Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ
Քանկոր. պրոֆեսիոնալիզմ ու սրտացավություն, որ Ձեր սիրտը առողջ լինի
2012 թվականից Երեւանում գործում է «Քանկոր» բժշկական կենտրոնը, որտեղ կատավող սրտաբանական վիրահատությունները մեծաթիվ մարդկանց նոր կյանք են պարգևել: Ոչ թե բուժել ինֆարկտը, այլ կանխարգելել դրա առաջացումը.
«Քանկոր» սրտաբանական բժշկական կենտրոնում առաջնորդվում են այս սկզբունքով: Անգամ բարդ դեպքերում, պացիենտները գիտեն, որ Քանկոր կենտրոնը այն մասնագիտացված բուժհաստատությունն է, որտեղ իրենք ոտքի կկանգնեն առավելագույնս սեղմ ժամկետներում՝ շնորհիվ իրենց գործը սիրող պրոֆեսիոնալների:
Փորձառու բժիշկների թիմը առաջնորդվում է աշխարհում ընդունված ու փորձված բուժման ամենաժամանակակից մեթոդներով ու չեն խուսափում գործ ունենալ անգամ ամենաբարդ դեպքերի հետ: Արդյունքների մասին խոսում են վիճակագրական տվյալները: 6 տարում կատարվել է շուրջ 12.000 սրտի միջամտություններ` ստենտավորումներ, բաց վիրահատություններ…
Հետվիրահատական կազդուրման, ապրելիության, կյանքի որակի բարելավման ցուցանիշները լիովին համընկնում են եվրոպական լավագույն չափանիշներին:
«Սրտամկանի ինֆարկտը չի առաջանում ուժեղ ապրումների արդյունքում: Ինֆարկտի դեպքում անոթը հիմնականում փակվում է տարիներ շարունակ զարգացող աթերոսկլերոզի պատճառով: Տարիներ առաջ ընդունված էր նախաինֆարկտային վիճակում գտնվող մարդուն երկարատեւ բուժում նշանակել, որը միայն երկարաձգում է անոթի փակվելու ժամանակը: Այսօր արդեն մենք կատարում ենք ստենտավորման միջամտություն, չենք թողնում փակվի` այսպիսով փրկելով հիվանդի կյանքը եւ մինիմումի հասցնելով բուժման ժամկետները»,- պատմում է կենտրոնի հիմնադիր Շահեն Խաչատրյանը: Հեղինակավոր մասնագետ ՀՀ-ում միջամտային սրտաբանության հիմնադիրն է ու մի ողջ կյանքն է նվիրել մարդկանց կյանքեր փրկելու առաքելությանը: Քանկոր բժշկական կենտրոնը կառուցելիս հաշվի է առել ամեն մի մանրուք. «Հիվանդանոցը ոչ միայն գեղեցիկ արտաքին տեսք պետք է ունենա, այլեւ ժամանակակից ստանդարտներին համապատասխանող միկրոստրուկտուրա, համատապասխանեցված լինի որակյալ բուժսպասարկման միջազգային ստանդարտներին, ճիշտ հաշվարկված լինի օդափոխող և տաքացնող, ազդանշանային համակարգերի տեղադրման պարամետրերը, արդյունավետ ու ճիշտ կազմակերպված լինի դեպի վիրահատարան կամ վերակենդանացման բաժանմունք տանող մուտքերը, հիվանդասենյակների հարմարավետությունը, պացիենտների հարազատների համար նախատեսված սպասասրահները: Մենք ձգտել ենք անել առավելագույնս, որպեսզի պացիենտն իրեն մեզ մոտ առավելագույնս կոմֆորտ զգա ու առավել արագ կազդուրվի»,- նշում է բժիշկը: Կենտրոնը բաղկացած է սիրտ-անոթային համակարգի հիվանդություններով տառապող հիվանդների բազմակողմանի հետազոտման ու համալիր բուժման համար անհրաժեշտ բոլոր ստորաբաժանումներից:
Շահեն Խաչատրյանը նաև վստահությամբ խոսում է իր թիմի պրոֆեսիոնալիզմի մասին, ընտրել է լավագույններին իր աշակերտներից ու կոլեգաներից, ովքեր պարբերաբար վերապատրաստվում են արտերկրում ու Հայաստան բերում առաջատար երկրների լավագույն փորձը: “Մեզ մոտ հավաքված են էնտուզիաստներ, ովքեր չափազանց սիրում են իրենց գործը ու անում առավելագույնը սիրտ-անոթային համակարգի հետ կապված ցանկացած խնդիր ունեցող հիվանդի օգնելու համար”,- նշում է նա: Կենտրոնը պատրաստ է նաև անհետաձգելի հիվանդների շուրջօրյա ընդունելությանն ու համապատասխան բուժօգնության կազմակերպմանը:
«Քանկոր» բժշկական կենտրոնում պոլիկլինիկական ծառայությունում այս պահին գրանցված են շուրջ 25.000 հիվանդ, ովքեր գտնվում են մշտական վերահսկողության տակ:
«Մեր կենտրոնում գործում է, այսպես ասած, բուժման ամերիկյան մեթոդը: Մեզ մոտ հստակ տարանջատում, տարբեր բաժանմունքներում աշխատող բժիշկներ: Մեկ հիվանդի բուժման պատասխանատուն կոնկրետ մասնագետ: Հիվանդը ստանում է համակողմանի բուժում, հսկողության տակ է գտնվում մշտապես՝ ախտորոշումից միչեւ հետվիրահատական շրջան: Այսպիսով բժիշկը ավելի քան լավ է ճանաչում իր պացիենտին, լավատեղյակ է նրա առողջական խնդիրներից եւ մշտական կապ է պահում պացիենտի հետ: Միեւնույն ժամանակ մենք չափազանց շատ ենք կարեւորում թիմային մոտեցումը: Հիվանդի շուտ եւ լիարժեք կազդուրվելը ամբողջ թիմի հոգսն է: Եթե գիշերը, օրինակ, ծանր դեպք ենք ունենում, վիրահատարանում, բացի հերթապահ բժիշկներից, պացիենտի կողքին կանգնած է լինում բժշկական ողջ անձնակազմը»,- պատմում է Շահեն Խաչատրյանը՝ կոչ անելով մարդկանց՝ մշտապես հետևել իրենց առողջությանը, հրաժարվել վնասակար սովորություններից, որպեսզի սրտի վրա կատարվող բարդ միջամտություններին գործը չհասնի:
20.09.2018 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ








