Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ
Վ. Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի վերջին 3 տարիների բարեփոխումներն ու զարգացման շարունակական իրականացված աշխատանքները. oncology.am
Վերջին տասնամյակների ընթացքում ողջ աշխարհում դիտվում է չարորակ նորագոյացություններով հիվանդացության աստիճանական աճ: Նմանօրինակ միտումից զերծ չի մնացել նաև Հայաստանի Հանրապետությունը, որտեղ 2016թ. գրանցվել է չարորակ ուռուցքներով հիվանդացության 8400 նոր դեպք, որոնց շուրջ 42%-ը կազմել են բարձիթողի դեպքերը: Միաժամանակ Հայաստանում քաղցկեղը վերապրածների թիվը վերջին տարիներին հասնումէ 40 հազարի:
ՀՀ Առողջապահության Նախարարության Վ. Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը (ՈՒԱԿ) ներկայումս ունի 489 աշխատակից, այդ թվում՝ 146 բժիշկ-մասնագետներ: ՈՒնենալով 510 ծավալված մահճակալ, կենտրոնը տարեկան ստացիոնար բուժում է տրամադրում մինչև 12 հազար հիվանդների: Լինելով իր տեսակի մեջ միակը, և ունենալով ուռուցքաբանական համակողմանի բժշկական օգնությունապահովելու համար անհրաժեշտ կլինիկական և ախտորոշիչ համապատասխան բաժանմունքները, ՈՒԱԿ-ըիրականացնում է ուռուցքաբանության և հարակից ոլորտների կլինիկական և գիտա-գործնական ծառայությունների ողջ սպեկտրը:
Կենտրոնի գիտական ներուժի շնորհիվ վերջին 2 տարիների ընթացքում կազմակերպվել և հաջողությամբ անց են կացվել 4 միջազգային գիտական կոնֆերանսներ: 2017թ. կենտրոնի կողմից հիմնադրվել և հրատարակվում է "Ուռուցքաբանության և կլինիկական բժշկության եվրասիական ամսագիր" գիտական պարբերականը, որը հաստատվել է ՀՀ Բարձրագույն որակավորման հանձնաժողովի կողմից: 2017 թվականից կենտրոնում անց է կացվում հայ-գերմանական կլինիկական գիտական հետազոտություն: Կենտրոնը հանդիսանում է կլինիկական բազա Երևանի պետական բժշկական համալսարանի 5 ամբիոնների համար՝ իր ներդրումն ունենալով ուռուցքաբանության, ընդհանուր վիրաբուժության, ուռոլոգիայի և ճառագայթաբանության ոլորտում մասնագետների պատրաստման գործընթացում:
Կենտրոնի ֆինանսավորման հիմնական աղբյուրները 2-ն են. պետական պատվերի շրջանակներում կատարվող ֆինանսականմուտքերը և վճարովի բժշկական ծառայությունները, որոնք 2017 թվականիտվյալներով կազմել ենհամապատասխանաբար 36% և 64%:
Անցած տարվա տվյալներով, կենտրոնի աշխատավարձային ֆոնդը կազմել է 1.559 մլն դրամ, բժիշկների միջին աշխատավարձը՝ 491.000 դրամ, միջին բուժանձնակազմի միջին աշխատավարձը՝ 149,900դրամ և կրտսեր բուժանձնակազմի միջինաշխատավարձը՝ 143.000 դրամ:
2016 թվականից ՈՒԱԿ-ը հաշվառված է "Խոշոր հարկ վճարողների հարկային տեսչությունում", իսկ անցած տարվա ընթացքում կենտրոնի կողմից վճարված եկամտահարկը կազմել է 401.548.000 դրամ:
Վերջին 3 տարիների ընթացքում կենտրոնում հետևողականորեն իրականացվում են բարեփոխումների և զարգացման շարունակական աշխատանքներ: Բացի գիտականև բժշկական ոլորտներում կատարված ներդրումներից, կառավարման նոր մոդելի ներդրման շնորհիվ Կենտրոնը կարողացել է տնտեսել զգալի ֆինանսական միջոցներ և կատարել շուրջ 820մլն դրամ ներդրում շինարարական աշխատանքների և ՈՒԱԿ-ի տեխնիկական հագեցվածության արդիականացման նպատակներով: Արդյունավետ համագործակցություն է ծավալվել նաև մասնավոր ներդրողների հետ: Մասնավորապես, "ԻՐԱ Մեդիքալ Գրուպ" կազմակերպության հետ իրականացված շուրջ 2.4 մլն Եվրոյի ներդրումային ծրագրի շնորհիվ կենտրոնի տարածքում տեղադրվելէ Varian Clinac iX հեռահար ճառագայթային բուժման ժամանակակից համալիրը, որը մեծապես կնպաստի Հայաստանում ճառագայթային ուռուցքաբանության զարգացմանը և չարորակ ուռուցքներով հիվանդների բուժման արդյունքների բարելավմանը:
Շարունակական արդիականացման և զարգացման համատեքստում արդեն իսկ ծրագրված են 2018 թվականին իրականացվելիք աշխատանքները ինչպես ՈՒԱԿ-ի գիտա-կլինիկական գործունեության, այնպես էլ կենտրոնի շենքային պայմանների, տեխնիկական վերազինման ուղղությամբ:
Չարորակնորագոյացությունների արդյունավետ բուժումը հնարավոր է հիմնական 3 եղանակների` վիրահատության, քիմիաթերապիայի և ճառագայթային բուժման համակցված և համալիր կիրառմամբ: ՈՒԱԿ-ը հանդիսանալով հանրապետությունում իր տեսակով եզակի և միակ կենտրոնը, որն ապահովում է նման համակողմանի և բազմադիսցիպլինար մոտեցում, ունի ընդլայնվելու հնարավորություն և ներուժ` ազգաբնակչությանը ավելի մեծածավալ մասնագիտացված բուժ-օգնությունապահովելու համար:
07.02.2018 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ