Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ

Մագնիսա-ռեզոնանսային ախտորոշման ծառայությունը «Նաիրի» բժշկական կենտրոնում. nairimed.com

Մագնիսա-ռեզոնանսային ախտորոշման ծառայությունը «Նաիրի» բժշկական կենտրոնում. nairimed.com

Մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆի օգնությամբ իրականացվում է օրգանիզմի տարբեր օրգան-համակարգերի ախտորոշիչ հետազոտություն` առանց ռենտգեն ճառագայթման: «Նաիրի» բժշկական կենտրոնում գործում է վերջին սերնդի 1.5 Tesla Siemens Avanto ՄՌՏ սարքը, ինչը հնարավորություն է տալիս կատարել 0.9 մմ չափով շերտագրում և ախտաբանությունների ու բորբոքական գործընթացների ժամանակ` ճշգրիտ ախտորոշում (գլխուղեղի, ողնուղեղի, հենաշարժական համակարգի, որովայնի խոռոչի օրգանների, կրծքագեղձի, սրտանոթային համակարգի հիվանդություններ): Siemens Avanto ՄՌՏ սարքի հետ տրամադրվում են անգիոգրաֆիայի և միելոգրաֆիայի իրականացմանը վերաբերող արձանագրություններ: 1.5 Tesla ՄՌՏ-ն հիմնված է բարձր տեխնոլոգիաների վրա, ինչը հնարավորություն է տալիս ստանալ պատկերի բարձր որակ և կատարել ճգրիտ ախտորոշում անգամ առավել բարդ դեպքերի հետազոտությունների ժամանակ, որոնք պահանջում են ծրագրի սինխրոնիզացիա:

 

Մագնիսա-ռեզոնանսային ախտորոշման ծառայությունը «Նաիրի» բժշկական կենտրոնում Մագնիսա-ռեզոնանսային ախտորոշման ծառայությունը «Նաիրի» բժշկական կենտրոնում


Գործունեության հիմնական ուղղությունները

«Նաիրի» բժշկական կենտրոնում իրականացվում են հետևյալ ՄՌՏ հետազոտությունները.

  • գլխուղեղի տոմոգրաֆիա,
  • սրտի տոմոգրաֆիա,
  • անոթների տոմոգրաֆիա,
  • ողնաշարի տոմոգրաֆիա,
  • որովայնի խոռոչի և փոքր կոնքի օրգանների տոմոգրաֆիա,
  • ոսկրերի և հոդերի տոմոգրաֆիա,
  • ՄՌՏ անգիոգրաֆիա,
  • ամբողջ մարմնի ՄՌՏ՝ եռածավալ պատկերների ստացումով:


Կենտրոնում շահագործվում է 1.5 Tesla Siemens Avanto մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆ` ուժեղացված լրացուցիչ պարամետրերով:

 

Մագնիսա-ռեզոնանսային ախտորոշման ծառայությունը «Նաիրի» բժշկական կենտրոնում Մագնիսա-ռեզոնանսային ախտորոշման ծառայությունը «Նաիրի» բժշկական կենտրոնում

 

Սարքը մոդիֆիկացվել է լրացուցիչ ծրագրով ( համաշխարհային չափանիշների բավարարող համապատասխան արձանագրության առկայությամբ)՝ մեծահասակների և երեխաների մոտ էպիլեպսիայի ախտորոշման համար, ինչը նաև հնարավորություն է տալիս կրճատել հետազոտության տևողությունը, բարձրացնել ախտորոշման մակարդակը:

Բաժանմունքում շահագործվում է նաև Siemens ընկերության Magnetom մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆը:

Սկզբնաղբյուր. nairimed.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ