Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ

Լավագույն պայմաններ ու հղիության ապահով ընթացք. Սլավմեդ ԲԿ ծննդատուն

Լավագույն պայմաններ ու հղիության ապահով ընթացք. Սլավմեդ ԲԿ ծննդատուն

Ի՞նչ է պետք կնոջը՝ հղիության ու ծննդաբերության հրաշալի, բայց բարդ ժամանակահատվածը թեթև, դրական և առանց խնդիրների անցկացնելու համար: Հատուկ հոգատար վերաբերմունք ամենամոտ հարազատների կողմից և վստահություն, որ իր հղիությունը հսկվում է բժշկական կենտրոնում, որտեղ կան սրտացավ ու պրոֆեսիոնալ մասնագետներ ու լավագույն պայմաններ:


Հատուկ այդ նպատակով Սլավմեդ բժշկական կենտրոնի ծննդատանը ներդրվել է մի մոտեցում, որ կարելի է կոչել «ընտանիքի մոդել»:

 

2014թ-ից գործող ծննդատանը ստեղծվել են բոլոր անհրաժեշտ պայմանները, որպեսզի հղին իրեն զգա ընտանեկան հանգիստ, ապահով ու կոմֆորտ միջավայրում, ու ծննդատունը դիտարկի որպես իր «տան շարունակություն», որտեղ ինքը նաև պրոֆեսիոնալ մասնագետների հատուկ հսկողության ներքո է գտնվում: Կենտրոնի բազմապրոֆիլ բնույթն էլ հնարավորություն է տալիս ցանկացած խնդիր լուծել տեղում՝ անհրաժեշտության դեպքում ներգրավելով նաև այլ պրոֆիլի մասնագետների:


Սլավմեդ բժշկական կենտրոնում հաշվառվող կինը ունի հնարավորություն իր ցանկությամբ ընտրել բժշկին, որը կվարի ամբողջ ընթացքը՝ սկսած հղիությունից մինչև ծննդաբերություն և հետծննդյան շրջան: Այստեղ ձևավորված են հղիության վարման առողջ մասնագիտական ավանդույթներ:

 

Լավագույն պայմաններ ու հղիության ապահով ընթացք. Սլավմեդ ԲԿ ծննդատունԾննդատան մանկաբարձ-գինեկելոգները խստորեն հետևում են հղիության վարման հարցում Առողջապահության նախարարության կողմից հաստատված չափորոշիչներին: Իրականացվում են բոլոր անհրաժեշտ գործիքային ու լաբորատոր հետազոտությունները: Բացի այդ, «Սլավմեդ» ԲԿ ծննդատունը մշակել է իր սեփական մոտեցումները՝ կատարելով սքրինինգներ,  որոնք ցանկալի են, բայց ոչ պարտադիր:

 

Արվում է հնարավորը՝ նվազեցնելու անհաս և թեթև քաշով երեխաների ծնունդը, հղիության վաղաժամ ընդհատումները և վաղաժամ ծննդաբերությունները: Կենտրոնում հատուկ ուշադիր են, որ հաշվառված հղիները պարտադիր ժամանակին այցելեն մասնագետին՝ խուսափելու համար անցանկալի բարդություններից:


«Սլավմեդ» ԲԿ-ում հղիության ընթացքի վարումն իրականացվում է վճարովի հիմունքներով՝ յուրաքանչյուր եռամսյակը քսան հազար դրամ, այսինքն՝ հղիության ամբողջ ընթացքը՝ վաթսուն հազար դրամ: 


Հղիության բարդացված ընթացքի դեպքում պարտադիր հետազոտությունների ծավալը ընդլայնվում է: Այս դեպքում կա երկու տարբերակ.

 

եթե դա ուղղակի ամբուլատոր այց է, արվում է լրացուցիչ վճարով: Եթե կա ավելի լուրջ խնդիր, և կինը կարիք ունի ստացիոնար բուժման, իրականցվում է անվճար:


Լավագույն պայմաններ ու հղիության ապահով ընթացք. Սլավմեդ ԲԿ ծննդատունՀայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, Երևանում բնակվող և ծննդօգնության պետական հավաստագիր ունեցող յուրաքանչյուր կին «Սլավմեդ» ԲԿ-ում անվճար ծննդօգնություն ստանալու իրավունքի ունի:


Ավելին, կենտրոնում ծննդաբերած կինը ծննդաբերությունից հետո 42 օրվա ընթացքում  ցանկացած խնդրով կարող է դիմել կենտրոն և ստանալ պետության կողմից երաշխավորված անվճար բուժօգնություն, անկախ նրանից՝ խնդիրները կապված են զուտ մանկաբարձության հե՞տ, թե՞  ուրիշ օրգանների պաթոլոգիաների կամ պատահարների հետ:

 

«Մեզ մոտ հմուտ մասնագետների առկայությունը, մանկաբարձ-գինեկոլոգների երկարատև աշխատանքային փորձն ու նրանց սրտացավ վերաբերմունքը յուրաքանչյուր պացիենտի նկատմամբ ապահովում են հղիության և ծննդաբերության շրջանի հարմարավետ և անվտանգ վարումը: Կարևոր է նաև կենտրոնի հագեցվածությունը գերժամանակակից սարքավորումներով՝ սկսած բոլոր ախտորոշիչ և լաբորատոր սարքավորումներից, վերջացրած ծննդալուծման ընթացքն ու փոքրիկի հետծննդյան խնամքը ապահովելու հնարավորություններով: Մեզ մոտ մինչ այսօր լույս աշխարհ է եկել շուրջ 1600 երեխա»,-նշում է «Սլավմեդ» բժշկական կենտրոնի մանկաբարձական բաժանմունքի ղեկավար Դավիթ Իգնոյանը:


«Սլավմեդ» բժշկական կենտրոնի մանկաբարձական բաժանմունքի ղեկավար Դավիթ Իգնոյանը:Ի դեպ, ըստ ՀՀ Առողջապահության նախարարության հրամանագրի՝ ծննդկանի մոտ այցելուների քանակը սահմանափակված է երկու անձով՝ հիվանդանոցի կողմից սահմանված այցելության ժամերին: Մնացած այցելությունները վճարովի են: Սլավմեդ Բժշկական կենտրոնում վճարովի այցելություններ չկան, բայց բաժանմունքի ղեկավարը հորդորում է այցելությունների քանակը սահմանափակել այն մարդկանցով, ովքեր հետագայում ապրելու են մոր և երեխայի հետ.

 

«Դրա պատճառը շատ ռացիոնալ է և ուղղված է ծննդկանի և փոքրիկի ֆիզիկական առողջությանն ու հոգեվիճակի պահպանմանը: Չպետք է մոռանալ, որ ծննդաբերությունը մեծ սթրես է կնոջ համար: Նա ծախսել է հսկայական ֆիզիկական և հոգեբանական ուժ, եթե երեխան առաջնածին է, պետք է սովորի՝ ինչպես կերակրել և այլն: Եվ այդպիսի վիճակում շատ ազգականների այցերը ցանկալի չեն,  մանավանդ որ կարող են վարակներ տարածված լինել: Եթե կոնկրետ ժամանակահատվածում քաղաքում տարածված վարակներ կան, օրինակ՝ գրիպ, այցելությունները պաշտոնապես արգելվում են»,-զգուշացնում է Դավիթ Իգնոյանը:


«Սլավմեդ» Բկ-ում կիրառվում է մոր և մանկան համատեղ կեցության մեթոդը, որն ամբողջ աշխարհում ընդունված է իբրև ամենաբարենպաստ եղանակ՝ հետծննդյան սթրեսը նվազեցնելու համար:


Այստեղ  աշխատում են բարձր որակավորում ունեցող մասնագետներ, որոնք բազմիցս ուսանել և մասնագիտացել են Եվրոպայի և ԱՄՆ-ի առաջատար ծննդատներում ու գինեկոլոգիական կլինիկաներում:

 

Լավագույն պայմաններ ու հղիության ապահով ընթացք. Սլավմեդ ԲԿ ծննդատուն Լավագույն պայմաններ ու հղիության ապահով ընթացք. Սլավմեդ ԲԿ ծննդատուն

 

Սկզբնաղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

«Սթրես» կենտրոնում կրկին կարող եք բուժում անցնել պետպատվերով. Mednews.am
«Սթրես» կենտրոնում կրկին կարող եք բուժում անցնել պետպատվերով. Mednews.am

Արթմեդ ԲՎԿ «Սթրես» կենտրոն մարդիկ գալիս են ընտանեկան, անձնական դժբախտություններից հետո, երբ նրանց հոգում տիրապետող են դառնում տագնապները, վախերը, անհանգստությունները ապագայի, առողջության, կյանքի իմաստի...

«Արթմեդ» բժշկավերականգնողական կենտրոնի քիթ-կոկորդ-ականջ հիվանդությունների ծառայություն: Ծառայության ղեկավար Արայիկ Ղարիբյան. Mednews.am
«Արթմեդ» բժշկավերականգնողական կենտրոնի քիթ-կոկորդ-ականջ հիվանդությունների ծառայություն: Ծառայության ղեկավար Արայիկ Ղարիբյան. Mednews.am

«Արթմեդ» բժշկավերականգնողական կենտրոնի Քիթ-կոկորդ-ականջ հիվանդությունների ծառայությունը մեծ հաջողությամբ իրականացնում է  փոքրերի ու մեծահասակների բարձրակարգ վիրաբուժական ու թերապևտիկ բուժում՝ ժամանակակից...

Բարձր ռիսկի հղիների բաժանմունքը` մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում. morevmankan.am
Բարձր ռիսկի հղիների բաժանմունքը` մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում. morevmankan.am

Բաժանմունքում աշխատում են գերձայնային և ֆունկցիոնալ ախտորոշման, նաև կարդիոմոնիտորային հսկողության կաբինետներ...

Բացառիկ նյարդավերականգնողական կենտրոն Արթմեդ ԲՎԿ-ում
Բացառիկ նյարդավերականգնողական կենտրոն Արթմեդ ԲՎԿ-ում

«Արթմեդ» ԲՎԿ նյարդավերականգնողական կենտրոնը բացվել է 2011 թ. հոկտմբերի 14-ին՝ հոլանդական «Հեափ Ռիսարչ» (HEAP Reasearch) ընկերությունների hետ համատեղ: Հոլանդական վերականգնողական բուժման փորձը...

Հանրապետական բժշկա-գենետիկական խորհրդատվություն. morevmankan.am
Հանրապետական բժշկա-գենետիկական խորհրդատվություն. morevmankan.am

Հանրապետական բժշկա-գենետիկական (ժառանգաբանական) խորհրդատվության կաբինետը մատուցում է գենետիկական օգնություն Հայաստանի բնակչությանը...

ԼՈՒՐԵՐ: Գենետիկա
Ռևմատոլոգիական ծառայությունը «Արմենիա» ՀԲԿ-ում. armeniamedicalcenter.am
Ռևմատոլոգիական ծառայությունը «Արմենիա» ՀԲԿ-ում. armeniamedicalcenter.am

Ռևմատոլոգիական ծառայությունն Արմենիա բժշկական կենտրոնում գործում է արդեն 7 տարի և հիմնականում իրականացնում է ամբուլատոր ծառայություններ, իսկ ստացիոնար բուժվող հիվանդներին, անհրաժեշտության դեպքում...

Համակարգային հիվանդություններ
Թունաբանության ծառայությունը «Արմենիա» բժշկական կենտրոնում. հարցազրույց Շավարշ Մելքոնյանի հետ. armeniamedicalcenter.am
Թունաբանության ծառայությունը «Արմենիա» բժշկական կենտրոնում. հարցազրույց Շավարշ Մելքոնյանի հետ. armeniamedicalcenter.am

Որքա՞ն ժամանակ եք զբաղվում թունաբանությամբ:

Մոտ 25 տարի աշխատել եմ Մոսկվայի Սկլիֆասովսկու անվան Շտապօգնության ինստիտուտի սուր թունավորումների...

Նարկոլոգիա և տոքսիկոլոգիա Բժշկի ընդունարանում
Նյարդավիրաբուժական ծառայությունը «Արմենիա» ՀԲԿ-ում. հարցազրույց նյարդավիրաբուժական բաժանմունքի վարիչ, բ.գ.թ., դոցենտ Դավիթ Պատրիկյանի հետ. armeniamedicalcenter.am
Նյարդավիրաբուժական ծառայությունը «Արմենիա» ՀԲԿ-ում. հարցազրույց նյարդավիրաբուժական բաժանմունքի վարիչ, բ.գ.թ., դոցենտ Դավիթ Պատրիկյանի հետ. armeniamedicalcenter.am

Ի՞նչ հիվանդություններ են բուժում բաժանմունքում:

«Արմենիա» ՀԲԿ-ի նյարդավիրաբուժական բաժանմունքը այդ մասնագիտության գծով հանրապետության ամենահին...

Բժշկի ընդունարանում Բժիշկներ
Միջուկային բժշկությունը Ուռուցքաբանության ազգային կենտրոնում. oncology.am
Միջուկային բժշկությունը Ուռուցքաբանության ազգային կենտրոնում. oncology.am

Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Ախտորոշման ծառայության կազմում գործում է միջուկային բժշկության ենթախումբը: ՈՒԱԿ-ում տեղադրված MEDISO Any Scan SPECT/CT երկդետեկտորային...

ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն
Դժվար լավացող վերքերի և լիմֆադեմաների բուժման ծառայություն. erebunimed.com
Դժվար լավացող վերքերի և լիմֆադեմաների բուժման ծառայություն. erebunimed.com

«Էրեբունի» ԲԿ Դժվար լավացող վերքերի և լիմֆադեմաների  բուժման ծառայությունը  զբաղվում է տարբեր ծագման վերքերի  և լիմֆեդեմաների բուժմամբ, որի հիմքում ընկած է վերջույթների պահպանումը, անդամահատման...

Ի՞նչ պայմաններ է առաջարկում «Բիոսթեմ» կրիոբանկը հայ ծնողին, ով ցանկանում է պահպանել երեխայի ցողունային բջիջները. biostem.am
Ի՞նչ պայմաններ է առաջարկում «Բիոսթեմ» կրիոբանկը հայ ծնողին, ով ցանկանում է պահպանել երեխայի ցողունային բջիջները. biostem.am

Երեխայի ցողունային բջիջները պորտալարային արյան միջոցով պահպանվում է հետագայում շատ հիվանդությունների բուժումն ապահովագրելու նպատակով...

Գենետիկայի կաբինետ Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում. armobgyn.com
Գենետիկայի կաբինետ Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում. armobgyn.com

Հանրապետական բժշկա-գենետիկական (ժառանգաբանական) խորհրդատվության կաբինետը մատուցում է գենետիկական օգնություն Հայաստանի բնակչությանը: Առաջին անգամ Հայատանում, 1976 թվականին ՄՄԱՊԳՀԿ բազայի վրա հիմնադրվեց Հանրապետական...

«Նաիրի» ԲԿ ախտորոշիչ լաբորատորիայի վերջին ձեռքբերումները. nairimed.com
«Նաիրի» ԲԿ ախտորոշիչ լաբորատորիայի վերջին ձեռքբերումները. nairimed.com

«Նաիրի» ԲԿ ախտորոշիչ լաբորատորիան համալրվել է աշխարհի առաջատար ընկերությունների ժամանակակից բարձրակարգ սարքերով, որոնք հատուկ աշխատանքային մեխանիզմների ու ծրագրային ապահովման շնորհիվ...

Ախտորոշում
Ինչպես է իրականացվում ցողունային բջիջների հավաքումը «Բիոսթեմ» ցողունային բջիջների կրիոբանկում
Ինչպես է իրականացվում ցողունային բջիջների հավաքումը «Բիոսթեմ» ցողունային բջիջների կրիոբանկում

Ցողունային բջջի հավաքումը ամբողջովին ապահով և անցավ է:

Դուք մտածում եք, որ ցողունային բջիջների հավաքման համար անհրաժեշտ է վիրահատություն կամ դեղամիջոց...

Մանուալ թերապիա. armobgyn.com
Մանուալ թերապիա. armobgyn.com

Մանուալ թերապիան (լատիներեն "manus"՝ ձեռք), որպես բուժման մի տեսակ, հայտնի է դեռ Հիպոկրատի ժամանակներից: Այն ժամանակ դա կոչվում էր ռախիոթերապիա...

Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ