Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ
«Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ-ի Ճառագայթային ախտորոշիչ ծառայություն. arabkirjmc.am
«Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ-ի Ճառագայթային ախտորոշիչ ծառայությունն ունի տասնամյակների պատմություն և ձևավորված ավանդույթներ: Շարունակելով հին ավանդույթները` ծառայությունն այսօր համապատասխանում միջազգային չափանիշների պահանջներին: Ձեռքբերած նվաճունմերի մեջ անգնահատելի դեր ունի ավելի քան 25 տարի շարունակվող սերտ գիտական և գործնական համագործակցությունը Ցյուրիխի /Շվեյցարիա/ մանկական կլինիկական հիվանդանոցի ռադիոլոգիական ծառայության մասնագետների հետ:
1993 թվականից ի վեր յուրաքանչյուր տարի Շվեյցարիայից և Բելգիայից եվրոպական փորձագետների մասնակցությամբ իրականացվում են թրեյնինգներ, վարպետության դասեր, կոնֆերանսներ՝ բաժանմունքի բոլոր բժիշկ-ճառագայթաբանների և ռենտգեն-տեխնիկների համար: Թեմաներն ընտրվում են ըստ «Արաբկիր» ԲՀ մասնագիտական ուղղվածությունների: Ծառայության զարգացման գործում անգնահատելի է նաև Հայաստանում մանկական ճառագայթաբանության հիմնադիրներից մեկի` Նարինե Մանուկյանի դերը, ով երկար տարիներ ղեկավարել է ծառայությանը:
Այսօր ծառայությունը հագեցած է համաշխարհային ճանաչում ունեցող Medison, Siemens Toshiba ընկերությունների ուլտրաձայնային սարքավորումներով: Մեկկոմպակտ սարքը մշտապես գտնվում է բժշկական համալիրի վիրահատական բաժանմունքում (կիրառվում է վիրասրահներում, ինտենսիվ թերապիայի հիվանդասենյակներում և փոխպատվաստումային հիվանդասենյակներում): Բոլոր սարքավորումները հագեցած են գունավոր դոպլեր-դուպլեքս սքանավորման ծրագրերով, ունեն մի քանի տվիչներ՝ ներառյալ սրտաբանական և նեյրոսոնոգրաֆիա իրականացնելու համար նախատեսված տվիչներ (մինչև մեկ տարեկան երեխաների ուղեղի հետազոտումը գանգի բաց` մեծ գաղթունի միջոցով): Առկա է Siemens ընկերության ռենտգեն սարք՝ թվային հավելվածով, ինչպես նաև Toshiba ընկերության համակարգչային շերտագրության սարք:
Ռենտգեն ծառայությունում իրականացվում են կրծքավանդակի օրգանների, վերին և ստորին վերջույթների (ոսկրեր, հոդեր), կոնքի, ողնաշարի, գանգի, քիթըմպանի, քթի հարակից խոռոչների ստանդարտ ռենտգենաբանական հետազոտություններ, մինչև 18 տարեկան երեխաների ստամոքսաղիքային ուղու կոնտրաստ հետազոտություն. (կերակրափողի, ստամոքսի, բարակ և հաստ աղիների դինամիկ հետազոտություն, իրիգոսկոպիա, իրիգոգրաֆիա, կոլոստոգրաֆիա, ֆիստուլոգրաֆիա):
Բոլոր տարիքային խմբերի հիվանդների համար իրականացվում են միզային համակարգի կոնտրաստ հետազոտություններ՝ միկցիոն ցիստոուրետրոգրաֆիա, ռետրոգրադ ուրետրոցիստոգրաֆիա, էպիցիստոուրետրոգրաֆիա, ցիստոգրաֆիա` միզապարկի աղիքային ֆրագմենտով աուգմենտացիայից հետո, անտեգրադ պիելոգրաֆիա (նեֆրոստոգրաֆիա), ռետրոգրադ պիելոգրաֆիա (ընդհանուր անզգայացմամբ՝ ուրոլոգների հետ համատեղ), ներերակային էքսկրետոր ուրոգրաֆիա:

Ծառայությունում իրականացվում է նաև համակարգչային տոմոգրաֆիա (ՀՏ), որի միջոցով կատարվում են գլխի, պարանոցի, կրծքավանդակի, որովայնի, կոնքի, վերջույթների հետազոտություններ:
Ուլտրաձայնային ծառայությունում իրականացվում են՝ որովայնի խոռոչի, հետորովայնամզային տարածության, փոքր կոնքի, պարանոցի, փափուկ հյուսվածքների հետազոտություններ, վերին և ստորին վերջույթների անոթների դոպլեր, կրծքագեղձի հետազոտություն:
13.07.2018 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ