Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ
Դուպլեքս հետազոտություն. արագ, մատչելի, անվնաս, բարձր տեղեկատվական` հիվանդությունների վաղ ախտորոշման ժամանակ. armeniamedicalcenter.am
Դուպլեքս սքանավորման կիրառման ոլորտների, դրա առավելությունների շուրջ զրուցեցինք «Արմենիա» բժշկական կենտրոնի դուպլեքս սքանավորման բժիշկ Արուս Արզումանյանի հետ։
Ի՞նչ է դուպլեքս սքանավորումը։
Դուպլեքս սքանավորումն ուլտրաձայնային հետազոտություն է‚ որի ընթացքում ստանում ենք արյունատար անոթների, նրա շրջակա հյուսվածքների սոնոգրաֆիկ պատկերը և անոթներում արյան հոսքը։
Որոնք են դրա կիրառման ոլորտները։
Մեթոդը կիրառվում է բժշկության տարբեր ոլորտներում.
- Նյարդաբանության մեջ` ուղեղի արյան շրջանառությունը գնահատելու համար։ Բարձր տեղեկատվություն ունի ԱՍ վահանիկների‚ հիպերտոնիկ անգիոպաթիաների‚ զարգացման բնածին անոմալիաների‚ անոթների բորբոքային հիվանդությունների‚ երակային հետհոսքի խանգարումների հայտնաբերման համար։
- Անոթային վիրաբուժության մեջ. աորտայի անևրիզմաների‚ շերտազատման‚ վերին և ստորին վերջույթների զարկերակների նեղացումների‚ թրոմբոզների‚ խորանիստ երակների փականային անբավարարության‚ վարիկոզ հիվանդության‚ բրախիոցեֆալ զարկերակների անևրիզմաների և նեղացումների‚ բնածին անոմալիաների հայտնաբերման համար։
- Էնդոկրինոլոգիայում – դիաբետիկ անգիոպաթիաների հայտնաբերման համար:
- Գաստրոէնտերոլոգիայում և աբդոմինալ վիրաբուժության ոլորտում. հետազոտվում են վիսցերալ անոթներն աղիների իշեմիայի‚ պորտալ հիպերտենզիայի եւ այլ անոթային ծագման հիվանդությունների դեպքում։
- Կարդիոլոգիայում և նեֆրոլոգիայում. կիրառվում է հիպերտենզիայով պացիենտների երիկամային զարկերակների հետազոտության համար:
- Ռևմատոլոգիայում. սիստեմային վասկուլիտների հայտնաբերման նպատակով:
- Հեմոդիալիզի ոլորտում` զարկերակ-երակային ֆիստուլաների ձևավորման նպատակով։
- Մանկաբարձության և գինեկոլոգիայի ոլորտում կիրառվում է փոքր կոնքի անոթների և պտղի դոպլեր հետազոտության համար։
- Տրավմատոլոգիայում հետվիրահատական այտուցների տարբերակիչ ախտորոշման համար:
Դուպլեքս սքանավորման մեթոդի էությունը։
Դոպլերի էֆֆեկտը դուպլեքս սքանավորման մեթոդի հիմքն է: Այդպես են անվանվել ի պատիվ ավստրիացի ֆիզիկոս Քրիստիան Դոպլերի։ Այն ուլտրաձայնային ալիքների փոփոխված արտացոլանքն է շարժվող օբյեկտից, տվյալ դեպքում շարժվող օբյեկտներն արյան մասնիկներն են‚ ինչը հնարավորություն է տալիս որոշել հոսքի բնույթը։ Ուլտրաձայնային ալիքների հաճախականության և երկարության փոփոխությունը մոնիտորի վրա արտացոլվում է գրաֆիկական պատկերի ձևով (սպեկտր), որի քանակական և որակական վերլուծությունը կատարում է բժիշկը։
Դուպլեքս սքանավորման իրականացման տեխնիկան։
Հետազոտությունը կատարվում է կիսամութ սենյակում, պացիենտի պառկած և, եթե վիճակը թույլ է տալիս‚ նաև կանգնած վիճակում։ Հետազոտման ենթակա հատվածի վրա քսվում է գել‚ ինչն ապահովում է տվիչի եւ մարմնի մակերեսի սերտ շփումը, և տեղադրվում է տվիչը: Հետազոտության ընթացքում բժիշկն այն սահուն շարժում է` հետևելով էկրանի վրա տեսապատկերի փոփոխությանը։ Հետազոտության ընթացքը տևում է 20-60 րոպե։
Ի՞նչ է ցույց տալիս։
Դուպլեքս սքանավորումը հնարավորություն է տալիս գնահատել անոթների պատերի, լուսանցքի վիճակը‚ չափել տրամագիծը‚ տեսնել արյան հոսքի վրա ազդող հարանոթային փոփոխությունները‚ հոսքի արագությունը և մյուս քանակական ու որակական ցուցանիշները‚ անոթների տոնուսը‚ աթերոսկլերոտիկ վահանիկների և թրոմբների առկայությունը‚ երակների փականների վիճակը։
Ի՞նչ է թույլ տալիս ախտորոշել։
Դուպլեքս սքանավորումը թույլ է տալիս ախտորոշել աթերոսկլերոզը‚ անոթների դեֆորմացիաները‚ տարբեր պատճառականության անգիոպաթիաները` ներառյալ շաքարային‚ ճառագայթային անգիոպաթիաները‚ hամակարգային վասկուլիտները‚ կեղծ եւ իրական անևրիզմաները‚ շերտազատումները‚ անոթի պատի ամբողջականության խախտումները, հեմատոմաները‚ վարիկոզ հիվանդությունը, զարկերակային եւ երակային բնույթի թրոմբոզները‚ հետթրոմբոտիկ հիվանդությունը‚ երակային անբավարարությունը‚ լիմֆոստազը‚ զարկերակ-երակային մալֆորմացիաները‚ բնածին անոթային դիսպլազիաները եւ այլն։
Ո՞ր անոթների հետազոտման համար է կիրառվում։
Կիրառվում է
- Գլխի անոթների հետազոտության համար` էքստրակրանիալ և ինտրակրանիալ հատվածները: Էքստակարնիալ հատվածում հետազոտվում են բ/ց ցողունը, քնային զարկերակները, ողնաշարային զարկերակները‚ լծային երակները:
- Վերին վերջույթների զարկերակները և երակները:
- Որովայնային աորտան և վիսցերալ ճյուղերը:
- Երիկամային զարկերակներն ու երակները:
- Ստորին սիներակը և պորտալ համակարգը:
- Փոքր կոնքի մագիստրալ անոթները:
- Ստորին վերջույթների երակները և զարկերակները։
Որո՞նք են մեթոդի առավելությունները։
- Մեթոդի հիմնական առավելությունը հիվանդությունների վաղ ախտորոշումն է` նախքան կլինիկական ախտանիշների ի հայտ գալը:
- Մեթոդի կիրառմամբ հնարավոր է ախտորոշել ո՛չ միայն օրգանական, այլ նաև ֆունկցիոնալ խանգարումները:
- Հետազոտության ընթացքն անցավ է‚ անվտանգ է և ոչ ինվազիվ։
- Գործընթացը տեղի է ունենում արագ:
- Մատչելի է:
- Ունի բարձր զգայունություն, սպեցիֆիկություն և առավելագույն տեղեկատվական է։
Որո՞նք են գլխի եւ պարանոցի դուպլեքս սքանավորման ցուցումները։
Հետազոտությունը ցուցված է.
- Ուղեղի արյան շրջանառության սուր եւ քրոնիկ խանգարումների‚ գլխացավի‚ ականջներում աղմուկի‚ հավասարակշռության խանգարումների‚ տեսադաշտի փոփոխության‚ գանգուղեղային վնասվածքների‚ տարած կաթվածի‚ անոթների անոմալիաների կասկածի‚ ողնաշարի պարանոցային հատվածի օստեոխոնդրոզի դեպքերում։
- Կարելի է նաև պրոֆիլակտիկ նպատակով հետազոտել դիաբետով‚ աթերոսկլերոզով և հիպերտոնիկ հիվանդություններով տառապող հիվանդներին։ Պրոֆիլակտիկ նպատակով հետազոտվում են նաև հետվիրահատական շրջանում։
Որո՞նք են վերջույթների դուպլեքս սքանավորման ցուցումները։
- Ցուցված է այն դեպքերում, երբ ի հայտ են գալիս վերջույթների արյունամատակարարման վատացման նշաններ` թմրածություն‚ սառնություն‚ ցավ‚ պարէսթեզիաներ‚ քայլելիս` մկանային հոգնածություն‚ տրոֆիկ երևույթներ‚ գույնի փոփոխություն և այլն։
- Զարկերակային հիվանդությունների հանդեպ ժառանգական նախատրամադրվածություն.
- Վնասվածքներ.
- Այտուցներ.
- Վերջույթների ասիմետրիա.
- Երակի պրոյեկցիայով մաշկի ինֆիլտրացիա և գունափոխություն.
- Դերմատոսկլերոզ.
- Հեմոդիալիզի ընթացքում առաջացած դժվարություններ.
- Հետվիրահատական վիճակներ։
Որո՞նք են տրիպլեքս և դուպլեքս սքանավորման տարբերությունները։
Ժամանակակից բոլոր սարքավորումները տրիպլեքս ուլտրաձայնային սքանավորման հնարավորություն են տալիս‚ պարզապես անվանումը պահպանվել է որպես դուպլեքս սքանավորում։ Ուլտրաձայնային սքանավորման B ռեժիմում անոթի էխոգրաֆիկ պատկերը և անոթում արյան հոսքի միաժամանակ գրանցումը կոչվում է դուպլեքս սքանավորում‚ այսինքն կրկնակի‚ իսկ տրիպլեքս սքանավորումը լայնացնում է հնարավորությունն` ավելացնելով գունային դոպլերի ռեժիմը‚ որն առավել պատկերավոր և ինֆորմատիվ է դարձնում տեսապատկերը։
Ո՞րն է դոպլերոգրաֆիայի և դուպլեքս սքանավորման տարբերությունը։
Դոպլերոգրաֆիան ավելի պարզ հետազոտություն է‚ որի հիմքում Դոպլերի էֆֆեկտն է‚ ինչը հնարավորություն է տալիս գրանցել միայն արյան հոսքն` առանց անոթի անմիջական տեսանելիության․ այլ կերպ ասած` այն կոչվում է «կույր» դոպլեր։ Իսկ դուպլեքսը կամ տրիպլեքսն ավելի բարդ ախտորոշիչ մեթոդ է` համալրում է B ռեժիմ‚ դոպլեր էֆֆեկտ եւ գունային դոպլեր ռեժիմ։ Վերջինս հնարավորություն է տալիս ախտորոշել այն վիճակները‚ որոնք դեռևս չեն առաջացրել հեմոդինամիկ շեղումներ։
Ինչպե՞ս նախապատրաստվել
Բացի որովայնի անոթներից, մնացած հատվածների հետազոտությունը հատուկ պատրաստություն չի պահանջում։ Որովայնի անոթների դեպքում հետազոտությունից երեք օր առաջ անհրաժեշտ է ձեռնպահ մնալ փքվածություն առաջացնող սնունդից‚ հետազոտության նախորդ օրը չսնվել երեկոյան ժամերին‚ հետազոտության օրը ներկայանալ քաղցած վիճակում։ Կարելի է նախորդ 1 կամ 2-3 օրը ընդունել սորբենտներ` ակտիվացված ածուխ‚ էսպումիզան եւ այլն։
Կա՞ն հակացուցումներ։
Հակացուցումներ առայսօր չկան։
Ի՞նչ անել դուպլեքս սքանավորումից հետո։
Դա կախված է հետազոտության արդյունքից եւ բժշկի եզրակացությունից‚ ըստ որի պացիենտը բուժող բժշկի ցուցումով դիմում է խորհրդատվության անոթաբանի‚ նյարդաախտաբանի‚ վիրաբույժի‚ ռևմատոլոգի‚ էնդոկրինոլոգի կամ այլ համապատասխան մասնագետի մոտ։
Որքանո՞վ է այն ճշգրիտ եւ վերջնական բուժում նշանակելու համար։
Այս հետազոտության բարձր տեղեկատվությունը‚ սպեցիֆիկությունը և զգայունությունը շատ կարևոր են ճիշտ բուժում ստանալու համար։
Որքան է հետազոտության արժեքը։
Հետազոտության արժեքը 12.000 ՀՀ դրամ է‚ որովայնի անոթների հետազոտության դեպքում` 15.000 ՀՀ դրամ։
05.12.2017 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ