Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ
ԼՂՀ ԱՆ. Տվյալներ Արցախի անգիոգրաֆիկ ծառայության վերաբերյալ
2017 թվականի առաջին եռամսյակում Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության Հանրապետական բժշկական կենտրոնի Անգիոգրաֆիայի բաժանմունք է դիմել 122 հիվանդ. 94 հիվանդ ենթարկվել է կորոնար անոթների անգիոգրաֆիայի, 36 հիվանդի տեղադրվել է 42 ստենտ:
Արցախում սրտի անհետաձգելի վիրահատության Stent for life ծրագրով, 1 ոչ դեղածածկ ստենտ է տեղադրվում պետպատվերի շրջանակում: Հունվար, փետրվար, մարտ ամիսներին այդ ծրագրով 26 հիվանդի կատարվել է կորոնար անոթների անգիոպլաստիկա:
Ինչպես համաշխարհային վիճակագրությունն է փաստում ստենտավորման դեպքում, հատկապես սուր ինֆարկտների ժամանակ, էականորեն իջնում է մահացության ցուցանիշը: Նոր ծառայության ստեղծումից ի վեր հանրապետությունում 353 սրտամականի սուր ինֆարակտ է գրանցվել, որոնցից 190-ն անմիջապես ստենտավորվել է անգիոգրաֆիկ սարքի միջոցով: Առանց խորը մասնագիտական վերլուծությունների էլ ակնհայտ է, որ անգիոգրաֆիկ ծառայության, մասնավորապես ներանոթային կամ ինչպես ընդունված է կոչել ինվազիվ մեթոդի ներդրումն Արցախում մեծագույն քայլ է ինչպես մահացության դեպքերի նվազեցման, այնպես էլ նոր, ժամանակակից մոտեցումներով ախտորոշման և բուժման ուղղությամբ:
Անգիոգրաֆիայի բաժանմունքն աշխատում է 24-ժամյա ռեժիմով, սերտ համագործակցում է առողջության պահպանման առաջնային օղակի և հատկապես շտապօգնության ծառայության հետ: Հաստատված պրոտոկոլների համաձայն սուր ինֆարկտների դեպքում արագ և ճիշտ գնահատվում են հիվանդի վիճակը, և ամենակարճ ժամանակում տեղափոխվում Ստեփանակերտի Հանրապետական բժշկական կենտրոնի Անգիոգրաֆիայի բաժանմունք:
2014 թվականի նոյեմբերի 15-ին Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության Հանրապետական բժշկական կենտրոնում բացվել է Անգիոգրաֆիայի բաժանմունքը, որով փաստացի սկիզբ է դրվել ինվազիվ վիրահատական ծառայությունը մեր երկրում:
Մինչ այդ սրտի ինվազիվ վիրահատության կարիք ունեցողները Հայաստան էին մեկնում:
Բաժանմունքում, տեղադրվել է գերմանական «Սիմենս» ընկերության վերջին սերնդի անգիոգրաֆը, որի տեխնիկական հնարավորությունները թույլ են տալիս պարզորոշ տեսնել ցանկացած անոթ, կատարել ներանոթային միջամտություններ՝ անգիոգրաֆիա, ստենտավորում ինչպես սրտի անոթների, այնպես էլ այլ օրգանների: Անգիոգրաֆիայի բաժանմունքում աշխատում են հմուտ բժիշկներ, բուժքույրեր և ռենտգեն-տեխնիկներ, որոնք վերապատրաստվել են Հայաստանում՝ «Էրեբունի» ԲԿ-ի՝ ակադեմիկոս Բագրատ Ալեքյանի անվան Անգիոգրաֆիկ ծառայությունում և Ռուսաստանում՝ Բակուլևի անվան սրտանոթային վիրաբուժության գիտական կենտրոնում:
26.06.2017 Կարդացեք նաև
Առաջին անգամ տարածաշրջանում, բժշկական ոլորտում, ներդրվել է բժշկական ծառայությունների որակի կառավարման բարձրագույն ստանդարտ. «Սլավմեդ» բժշկական կենտրոնը...
13.03.2025
«Էրեբունի» բժշկական կենտրոնի սրտաբանական կենտրոն․բազմապրոֆիլ ծառայություններ` հագեցած լավագույն սարքավորումներով, պրոֆեսիոնալ անձնակազմ...
08.10.2024
Անընդմեջ կատարելագործման ու առաջխաղացման ճանապարհն «Էրեբունի» բժշկական կենտրոնում ամեն անգամ նոր բաժանմունքներ...
11.09.2024
Ո՞ւմ է ցուցված տեսողության լազերային շտկումը
Լազերային շտկումը կարող է վերականգնել տեսողությունը հետևյալ խանգարումների դեպքում...
01.08.2024
«էրեբունի» բժշկական կենտրոնի ուրոլոգիական բաժանմունքի օնկոուրոլոգիական ծառայություն տարեկան հարյուրավոր տղամարդիկ են դիմում, ստանում իրենց տանջող հարցերի...
01.08.2024
Բժշկի աշխատանքն ունի դժվարության իր երանգները, Հիպոկրատի «ծանր գլխարկի» ծանրության տարբեր չափերը, և սխալ չի լինի ասել, որ անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգի մասնագիտացումն ընտրած բժիշկներն...
15.01.2024
Ալերգենները կանխարգելիչ նշանակություն ունեն և նախատեսված են սեզոնային ռինո-կոնյուկտիվիտով, գարնան կամ ամռան ամիսներին արտահայտված փռշտոցներով, քթահոսությամբ, արցունքահոսությամբ, կոկորդի...
24.10.2023
ՄՌՏ հետազտության ծառայությունը «Արմենիա» ՀԲԿ-ում ներդրվել է 2023 թ. փետրվար ամսին: Երևի բոլորին է հայտնի, որ մագնիսառեզոնանսային պատկերի ստացման սարքի հեղինակն է հայազգի գյուտարար Ռեյմոնդ Դամադյանը...
18.10.2023
Այս շաբաթ մեկնարկում է «Բուժական գործ» կրթական ծրագրի միջազգային հավատարմագրման գործընթացը:
ԵՊԲՀ ընդհանուր բժշկության ֆակուլտետի դեկան Կարինե Բարոյանը նշում է, որ միջազգային...
17.10.2023
Վեց տարի Երևանում գործող «Նոր հայացք» ակնաբուժական կլինիկան ժամանակակից բուժհաստատություն է, որտեղ ստեղծված են բոլոր պայմանները տեսողության հետ կապված լիարժեք սպասարկում ստանալու համար...
31.01.2023
Հայկական Հոգևոր Վերականգնման Հիմնադրամը ստեղծվել է 2022թ ամռանը և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հետ համատեղ նպատակադրված է ստեղծել կարողություններ՝ հայ ժողովրդի հոգևոր-հոգեբանական...
20.01.2023
«Արամյանց» ԲԿ ընդհանուր և ինվազիվ սրտաբանական բաժանմունքը վերաբացումից հետո աշխատում է ժամանակակից տեխնիկական հագեցվածությամբ: Նորացվել է գործիքակազմը: Աշխատում են շուրջօրյա, շտապ կարգով...
28.11.2022
Արտաշատ քաղաքում գտնվող «Գլավ ստոմ» ստոմատոլոգիական կլինիկայում իրականացվում է ստոմատոլոգիական ցանկացած տեսակի միջամտություն՝ բացառությամբ այն միջամտությունների, որոնք պահանջում են ստացիոնար...
25.11.2022
Դիաբետիկ ոտնաթաթի համախտանիշը շաքարային դիաբետով տառապող մարդկանց մոտ առաջացող բարդություններից է, որը դրսևորվում է ոտնաթաթին վերքային մակերեսներով, խոցերով՝ ընդհուպ մինչև ոտնաթաթի մեռուկացմամբ...
25.11.2022
Ի՞նչ է թորակոսկոպիկ միջամտությունը:
Թորակոսկոպիայի ժամանակ իրականացվում է միջամտություն՝ 2-3 փոքր (1-1,5 սմ) բացվածքների միջոցով...
17.10.2022
Fatal error: The table 'article' is full in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1360















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ