Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ
Կլինիկական ֆիզիոթերապիայի բաժանմունքը «Արաբկիր» ԲՀ-ում. arabkirjmc.am
– Ինչպե՞ս է ստեղծվել Կլինիկական ֆիզիոթերապիայի բաժանմունքն, աշխատանքի հիմքում ի՞նչ սկզբունքներ են դրված: Այս և այլ հարցերի շուրջ զրուցեցինք Կլինիկական ֆիզիոթերապիայի բաժանմունքի վարիչ Լիանա Աղաջանյանի հետ:
– Ներկայացրեք, խնդրե՛մ, բաժանմունքի ստեղծման պատմությունը
– Կլինիկական ֆիզիոթերապիայի բաժանմունքը հիմնադրվել է «Արաբկիր» բժշկական համալիրում 2007 թվականին։ 2007-ին բաժանմունքում աշխատում էր մեկ բժիշկ-ֆիզիոթերապևտ և մեկ մերսող/մերսման բուժքույր: Ներկայումս «Արաբկիր» ԲՀ վերականգնողական բաժանմունքը վերանորոգվել է, շվեյցարացի մասնագետների հետ համագործակցության արդյունքում ընդլայնվել է առաջարկվող ծառայությունների ցանկը: Բաժանմունքի ստեղծման հիմնական նպատակն էր վերականգնողական ծառայություններ մատուցել Արաբկիր ԲՀ-ում զանազան խնդիրներով երկարատև բուժման մեջ գտնվող երեխաներին: Օրինակ, եթե վիրահատությունից հետո հիվանդին ցուցված է վերականգնողական շրջան անցնել, բաժանմունքի առկայությունը հնարավորություն է տալիս կազմակերպել դա և ժամանակին կանխարգելել երկրորդային բարդությունների առաջացումը: Եթե երեխան հոսպիտալացվել է, օրինակ` ցնցումների պատճառով, բացի հակացնցումային բուժումից, նրա փուլային ֆիզիկական զարգացումը խթանելու համար, կազմակերպվում է նաև այդ խնդրի վերացմանը միտված վերականգնողական բուժում։
«Արաբկիր» ԲՀ-ում բուժման մեջ գտնվող երեխաներին հիվանդանոցային բուժօգնությունից զատ մատուցվում են նաև ամբուլատոր ծառայություններ`երեխաները ստանում են վերականգնողական բուժում և վերադառնում տուն։
– Ի՞նչ սկզբունքներով է առաջնորդվում բաժանմունքը:
– Բաժանմունքի համար կարևոր սկզբունք է մատուցել որակյալ և մատչելի ծառայություն, բացառել լացի ներքո աշխատելը, ստեղծել վստահության ջերմ մթնոլորտ: Որպեսզի երեխաները բուժվելու գան ինքնակամ, նրանք ֆիզիկական թերապիային ինտեգրվում են խաղի միջոցով: Կարևոր սկզբունքներից եմ համարում նաև բժշկությունը բիզնեսի չվերածելը։
– Ովքե՞ր և ինչպե՞ս կարող են դիմել:
– Բաժանմունքի ծառայություններից կարող է օգտվել յուրաքանչյուրն, ով ունի վերականգնողական բուժման կարիք, առաջնահերթ` հիվանդանոցում բուժօգնություն ստացող երեխաները: Բաժանմունք` ամբուլատոր կարգով կարող են դիմել հենաշարժողական և նյարդամկանային խնդիրներով երեխաներ, դեռահասներ և մեծահասակներ:
– Բաժանմունքում ի՞նչ ծառայություններ են իրականացվում երեխաների և մեծահասակների համար:
– Բաժանմունքում իրականացվում են բժիշկ-վերականգնողաբանի կողմից երեխաների և մեծահասակների խորհրդատվություն, նաև՝ մեծահասակների մանուալ թերապիա: Բժշկի նշանակումով ֆիզիոթերապիստները և էրգոթերապիստներն իրականացնում են համապատասխան թերապիա: Ֆիզիոթերապիա կամ կինեզիոթերապիա նշանակում է բուժում շարժումների միջոցով, էրգոթերապիան զարգացնում է մանր մոտորիկան և ճանաչողական ոլորտն՝ ապահովելով երեխայի առօրյա ակտիվությունը։ Որպես գործիքային բուժում կիրառվում է ուլտրաձայնային թերապիան:
– Անձնակազմը
– Ես բժիշկ֊-վերականգնողաբան եմ, բացի մանկական խորհրդատվություններից և բուժումից, աշխատում եմ նաև մեծահասակների հետ, իրականացնում եմ ողնաշարի և վերջույթների հոդերի մանուալթերապիա` Մեյթլանդիս կզբունքով: Դա մանուալթերապիայի ավստրալիական դպրոցն է, որը ես ուսումնասիրել եմ Ֆինլանդիայում, Հունաստանում և Ավստրիայում անցկացվող միջազգային դասընթացների ժամանակ:
Բաժանմունքում աշխատում են ֆիզիոթերապիստներ Գոհար Ղազարյանը, Հասմիկ Պողոսյանը, Լիլյա Գալստյանը, Հասմիկ Փլուզյանը և էրգոթերապիստ` Լիլիթ Առաքելյանը, որոնք պարբերաբար վերապատրաստվում են մեր արտասահմանյան գործընկերների կողմից:
– Որտե՞ղ և ինչպե՞ս են վերապատրաստվում մասնագետները:
– Քանի որ աշխատում ենք բազմապրոֆիլ հիվանդանոցում, որտեղ կան թե’ շնչառական, թե’ նյարդամկանային և հենաշարժողական խնդիրներով երեխաներ, մասնագետները պարբերաբար թարմացնում են իրենց գիտելիքները` մասնակցելով տարբեր բժշկական հաստատություններում անցկացվող սեմինարներին:
– Ի՞նչ հատուկ միջոցառումներ է իրականացրել և ի՞նչ ձեռքբերումներ ունի բաժանմունքը:
– Կարևոր ձեռքբերումներից է աշխատող մասնագետների տարեցտարի ավելացող պրոֆեսիոնալիզմը: Մասնագետները տիրապետում են Բոբաթի մոտեցմանը նյարդաշարշողական խնդիրներ ունեցող երեխաների հետ, շնչառական թերապիայի ժամանակակից մեթոդներին, մեջքի ցավի կառավարման և հոդերի մոբիլիզացիայի տեխնիկաներին:
Կարևոր ձեռքբերում եմ համարում նաև այցելուների վստահությունը: Այս տարիների ընթացքում բաժանմունքն ունի քրոնիկ խնդիրներով արդեն մշտական դարձած այցելուներ:
– Ովքե՞ր են Ձեր գործընկերները:
– «Արաբկիր» ԲՀ-ի կլինիկական ֆիզիոթերապիայի բաժանմունքը սերտ համագործակցում է Ցյուրիխի համալսարանական մանկական հիվանդանոցի վերականգնողական բաժանմունքի հետ, սույն թվականից նաև ֆրանսիական օստեոպատների դպրոցի հետ, «Էկոստեո» ընկերության հետ:
Ինչպես նաև համագործակցում ենք Հայաստանի տարբեր վերականգնողական կենտրոնների հետ, պարբերաբար կազմակերպելով գործնական հանդիպումներ, միջթիմային քննարկումներ և դասընթացներ:


17.09.2018 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ