանդները թե՛ բուժման, և թե՛ նեղ մասնագետների խորհրդատվությունների համար որևէ գումար չեն վճարում:

Նշեմ, որ մեր բուժկենտրոնը Մայր Աթոռի, «Իզմիրլյան» ֆոնդի և Սփյուռքի նախարարության հետ կնքված հուշագրի շրջանակներում իրականացնում է նաև սիրիական պատերազմի արդյունքում Հայաստան ներգաղթած բոլոր սիրիահայերի անհրաժեշտ հետազոտությունները և բուժական միջամտությունները, որը պետ պատվեր, որը ֆոնդի կողմից տրամադրված գումարների հաշվին:

–   Ինչպե՞ս և որտեղից ստանալ վճարովի տեղեկատվություն:

–   «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում բոլոր տեսակի տեղեկությունները տրվում են անվճար: Տեղեկատվություն ստանալու համար անմիջապես մոտենում են ընդունարան, որտեղ աշխատակիցները տեղեկություններ են տալիս , ուղղորդում անհրաժեշտ մասնագետների մոտ: Ընդունարանում կա նաև ստենդ, որտեղ կա հիվանդանոցի բոլոր բաժանմունքների գնացուցակը:

Բուժող բժիշկներն էլ են այդ տեղեկությունները հայտնում:

–   Եթե պացիենտը ցանկանա գալ որոշակի օր կամ որոշակի ժամի և հերթերից խուսափելով, դա հնարավո՞ր է կազմակերպել:

–   Դա հնարավոր է միայն պայմանավորվելով բուժող բժշկի հետ, այցի օրը և ժամը հարմարեցվում են բժշկի արդեն եղած աշխատանքային գրաֆիկի հետ:

–   Ինչպե՞ս է կազմակերպվում գրանցումը օտարերկրյա քաղաքացու դիմելու դեպքում:

–   Կազմակերպումը նույնն է, ամեն բան սկսվում է ընդունարանից: Գնային տարբերություն չկա տեղացի և օտարերկրյա պացիենտների համար: Ընդունարանում գրանցվում են, ստանում ամբուլատոր քարտ և ուղղորդվում համապատասխան մասնագետների մոտ, որից հետո արդեն օգտվում են տարբեր ծառայություններից:

–   Ինչպե՞ս նախապատրաստվել և գրանցվել պլանային հոսպիտալացման:

–   Դա արդեն արվում է կոնկրետ բժշկի ցուցումով: Այդ հարցում ընդունարանի անմիջական մասնակցությունը կայանում է այն բանում, որ հիվանդի գրանցումը կատարվում է այստեղ և ամբուլատոր, և ստացիոնար բուժման դեպքերում: Բացվում է հիվանդության պատմագիր, որից հետո անմիջապես ուղղորդվում են համապատասխան բաժանմունք:

–   Ինչպե՞ս տեղեկություն ստանալ հիվանդանոցում բուժվող հարազատի վերաբերյալ:

–   Հիվանդի առողջական վիճակի մասին տեղեկատվությունը տրամադրում է միայն բուժող բժիշկը: Եվ հիվանդի հարազատներին պետք է հորդորել, որ բուժանձնակազմից, որևէ այլ մեկից ոչինչ չհարցնել, այլապես կարող են ստանալ կցկտուր, սխալ տեղեկություններ:

–   Հետագա բուժման համար երկրորդ կարծիք իմանալու համար պացիենտը կարո՞ղ է իր հիվանդության քարտի պատճենն ստանալ:

–   Քարտի պատճենը չի տրամադրվում, սակայն բուժող բժիշկը ամբուլատոր հիվանդի դեպքում տալիս է տեղեկանք, որտեղ համառոտ նշում է անամնեզը, հետազոտությունները, ախտորոշումը, խորհուրդներն ու նշանակված բուժումը: Իսկ ստացիոնար հիվանդների դեպքում, վիրահատությունից հետո նրանց տրամադրվում է հիվանդության պատմագրում եղած ողջ տեղեկությունը՝ հետազոտությունները, վիրահատության նկարագիրը, ախտորոշումը, ստացած և հետագա օրերին նշանակված բուժումը:

–   Ընդունարանի աշխատանքի առանձնահատկությունները:

–   Ընդունարանը միշտ ծանրաբեռնված է աշխատում: Վերջին տարիներին այդ ծանրաբեռնվածությունը կրկնապատկվել է:

Դա խոսում է հիվանդանոցի բարձր հեղինակության մասին, մեր թիմային ճիշտ աշխատանքի մասին և նաև այն մասին, որ հիվանդները վստահում են մեզ: Վերջին տարիներին ընդունում ենք նաև սոց փաթեթի շահառուների և դա շարունակական է:

Յուրաքանչյուր հիվանդի անհատական մոտեցում է ցուցաբերվում և յուրաքանչյուրի համար կրում ենք մեծ պատասխանատվություն:

Սոց փաթեթով հիվանդները անցնում են տարեկան կանխարգելիչ բուժ զննում, լինում են դեպքեր, երբ առաջին անգամ ենք կենտրոնում հայտնաբերում որևէ հիվանդություն՝ վիրահատում ենք այն, բուժում, այդ կերպ կանխագելելով հայտնաբերված հիվանդության զարգացումը:

Սկզբնաղբյուր. izmirlianmedicalcenter.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ