Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ
Սրտի ստենտավորո՞ւմ, թե՞ շունտավորում. ինչ սկզբունքով են գործում Քանկորի մասնագետները. Ալբերտ Զոհրաբյան
Սրտի կորոնար անոթների ստենտավորումը միջամտություն է, որը պրոֆեսիոնալ ինտերվենցիոնալ սրտաբանին հնարավորություն է տալիս 40-50 րոպեում կայունացնել նախաինֆարկտային կամ ինֆարկտային վիճակում գտնվող մարդու վիճակը, նրան երկրորդ կյանք պարգևել: «Քանկոր» սիրտ-անոթային մասնագիտացված կենտրոնում այս միջամտությունըը ամենահաճախ կիրառվողներից է: Ամեն օր գործ են ունենում սիրտ-անոթային խնդիրներ ունեցող մեծաթիվ մարդկանց հետ, ովքեր իրենց առողջությունը ցանկանում են վստահել իրենց գործի գիտակ մասնագետներին:
Կենտրոնի տնօրեն Շահեն Խաչատրյանը ինտերվենցիոնալ սրտաբանության հիմնադիրն է ՀՀ-ում, իր լավագույն աշակերտներից շատերն այսօր էլ իր հետ և իր կողքին աշխատում են «Քանկոր» կենտրոնում՝ կատարելով սրտաբանական բոլոր տեսակի խնդիրների լիարժեք ախտորոշում և բուժում, ստենտավորում և շունտավորում: Կենտրոնն աշխատում է 24 ժամ շարունակ: Բարդ դեպքերի հետ աշխատելուց չխուսափելն ու ապրելիության բարձր ցուցանիշների ապահովումը Քանկոր բժշկական կենտրոնի աշխատանքի կարևոր ձեռքբերումներն են:
“Առողջապահական համակարգ” մասնագիտական պարբերականի զրույցը՝ «Քանկոր» կլինիկայի Ինտերվենցիոնալ Սրտաբանության բաժանմունքի վարիչ Ալբերտ Զոհրաբյանի հետ:
Պարոն Զոհրաբյան, ո՞ր դեպքերում է անհրաժեշտ լինում միջամտություններ կատարել սրտի վրա:
Աթերոսկլերոզ հիվանդության պատճառով սրտամկանը սնուցող կորոնար պսակաձև անոթները սկսում են խցանվել, նեղանալ, սիրտը դադարում է ստանալ համապատասխան քանակությամբ թթվածին, առաջանում է իշեմիա, խանգարվում է սրտի նորմալ արյունամատակարարումը, ինֆարկտի զարգացման վտանգ է առաջանում: Ինֆարկտն աշխարհում և ոչ մի բժիշկ չի կարող բուժել, բայց կարելի է գոնե կանխել և հետևանքները նվազագույնի հասցնել: Եթե հիվանդի մոտ կա կորոնար անոթների մոտ 80% կամ ավել նեղացումներ, ապա անպայման պետք է կատարվի կամ բաց վիրահատություն կամ ստենտավորում, որպեսզի վերականգնենք արյան հոսքի բնականոն մատակարարումը դեպի սրտամկան: Մինչև 80% նեղացումների դեպքում, եթե հիվանդը չունի գանգատներ՝ ցավ, հևոց, շնչարգելություն, իրականանում ենք դեղորայքային բուժում ու պահում հսկողության տակ:
Ստենտավորում արվի հիվանդին, թե՞ բաց վիրահատություն․ ի՞նչ սկզբունքով է այս հարցը որոշվում։
Հարցի պատասխանը ստանալու համար նախ իրականացնում ենք կորոնար անոթների համակողմանի հետազոտություն՝ կորոնարոգրաֆիա:Սա հետազոտություն է, որը մեզ հնարավորություն է տալիս պարզել, թե ինչ աստիճանի են ախտահարված սրտի կորոնար անոթները: Եթե հաստատվում է անոթների ախտահարման վտանգավոր շեմը ու որոշում ենք, որ պետք է միջամտություն արվի, հաշվի ենք առնում կոնկրետ դեպքի պարագայում ստենտավորման և բաց վիրահատության իրականացման ցուցումներն ու հակացուցումները: Անհրաժեշտության դեպքում կոնսիլիում ենք հրավիրում տարբեր նեղ մասնագետների մասնակցությամբ: Թիմային աշխատանքն ու տարբեր բաժանմունքների միջև սերտ համագործակցությունը մեզ հնարավորություն է տալիս առավելագույն ճիշտ տարբերակը ընտրել պացիենտի համար: Ստենտավորումն, որպես միջամտություն, արագ է, պրակտիկ և լավ արդյունքներ է գրեթե միշտ տալիս: Ես այն անվանում եմ շնորհակալ միջամտություն: Պատկերացրեք մի իրավիճակ, երբ հիվանդը գալիս է սուր ինֆարկտով, ծայրահեղ ծանր իրավիճակում: Կատարելով ստենտավորում՝ հիվանդը 40-50 րոպե հետո ծայրահեղ ծանր վիճակից դուրս է գալիս, իրեն անհամեմատ լավ է զգում: Եթե ստենտավորում ցուցված չէ հիվանդին, կատարում ենք բաց վիրահատություն՝շունտավորում: Կան հստակ դեպքեր, որոնց պարագայում կատարվում է հենց այս վիրահատությունը: Օրինակ՝ եթե հիվանդի մոտ ախտահարումները շատ են լինում, այսինքն՝ բազմանոթային ախտահարումներ են և դրանց տեղակայումը տեխնիկապես թույլ չի տալիս ստենտավորում: Հստակ բաց վիրահատություն է ցուցված նաև ցողունային հիվանդությունների դեպքում. ստենտավորումն այս պարագայում ռիսկային է, որովհետև դեպի կորոնար անոթներ արյան հոսքը մենք ժամանակավորապես դադարեցնում ենք, ինչը կյանքի համար վտանգ է ստեղծում:
Լինում են դեպքեր, որ երկու տարբերակն էլ հավասարաչափ ցուցված են լինում, այդ պարագայում հիվանդն ու նրա հարազատներն իրենք են որոշում՝ որ՞ն անել։

Ստենտավորումն ի՞նչպես է արվում ու ինչ ստենտներ եք կիրառում Ձեր աշխատանքում
Ստենտն իրենից ներկայացնում է մի համաձուլվածք, որը շատ նուրբ է և ունի միջինում 2-4 միլիմետր տրամաչափ, երկարությունն էլ՝ 15-48: Այդ համաձուլվածքը հագցված է հատուկ բալոնի վրա, առաձգական է և ճնշման տակ նեղացած հատվածում այն բացվում է՝ ապահովելով սրտի նորմալ արյունամատակարարումը:
Տարեց տարի ստենտների որակը կատարելագործվում է. միջազգային առաջատար ընկերություններն առաջարկում են շատ բարձր որակի ստենտներ: Քանկոր ԲԿ-ում մենք բացառապես օգտագործում ենք եվրոպական, ամերիկյան և ճապոնական արտադրության են բարձրորակ դեղապատ ստենտներ: Դեղապատ ստենտները շատ էֆեկտիվ են. դրանց վրա հատուկ դեղ կա, որը բուժում է անոթի ներսի պատը՝ ինտիման ու անոթի վերանեղացման հավանականությունը նվազում է: Որակյալ ստենտների կիրառումը հիվանդի կյանքի որակը անհամեմատ լավացնում ենք, մեր կատարած աշխատանքն էլ՝ լավ արդյունքներ է տալիս:
Քանի՞ ստենտ է թույլատրվում տեղադրել մարդու օրգանզիմում:
Իմ բժշկական պրակտիկայում ես տեսել եմ մինչև 12 ստենտ: Կորոնարոգրաֆիայի արդյունքում մենք կարելի է ասել նախօրոք 90%-ով իմանում ենք քանի՞ ստենտ պետք է տեղադրենք միջամտության ժամանակ: Երբեմն լինում են իրավիճակներ, երբ հավելյալ ստենտի կարիք է առաջանում, օրինակ՝ երբ նեղացումը ամբողջովին չես կարողանում ծածկել։ Մեկ էտապով ցանկալի է 4-5 ստենտ ավել չտեղադրել:
Ձեզ հաճախ տալիս են այն հարցը, թե բժիշկ ինչքա՞ն կյանք ունեմ ես ստենտավորումից հետո:
Ոչ միայն ինձ, այլ բոլոր բժիշկներին ամենահաճախ տրվող հարցը հենց դա է: Պատասխանը մեկն է՝ ստենտը ամբողջ կյանքի համար է: Մյուս կարևոր հարցն այն է, թե օրգանիզմն անհատապես ինչպե՞ս է ընդունում ստենտը: Սուր ինֆարկտների ժամանակ, ստենտավորելով մարդուն, մենք անվտանգ վիճակ ենք ստեղծում նրա համար: Շատ քիչ դեպքեր են լինում, որ օրգանիզմն անհատապես չի ընդունում ստենտը: Ապրելակերպն էլ կապ ունի հիվանդի համար.կան շատ պարտաճանաչ հիվանդներ, որոնք հետևում են քո բոլոր ցուցումներին: Սակայն նույնիսկ այդ իրավիճակում կա ստենտի վերանեղացման հավանականություն:
Որո՞նք են Ձեր պացիենտի հետ Ձեր աշխատանքի սկզբունքները
- Պացիենտը կոնկրետ բժշկի հիվանդը չէ: Բուժման ողջ պրոցեսում մի ամբողջ թիմ է կանգնած նրա թիկունքում:Երբ մարդը գալիս է մեզ մոտ, նա պետք է ստանա իր սրտի հիվանդությունների հետ կապված բոլոր հարցերի պատասխանները, վստահ լինի՝ որ ստանում է առավելագույնս արդյունավետ բուժում ու մշտապես գտնվում է մեր զգոն հսկողության տակ: Հիվանդանոցի ողջ անձնակազմը պատրաստակամ, սրտացավ ու հետևողական է պացիենտի առողջությունը ապահովելու հարցում: Ու վիրահատությունից հետո էլ մենք մշտական կապ ենք պահում պացիենտների հետ, որպեսզի պլանային հետազոտությունների ու հսկողության միջոցով վստահ լինենք՝ մեր կատարած աշխատանքը իր հստակ արդյունքներն է տալիս:
15.10.2018 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ



