Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ

Հարցազրույց ապահովագրական ծառայության աշխատակից Աննա Համբարձումյանի հետ. izmirlianmedicalcenter.com

Հարցազրույց ապահովագրական ծառայության աշխատակից Աննա Համբարձումյանի հետ. izmirlianmedicalcenter.com

Ի՞նչ է սոցիալական փաթեթը, ո՞վ է շահառուն

Սոցիալական փաթեթը ՀՀ պետական աշխատակիցների առողջական, կրթական և այլ խնդիրների ապահովման միջոցառումների համախումբ է: Սոցիալական փաթեթի շահառուները ՀՀ պետական հիմնարկների, կառույցների աշխաատակիցներն են, ոստիկանները, մեծ խումբ են կազմում ուսուցիչները:

Ի՞նչ է իրենից ներկայացնում սոց փաթեթը

Սոցիալական փաթեթն իր մեջ ներառում է տարեկան մեկանգամյա պարտադիր կանխարգելիչ բուժզննում, դժվարամատչելի հետազոտություններ և բուժում հիվանդանոցային պայմաններում: Այս ամբողջն իրականացվում է Առողջապահության նախարարության  կողմից հաստատված գումարի սահմաններում:

Ովքե՞ր են ապահովագրական շահառուները

Ապահովագրական շահառուները կամավոր ապահովագրություն ունեցողներն են՝ կորպորատիվ և անհատական փաթեթներով:

Ի՞նչ է ներառված սոցիալական և ապահովագրական փաթեթներում, որո՞նք են դժվարամատչելի հետազոտությունները

Սոցիալական  փաթեթը, բացի տարեկան կանխարգելիչ բուժզննումից և դժվարամատչելի հետազոտություններից, ամբուլատոր ծառայություններ չի ներառում: Եվ  խորհրդատվության, և  լաբորատոր, գործիքային  հետազոտությունների համար հիվանդը պետք է վճարի: Նշված ծառայություններից շահառուն անվճար կարող է օգտվել միայն իրեն սպասարկող պոլիկլինիկայից:

Դժվարամատչելի հետազոտությունների համար կա Առողջապահության նախարարության կողմից  հաստատված ցանկ, որի շրջանակներում շահառուն կարող է անվճար հետազոտվել (որոշ դեպքերում կիրառվում է նաև համավճար):
Իսկ կամավոր ապահովագրության դեպքում, հատուցվող ծառայությունների ծավալը կախված է փաթեթի տեսակից: Որքան մեծ է փաթեթի ծածկույթը, այնքան ապահովադիրն ավելի շատ ծառայություններից օգտվելու հնարավորություն ունի:

 

Հարցազրույց ապահովագրական ծառայության աշխատակից Աննա Համբարձումյանի հետ


Փաթեթի շահառուն ծառայություն ստանալու համար ի՞նչ փասռաթղթեր պետք է ներկայացնի և ի՞նչ կարգով է ապահովվում նրանց բժշկական օգնությունը

Սոց փաթեթի շահառուն նախ դիմումում է իր նախընտրած բժշկական կենտրոն, որը ներառված է Առողջապահության նախարարության կողմից հաստատված բժշկական կենտրոնների ցանկում:

Կոնկրետ մեր բժշկական կենտրոնում հետագա քայլը ապահովագրական բաժնին դիմելն է: Հիվանդը պետք է ներկայացնի անձը հաստատող  փաստաթուղթ( վերջին շրջանում պարտադիր է նույնականացման քարտի առկայությունը) և բժշկի կողմից տրված փաստաթուղթ՝ կնիքով և ստորագրույամբ, որում պետք է նշված լինի, թե ինչ գանգատներով է հիվանդը դիմել, ինչ նախնական ախտորոշում է դրվել և ինչ հետազոտություն կամ վիրահատական միջամտություն է անհրաժեշտ (անհրաժեշտության դեպքում ՝ նաև կատարված հետազոտությունների պատասխանները): Այս բոլոր փաստաթղթերով ԲԿ –ի կողմից օնլայն ծրագրով հարցում է կատարվում ապահովագրական ընկերությանը և վերջինիս կողմից հավաստում ստանալուց հետո նոր միայն մատուցում ծառայություն:

Շտապ դեպքերի համար ծրագիրը հնարավորություն է տալիս շտապ կարգով կազմակերպել այդ ամենը: Նաև հեռախոսակապ է հաստատվում ապահովագրական ընկերության հետ , և հիվանդը ստիպված չի լինում երկար սպասել բուժօգնություն ստանալու համար:

Արդյո՞ք շահառուի համար հիվանդանոցային բուժման ընթացքում կատարվող լաբորատոր, գործիքային ախտորոշիչ հետազոտությունները անվճար են

Եթե սոց փաթեթի շահառուն ընդունվել է ստացիոնար բուժման համար, ապա ողջ ընթացքում բուժման համար անհրաժեշտ բոլոր լաբորատոր, գործիքային հետազոտությունները կազմակերպվում են անվճար, դեղորայքը նույնպես տրամադրվում է անվճար:

Ինչպե՞ս և ո՞ւմ բողոքել ծառայության մատուցման թերությունների համար

Ե՛վ սոց փաթեթի, և՛ կամավոր ապահովագրության դեպքում ապահովագրված անձը հարցերի պարզաբանման համար կարող է դիմել  իրեն սպասարկող ապահովագրական ընկերությանը, իսկ եթե բողոքը վերաբերվում է հիվանդանոցի կողմից մատուցված ծառայություններին՝ ապա  հիվանդանոցի ադմինիստրացիային:
Ապահովագրված անձը  ծառայությունների մասին տեղեկություններ կարող է ստանալ Առողջապահության նախարարության կայքից, որտեղ տեղակայված է նախատեսված ծառայությունների  ողջ ցանկը :

«Իզմիրլյան» ԲԿ-ի հետ կապված հարցերի դեպքում  կարող եք զանգահարել ապահովագրական բաժին 24-20-06 հեռախոսահամարով, ժամը 9-ից մինչև 17:00

Սկզբնաղբյուր. izmirlianmedicalcenter.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ