Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ

Է.Հ. Գրիգորյան. Հայաստանի հանքային ջրերի, գերձայնի, ցածր ինտենսիվության լազերների, փոփոխական մագնիսական դաշտի, էլեկտրատորֆի և այլ գործոնների բուժական ազդեցությունը մարսողական համակարգի հիվանդությունների և ճարպակալման բուժման գործընթացում

Է.Հ. Գրիգորյան. Հայաստանի հանքային ջրերի, գերձայնի, ցածր ինտենսիվության լազերների, փոփոխական մագնիսական դաշտի, էլեկտրատորֆի և այլ գործոնների բուժական ազդեցությունը մարսողական համակարգի հիվանդությունների և ճարպակալման բուժման գործընթացում

Մարսողական համակարգի հիվանդություններով տառապող հիվանդները, այդ թվում վիրահատությունից հետո, կոմպլեքսային բուժման կարիք ունեն: Հատուկ սննդակարգի և դեղորայքի հետ մեկտեղ հիվանդները պետք է ստանան բուժում ֆիզիկական գործոններով, որոնք ունեն ներգործման լայն սպեկտոր, բարձրանցնում են ինչպես հիմնական, այնպես էլ ուղեկցվող հիվանդությունների բուժման արդյունավետությունը, նվազեցնում են ալերգիկ երևույթները, ընդ որում սահմանափակվում է դեղորայքի ընդունումը:


Ֆիզիկական գործոններն ունեն հակաբորբոքիչ ազդեցություն և կարող են նշանակվել հիվանդության սրացումից կարճ ժամանակ անց:


Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտի երկարատև գիտական հետազոտությունների հիման վրա ՀՀ  առողջապահության նախարարության գլխավոր գաստրոէնտերոլոգ պրոֆ. Է.Հ. Գրիգորյանի ղեկավարության ներքո հիմնավորված է Հայաստանի հանքային ջրերի, գերձայնի, ցածր ինտենսիվության լազերների, փոփոխական մագնիսական դաշտի, էլեկտրատորֆի և այլ գործոնների բուժական ազդեցությունը մարսողական համակարգի հիվանդությունների և ճարպակալման բուժման գործընթացում:


Ինստիտուտում անց է կացվում մարսողական համակարգի հիվանդությունների, ճարպակալման, մարմնի ավելորդ քաշի, ինչպես նաև աղիքների դիսբակտերիոզի կոմպլեքսային բուժում` կաթնաթթվային «Նոր Նարինե» խտանյութի կիրառմամբ:


Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտում մատուցում է  ստացիոնար, ամբուլատոր, ինչպես նաև բուժում   ցերեկային ստացիոնարի պայմաններում` բուժման կուրսը 10-15 օր /հասցե` Օրբելի եղբ. փոց. 41/


Հիվանդների կոնսուլտացիայի, վիճելի հարցերի և բուժման ցուցվածության խնդիրները որոշում է պրոֆ. Է.Հ. Գրիգորյանը:

Աղբյուր. Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտ
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ