Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ
Նյարդավիրաբուժությունը` բժշկագիտության նոր ոլորտ. Դավիթ Պատրիկյան. armeniamedicalcenter.am
Նյարդավիրաբուժությունը բժշկության երիտասարդ ճյուղերից է: Այն սկսել է զարգանալ 19-րդ դարի վերջին, 20-րդ դարի սկզբին: Այսօր նյարդավիրաբուժությունը օր-օրի ավելացնում է իր ընդգրկված ասպարեզը և գնալով բարելավվում են վիրահատությունների որակը, կիրառվող գործիքները, կատարվում են կենտրոնական նյարդային համակարգի բարդ վիրահատություններ:
– Պարոն Պատրիկյան, ի՞նչ են բուժում նյարդավիրաբույժները եւ առավել հաճախ ի՞նչ ախտաբանության դեպքում են դիմում նյարդավիրաբույժներին:
— Հնէաբանական պեղումների ժամանակ հայտնաբերվել են ու հայտնաբերվում են գանգոսկրի վրա տարբեր վիրաբուժական միջամտությունների հետքեր, որոնք հավանաբար կատարվել են այն մարդկանց կողմից, ովքեր ունեցել են որոշակի գիտելիքներ, տիրապետել են վիրահատական հնարքների և անշուշտ ունեցել են գործիքներ: Վիրահատություններ են կատարել գանգուղեղային վնասվածքների (ներհրված բեկորների հեռացում), գուցե գաղափար են ունեցել նաև ներգանգային վնասվածքային բնույթի ծավալային գոյացությունների մասին (հեմատոմաներ) ու հեռացրել են դրանք: Քիչ չեն նաև ծիսական կամ «չար ոգուց» ազատվելու նպատակով կատարվող տրեպանացիաները: Սակայն այս վիրահատություններից շատերը մատնված էին անհաջողության, քանի որ չէին պահպանվում անտիսեպտիկայի և ասեպտիկայի կանոնները, չկային անեսթեզիայի հետ նախատեսված միջոցներ (կամ ալկոհոլ էին տալիս, որ հիվանդը օգտագործի կամ ինչ-որ բութ գործիքով հարված էին հասցնում գլխին, այնուհետև հիվանդը ժամանակավոր կորցնում էր գիտակցությունը):
Այդ ընթացքում հասցնում էին ավարտին հասցնել վիրահատությունը: Գործիքները պատրաստվում էին բրոնզից կամ երկաթից, քիչ չէին նաև տարբեր կիսաթանկարժեք քարերից (օբսիդիան) պատրաստված կտրող, քերող, ծակող գործիքները: Քիչ չէին դեպքերը, երբ հիվանդը չդիմանալով վիրահատական (առանց ցավազրկում կատարելու) ցավին, մահանում էր վիրահատության ժամանակ ցավային շոկից, արյունահոսությունից: Սակայն հնէաբանական հետազոտությունների ժամանակ հայտնաբերվել են գանգեր, որոնց վրա կան վիրահատական գործողության (տրեպանացիա) հետքեր և կրծված ոսկրի եզրերը հարթ են, կլորացված: Այս փաստը վկայում է այն մասին, որ հիվանդը վիրահատությունից հետո ապրել է ինչ-որ ժամանակահատված:
19-րդ դարի վերջին, 20-րդ դարի սկզբին նյարդավիրաբուժություն մասնագիտությունն առանձնացավ որպես առանձին մասնաճյուղ: Սկզբնական փուլում ախտորոշմամբ զբաղվում էին նյարդաբանները, իսկ վիրահատություններն իրականացնում էին ընդհանուր վիրաբույժները, սակայն նյարդավիրաբույժներ չէին համարվում: Ներկայում նյարդավիրաբուժությունն իր մեջ երկու մասնագիտություն է ներառում՝ նյարդաբանի ու նյարդավիրաբույժի:
Մեր մասնագիտության հիմքն անատոմիայի լավ իմացությունն է՝ ողնաշարի, ինչպես նաեւ ուղեղի տարբեր հատվածների ուսումնասիրությունը ե՛ւ անատոմիական, ե՛ւ ֆունկցիոնալ իմաստով: Նյարդավիրաբույժն աշխատում է կենտրոնական նյարդային համակարգի այնպիսի հատվածներում, որոնք մեծ կարեւորություն ունեն ու պատասխան են տալիս խոսքի, տեսողության, շարժումների եւ այլ ֆունկցիաների համար:
Նյարդավիրաբուժությունը զբաղվում է կենտրոնական նյարդային համակարգի (գլխուղեղ, ողնուղեղ), ուռուցքային, անոթային (ներուղեղային հիպերտենզիվ բնույթի արյունակույտեր, զարկերակային աներիզմաներ, արտերիովենոզ մալֆորմացիաներ), վնասվածքային (կոտրվածքներ, ներգանգային արյունակույտեր), բորբոքային ( թարախկույտ, էմպիեմա), մանկական հասակի (հիդրոցեֆալիա, կրանիոստենոզ և այլն) հիվանդություններով, էպիլեպսիայով և այլն: Քիչ չեն նաև նյարդավիրաբուժական այն հիվանդությունները (մենինգիտ, գանգուղեղային վնասվածքներ), որոնք պահանջում են դեղորայքային բուժում: Կատարվում են բազմաթիվ վերականգնողական վիրահատություններ գանգաթաղի դեֆեկտների ժամանակ, ողնաշարի այլակերպային հիվանդությունների վիրահատություններ՝ միջողնային աճառի ճողվածք:
– Ի՞նչ հետազոտություններ կարող են անհրաժեշտ լինել նյարդավիրաբույժին դիմելիս:
– Նյարդավիրաբուժական հետազոտության մեջ պացիենտի անամնեզից, գանգատներից, նյարդաբանական վիճակի ուսումնասիրությունից զատ, իրականացվում են նաև գործիքային հետազոտություններ, որոնք հաստատում են կլինիկական ախտորոշումը, ճշտում տեղակայումը: Մեր մասնագիտության մեջ շատ կարեւոր է պարզել ախտաբանական գոյացության տեղակայման խնդիրը: Այն անհրաժեշտ է վիրահատության ժամանակ դեպի ախտաբանական գոյացությանը ճիշտ մուտքեր բացելու համար: Մենք սխալվելու իրավունք պարզապես չունենք:
Այլ հետազոտություններից կարելի է նշել ակնահատակի ու տեսադաշտի ստուգումը, ռենտգենաբանական, անգիոգրաֆիկ հետազոտությունները և այլն: Սակայն այժմ առաջարկվում են առավել ժամանակակից հետազոտություններ՝ համակարգչային, մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիաներ, պոզիտրոն-էմիսիոն տոմոգրաֆիա և այլն:
– Արմենիա ՀԲԿ նյարդավիրաբուժական բաժանմունքի նախընտրելի ուղղությունները:
Մենք տիրապետում ենք նյարդավիրաբուժական, ինչպես նաեւ նյարդային համակարգի կատարյալ ախտորոշման ու բուժման իմաստով բոլոր մեթոդներին:
– Ե՞րբ է հարկավոր դիմել նյարդավիրաբույժին:
– Հիվանդը նախեւառաջ պետք է դիմի ընտանեկան բժշկին, ով նրան լսելուց ու գանգատներն իմանալուց հետո պետք է խորհուրդ տա անցնել այլ մասնագետների մոտ խորհրդատվության: Հիվանդը պետք է դիմի բժշկին, երբ ունի գլխացավ (մի քանի օր տևող և դեղի ազդեցությամբ չանցնող): Ցավը մեր օրգանիզմում ահազանգ է խնդրի մասին: Հարկավոր է դիմել բժշկի, երբ նկատվում է, օրինակ՝ ձեռքի կամ ոտքի թուլություն, գիտակցության կորուստ, գլխապտույտի նոպաներ, նկատվում է շշմածություն և այլն: Նյարդավիրաբույժներին, սովորաբար, դիմում են արդեն մի քանի մասնագետների կողմից ուսումնասիրված հիվանդներ:
– Խոսենք Ձեր բաժանմունքի ուղղվածությունների մասին: Եվ վերջում` Ձեր խորհուրդները:
– Զբաղվում ենք անոթային, կենտրոնական նյարդային համակարգի ուռուցքների, վնասվածքային, բորբոքային հիվանությունների ախտորոշմամբ և բուժմամբ: Նյարդավիրաբույժները զբաղվում են ոչ միայն գլխուղեղով, այլեւ ողնաշարով ու ողնուղեղով: Այսօր հրատապ խնդիր է ողնաշարի այլակերպային կամ դեգեներատիվ հիվանդությունները:
Մարդկանց հորդորում եմ վարել առողջ ապրելակերպ, այսօր դա ոչ թե դեվիզ է, այլ` հիվանդությունների կանխարգելման լավագույն մեթոդ: Չծխել:
22.06.2017 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ