Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ
Լաբորատոր ախտորոշիչ ծառայության կազմակերպումը «Արաբկիր» ԲՀ-ում. arabkirjmc.am
Մեր զրուցակիցն է «Արաբկիր» ԲՀ լաբորատոր ծառայության ղեկավար, կ.գ.թ. Մարինե Հովսեփյանը:
– Ի՞նչ բաժիններից է բաղկացած լաբորատորիան:
– Լաբորատորիան բաղկացած է արյունաբանական, կենսաքիմիական, իմունաբանական, վիրուսաբանական, մանրէաբանական...## և նորածնային սքրինինգի բաժիններից:
– Ովքե՞ր կարող են օգտվել լաբորատորիայի ծառայություններից:
– Մեզ մոտ իրականացվող բոլոր ծառայություններից կարող է օգտվել յուրաքանչյուր անձ, տարիքային կամ որևէ այլ սահմանափակումներ չկան: Գործում են հիվանդանոցային և արտահիվանդանոցային ծառայություններ: Լաբորատորիայից կարող են օգտվել ինչպես ուղեգրված, այնպես էլ առանց ուղեգրի պացիենտներ: Վերջիններս լաբորատոր ախտորոշիչ հետազոտություններն անցնում են համապատասխան մասնագետների հետ խորհրդակցելուց հետո կամ ըստ առկա գանգատների:
– Ի՞նչ առանձնահատուկ հետազոտություններ է իրականացնում լաբորատորիան:
– Հայաստանում ծնված բոլոր նորածինների մոտ սքրինինգային լաբորատորիայում իրականացվում են երկու խնդրահարույց բնածին հիվանդությունների ախտորոշման համար կարևոր հետազոտություններ: Խոսքը բնածին հիպոթիրեոզ և ֆենիլկետոնուրիա հիվանդությունների մասին է: Այս երկու հիվանդությունները ժամանակին չախտորոշելու և չբուժելու դեպքում այդ երեխաների մոտ զարգանում են ֆիզիկական և մտավոր հետամնացություն: Մեր լաբորատորիայում բնածին հիպոթիրեոզի սքրինինգային հետազոտություններն իրականացվում են 2005 թվականից, որը սկզբնական շրջանում ներդրվել էր միայն Երևան քաղաքի ծննդատներում, այնուհետև տարածվել է նաև Հայաստանի բոլոր մարզերի ծննդատներում: 2016 թվականից այդ ծրագիրը կյանքի է կոչվել նաև Լեռնային Ղարաբաղում, իսկ 2018 թվականից իրականացնում ենք նաև ֆենիլկետոնուրիայի հետազոտությունները:
– Սքրինինգային ծրագրերի հետ կապված ի՞նչ վիճակագրական տվյալներ կարող եք ներկայացնել:
– Բնածին հիպոթիրիոզը, միջին վիճակագրական տվյալներով, հայտնաբերվում է յուրաքանչյուր 4000 երեխայից 1-ի, իսկ ֆենիլկետոնուրիայի դեպքում` 8000 երեխայից 1-ի մոտ:
– Ինչպե՞ս է կազմակերպվում սքրինինգային ծրագրերի իրականացման արդյունքում հայտնաբերված հիվանդների բուժումն ու հսկողությունը:
– Արյան նմուշները երեխայի կրունկից վերցնում են ծննդատանը և ուղարկում մեր լաբորատորիա: Եթե մենք ստանում ենք հետազոտությունների բարձր ցուցանիշներ, ապա երեխային և մորը հրավիրում ենք մեզ մոտ` կատարելու երակային արյան կրկնակի հետազոտություն: Հիվանդության հաստատման համար իրականացվում է մանկական ներզատաբանի խորհրդատվություն, ով նշանակում է բուժումը և սահմանում դիսպանսեր հսկողություն: Հսկողության շրջանակում մեր լաբորատորիայում արյան մեջ պարբերաբար որոշվում է թիրեոիդ խթանող հորմոնի կոնցենտրացիան, որի հիման վրա էլ վերահսկում է երեխայի վիճակը. ինչպե՞ս է հիվանդությունը զարգանում, արդյո՞ք ծնողը դեղահաբը ժամանակին է տալիս երեխային և այլն:
– Ինչքա՞ն երկար են երեխաները բուժվում և մնում հստողության տակ. հիվանդության կանխորոշումը:
– Քանի որ հիվանդությունը բնածին է և պայմանավորված է համապատասխան հորմոնի անբավարար արտադրությամբ, այս երեխաները մինչև 18 տարեկան դառնալը պետք է գտնվեն մեր հսկողության տակ: Քանի որ հիվանդության առաջին դեպքը մեզ մոտ հայտնաբերվել է 2006 թ., ուստի չափահաս դառնալուց հետո հիվանդության վարման նախադեպ Հայաստանում դեռևս չունենք:
– Ինչպե՞ս է իրականացվում հետազոտությունների որակի վերահսկումը:
– Մեր լաբորատորիան մասնակցում է հետազոտությունների որակի վերահսկման միջազգային RIQAS ծրագրին, որն իրականացվում է որակի վերահսկման միջազգային կազմակերպության կողմից` Անգլիայում: Յուրաքանչյուր երկու շաբաթը մեկ անհայտ կոնցենտրացիայով նմուշների հետազոտության արդյունքներն առցանց ուղարկում ենք RIQAS ծրագրի մեր լաբորատոր կոդին: Յուրաքանչյուր հետազոտական փուլ ավարտվելուց հետո վերահսկման միջազգային կազմակերպության կողմից վերլուծվում են լաբորատորիայի կողմից կատարված հետազոտությունների արդյունքները: Եթե դրանք համապատասխանում են վերստուգիչ ցուցանիշներին, ապա նրանց կողմից տրամադրվում է հավաստագիր:
– Ի՞նչ մեխանիզմով են վերապատրաստվում լաբորատորիայի աշխատակիցները:
– Ինքս, որպես ծառայության ղեկավար, բազմիցս վերապատրաստվել եմ Շվեյցարիայի, Բելգիայի, Ֆրանսիայի և այլ եվրոպական երկրների համալսարանական հիվանդանոցների լաբորատորիաներում: Տարվա մեջ մի քանի անգամ մասնակցում եմ կոնֆերանսների, վեհաժողովների, սենիմարների և թրեյնինգների: Ստացածս գիտելիքները փոխանցում եմ մյուս աշխատակիցներին: Նրանք պարբերաբար մասնակցում են շարունակական կրթության դասընթացներին: Հարկ եմ համարում նշել, որ մեր լաբորատորիայի աշխատակիցների գիտելիքների ներուժը շատ բարձր է և դա միայն իմ անձնական կարծիքը չէ: Մեր կատարած աշխատանքով ձգտում ենք հնարավորին համապատասխանել եվրոպական չափանիշներին:
21.03.2018 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ