Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ

ՄԵԴՏԵԽՍԵՐՎԻՍ-ը՝ PHILIPS MEDICAL SYSTEMS (NETHERLANDS) ընկերության ՀՀ պաշտոնական գործընկեր

ՄԵԴՏԵԽՍԵՐՎԻՍ-ը՝ PHILIPS MEDICAL SYSTEMS (NETHERLANDS) ընկերության ՀՀ պաշտոնական գործընկեր

 Ըստ ՀՀ-ում իրականացված վերջին վիճակագրական տվյալների, սիրտ-անոթային անբավարարությունը` որպես ախտորոշում,  հանրության շրջանում զբաղեցնում է առաջին տեղը: ՄԵԴՏԵԽՍԵՐՎԻՍ-ը՝ հանդիսանալով PHILIPS MEDICAL SYSTEMS (NETHERLANDS) ընկերության ՀՀ պաշտոնական գործընկերը, առաջին անգամ չէ, որ ներկայացնում է բժշկական ոլորտում առկա նորարարությունները:


Դրանց թվին է պատկանում աշխարհում մեծ ճանաչում ունեցող PHILIPS (VOLCANO) ներանոթային ուլտրաձայնային հետազոտությունը (IVUS, FFR, iFR), որի միջոցով հնարավորություն է ընձեռնվում ճշգրիտ գնահատել սիրտը սնուցող անոթները ներսից: Նորք Մարաշ Բժշկական կենտրոնն առաջինն է ՀՀ-ում, որը կիրառում է այս տեխնոլոգիան:

 


 
Անգիոգրաֆիկ հետազոտության ժամանակ շատ հաճախ բժիշկը` հնարավորություն չունենալով գնահատել անոթի ներքին իրավիճակը, կասկածի տեղիք է ունենում հետագա միջամտության վերաբերյալ: FFR և iFR հետազոտությունները բժշկին օգնության են հասնում և թույլ են տալիս գնահատել կորոնար զարկերակների նեղացման ճշգրիտ աստիճանը ներսից , գնահատել տվյալ զարկերակի արյան հոսքը և որոշել անոթի ոչ ստենտավորման, ստենտավորման կամ վիրահատական միջմտության անհրաժեշտությունը:

 


 
PHILIPS AZURION անգիոգրաֆիկ համակարգը՝ ունենալով հատուկ SYNC VISION օպցիա,  հնարավորություն է տալիս միավորել անգիոգրաֆիկ պատկերը VOLCANO ներանոթային ուլտրաձայնային պատկերի հետ:
 

 


 
PHILIPS AZURION  դասի անգիոգրաֆները  հագեցած են MRC 200+  հատուկ հովացման խողովակներով, որոնք  հանդիսանում են միակն աշխարհում,  որը տալիս է 3 տարի երաշխիքային հնարավորություն իրենց MRC ճառագայթիչների համար:


 AZURION MRC 200+  և ZERO DOSE POSITIONING-ի միջոցով  հնարավորություն է ընձեռվում ոչ միայն օգտվել հատուկ SPECTRA BEAM FILTRATION առավելությունից, այլ նաև  առանց պատկերի որակի նվազեցման, կարգավորել հիվանդի ճառագայթման աստիճանը:

 

Սկզբնաղբյուր. ՄԵԴՏԵԽՍԵՐՎԻՍ
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ