Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ
Ներհիվանդանոցային հոգեբանասոցիալական ծառայությունը Արաբկիր բշկական համալիրում. arabkirjmc.am
Ծառայությունն արդեն 30 տարի է պահպանում է իր կայուն տեղը: Հաճախ հիվանդանոցում գտնվող երեխաներին, ֆիզիկական աջակցությունից զատ, անհրաժեշտ է լինում նաև հոգեբանական, ինչպես նաև սոցիալական աջակցություն ցուցաբերել: Այս հարցում օգնության է հասնում ներհիվանդանոցային հոգեբանասոցիալական ծառայությունը: Ծառայության գործունեության ուղղությունների, սկզբունքների և այլ հարցերի շուրջ զրուցեցինք Հոգեբանականսոցիալական ծառայության ղեկավար Վարվառա Ավակիմյանի հետ:
– Ներկայացրեք, խնդրեմ, ծառայության ստեղծման պատմությունը և ընդհանուր նկարագիրը:
– Երկրաշարժից հետո հիվանդանոցում սոցիալական աշխատողի և հոգեբանի կարիք կար: Այդ դժվարին ժամանակահատվածում արտասահմանից կամավորներ ժամանեցին: Առաջիններից էր Շվեյցարիայի VAD կազմակերպությունը, որն իր աջակցությունն էր ցուցաբերում Արաբկիր համալիրում և տարբեր մարզերում (Գյումրի, Սպիտակ, Վանաձոր): Կամավորները փորձում էին Շվեյցարիայի օրինակով հոգեբանասոցիալական ծառայություն ներդնել մեր հիվանդանոցում։ Անձնակազմը համալրելու նպատակով կամավորներ հավաքագրվեցին:
Տատյանա Մելքոնյանը մեր կենտրոնում առաջիններից էր, ով որպես սոցիալական աշխատող ընդունվեց VAD-ի հայաստանյան մասնաճյուղ (այժմյան DAA) Անմիջական օգնության ասոցիացիա` աշխատելով Արաբկիր համալիրում հեմոդիալիզի և ուրոնեֆրոլոգիայի բաժանմունքներում: Այդպես ներդրվեց ծառայությունը և սկսեց իր գործունեությունը։ Մեկ տարի անց ծառայությունը համալրվեց ևս երկու սոցիալական աշխատակցով, ինչը, բնականաբար, ավելի լայն հնարավորություններ ընձեռեց։
– Ի՞նչ սկզբունքներով է առաջնորդվում բաժանմունքը:
– Սկզբունքներից առաջինը ծանուցող-կրթական աշխատանքն է. այցելուներին և նրանց ծնողներին, ընտանիքի անդամներին փորձում ենք տեղեկացնել, թե ինչ դեր և նշանակություն ունեն հոգեբանն ու սոցիալական աշխատողը և ինչ օգնություն կարող են ցուցաբերել, այնուհետև անցնում ենք համապատասխան մասնագիտական աշխատանքին։
Շեշտը դնում ենք աջակցության վրա և փորձում այդ դժվարին վիճակում հայտնված երեխային ցուցաբերել բազմակողմանի օգնություն։ Ձգտում ենք թիմային աշխատանք իրականացնել` լինել բժշկին օգնական, ապահովել հոգեբանական աջակցություն, ցուցաբերել սոցիալական աջակցություն, ինչպես նաև հետաքրքիր դարձնել հիվանդանոցում բուժում ստացող երեխայի առօրյան:
Սովորաբար, մենք սերտ կապի մեջ ենք բժիշկների հետ, և երբ անհրաժեշտ է մեր օգնությունը, բժիշկն ուղղորդում է հիվանդին:
Մեր սկզբունքներից է նաև ուսուցիչ-երեխա-հոգեբան-ծնող-ընտանիք կամրջի ստեղծումը: Դա իրականացվում է բաժանմունքներին կից ուսումնակրթական խաղասենյակների միջոցով:
Հիվանդանոցում տեղեկանում են նման սենյակի գոյության մասին և արագ ներգրավվում դասընթացներին, միջոցառումներին, ինչը հոգեբանին և սոցիալական աշխատողին օգնում է շփվել երեխայի հետ անկաշկանդ խաղային միջավայրում: Հետագայում և՛ հոգեբանը, և՛ սոցիալական աշխատողն առավել հեշտությամբ են իրականացնում իրենց մասնագիտական աջակցությունը:
– Որո՞նք են գործունեության հիմնական ուղղությունները:
– Գործունեության հիմնական ուղղությունը երեխային, նրա ծնողին, ընտանիքի անդամներին խորհրդատվության տրամադրումն է:
Մյուս ուղղությունը թերապևտիկ աշխատանքն է, այսինքն, երեխան կարող է առաջին խորհրդատվությունից հետո դեռ մի որոշ ժամանակ հաճախել թերապևտիկ աշխատանքի։ Ծնողների հետ ևս խորհրդատվական ու թերապևտիկ աշխատանք ենք իրականացնում։
Դիսպանսեր ծառայություններում ընդգրկված երեխաների և նրանց ծնողների համար ևս խմբեր ունենք: Օրինակ, թույլ լսող երեխաների դիսպանսերում հոգեբանը ծնողավարման խմբեր է ստեղծում. նույն ծնողը երեխայի հետ կարող է չորս տարի հաճախել կենտրոն։ Այստեղ արդեն խոսքը տևական կապի մասին է:
– Ովքե՞ ր և ինչպե՞ս կարող են դիմել:
– Յուրաքանչյուր մարդ կարող է դիմել ծառայություն, սակայն մեր մասին հիմնականում տեղեկացնում են բժիշկները, քանի որ մենք ներհիվանդանոցային ծառայություն ենք:
– Բաժանմունքում երեխաների և մեծահասակների համար ինչպիսի՞ ծառայություններ են իրականացվում:
– Իրականացնում ենք զուտ հոգեբանական,սոցիալական աշխատանքի ծառայություններ։
– Որտե՞ղ և ինչպե՞ս են վերապատրաստվում մասնագետները:
– Մեր մասնագետները վերապատրաստման և փորձի փոխանակման նպատակով լինում են արտասահմանում (Ցյուրիխի մանկական համալսարանական հիվանդանոց, Շվեյցարիա)։
Համագործակցությունները շատ տարբեր են: Մեզ անհրաժեշտ բոլոր թրեյնինգներին մասնակցում ենք, որպեսզի ժամանակին համընթաց քայլենք: Պարբերաբար տարբեր երկրների փորձառու մասնագետներն անց են կացնում գիտական և գործնական դասընթացներ:
– Ի՞նչ ձեռքբերումներ ունի բաժանմունքը:
Ունենք մասնագետների հիանալի թիմ:
Ծառայությունը կայուն պահպանում է իր տեղը հիվանդանոցային համակարգում։
Այն տեղեկատվական-կրթական-ուսուցողական դեր է կատարում բուժանձնակազմի և պացիենտների համար։
Իրականացվում են խորհրդատվություն, թերապևտիկ աշխատանքներ, ստեղծվում են ծնողների աջակցության խմբեր:
Ունենք մեր առանձին մասնաշենքը, որն ամբողջությամբ վերանորոգված և կահավորված է անհրաժեշտ պարագաներով:
– Ովքե՞ր են գործընկերները, համագործակցողները:
– Մեր հիմնական գործընկերն են.
VAD/ մեզ աջակցել և աջակցում է մինչև այժմ,
Արբես առողջարանային վերականգնողական համալիրը,
Գյումրիի «Արևամանուկ»-ը,
ԵՊՀ կիրառական հոգեբանության կենտրոնը,
Kinderspital Zurich-ը,
UNICEF-ը,
World Vision-ը:
07.09.2018 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ