Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ

Ցանցաթաղանթի ախտաբանության վիրաբուժությունը «ՆԱԻՐԻ» ԲԿ աչքի կլինիկայում

Ցանցաթաղանթի ախտաբանության վիրաբուժությունը «ՆԱԻՐԻ» ԲԿ աչքի կլինիկայում

Ցանցաթաղանթը տեսողական համակարգի հիմքն է: Աչքի ցանցաթաղանթի հիվանդությանը կարող են բնորոշ լինել հետևյալ նախանշանները. կայծակի տեսքով անսպասելի բռնկումներ, պատկերի աղճատում, ընթերցանության դժվարություններ, միկրոպսիան եւ մակրոպսիա, առարկայական տեսողության սրության նվազում, օրվա գիշերային ժամերին տեսողության վատթարացում եւ այլն:

Աչքի ցանցաթաղանթի բոլոր հիվանդությունները զարգանում են անցավ:

Վիտրեոռետինալ վիրաբուժությունն ակնաբուժության կարեւորագույն ուղղություններից է, որը զբաղվում է ցանցաթաղանթի եւ ապակենման մարմնի տարատեսակ ախտաբանությունների վիրահատական բուժմամբ: Ցանցաթաղանթում ախտաբանական փոփոխությունների դեպքում հիվանդներին անհրաժեշտ է անհապաղ միջամտություն: Այս վիրահատություններն իրականացնելու համար անհրաժեշտ են բժշկի բարձր որակավորում եւ ժամանակակից սարքեր:

Ժամանակակից են համարվում առանց կարի վիրահատությունները՝ նուրբ վիրահատական գործիքների կիրառմամբ, որոնց օգտագործումը նվազագույնի է հասցնում հետվիրահատական բարդությունների առաջացման հավանականությունը եւ հիվանդներին թույլ է տալիս հնարավորինս արագ վերադառնալ առօրյա կյանքի:

Սկզբնաղբյուր. nairimed.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ