Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ
Ինչ վիրահատություններ են կատարում «Իզմիրլյան» ԲԿ ընդհանուր եւ լապարոսկոպիկ վիրաբուժության բաժանմունքում. izmirlianmedicalcenter.com
«Իզմիրլյան» բժշկական կենտրոնում կատարել են հերթական լապարոսկոպիկ խոլեցիստէկտոմիան: Հիվանդը 24 տարեկան երիտասարդ կին է, որին 3 սմ տրամագծով քարը լուրջ անհարմարություն էր պատճառում:
NEWS.am Medicine-ի հետ զրույցում կենտրոնի բուժական գծով փոխտնօրեն Տիգրան Նալբանդյանը նշեց, որ լեղաքարային հիվանդության դեպքում լեղապարկն ամբողջությամբ հեռացվում է, իսկ լեղապարկի լապարոսկոպիկ հեռացումը այսօրվա դրությամբ ոսկե ստանդարտ է: «Խոլեցիստէկտոմիայի գրեթե 98 տոկոսը մեզ մոտ կատարվում է լապարոսկոպիկ եղանակով: Շատ հազվադեպ են բաց վիրահատություններ կատարվում, երբեմն ստիպված ենք կոնվերսիա անել, երբ վիրահատության ընթացքից կախված լապարոսկոպիայից անցնում ենք բաց վիրահատության»,- ասաց նա:
Բժշկի խոսքով՝ լեղաքարային հիվանդությունը բավականին տարածված պաթոլոգիա է, այն կանանց մոտ ավելի հաճախ է հանդիպում, քան տղամարդկանց, եւ հետաքրքիրն այն է, որ կանայք լեղապարկի հեռացումն ավելի հեշտ են հաղթահարում, քան տղամարդիկ:
Բժիշկը հայտնեց, որ այսօրվա հիվանդի մոտ բավականին մեծ քար էր առկա, որը բորբոքում էր առաջացրել եւ հիվանդին ուժեղ ցավեր էր պատճառում: Նա, սակայն, հավելեց, որ լեղապարկում մանր քարերն ավելի մեծ վտանգ են ներկայացնում, քան մեծեը, քանի որ կարող են լեղածորան ընկնել եւ խցանում ու մեխանիկական դեղնուկ առաջացնել:
Նման դեպքերում արդեն վիրահատությունը կատարվում է կյանքի ցուցումով՝ կյանքը փրկելու համար, այլ ոչ թե պլանային, եւ այն շատ ավելի բարդ ու ծավալուն է։ Այնպես որ, բժշկի խոսքով, ավելի լավ է լեղապարկում քարերը ժամանակին հայտնաբերել եւ լեղապարկը հեռացնել, ինչպես այս երիտասարդ կնոջ դեպքում: Տիգրան Նալբանդյանի խոսքով՝ քանի որ վիրահատությունը կատարվել է լապարոսկոպիկ եղանակով, կինը կարող է մեկ-երկու օրից դուրս գրվել, իսկ մեկ շաբաթ հետո լիովին վերադառնալ իր սովորական կյանքին:

«Իզմիրլյան» ԲԿ-ի ընդհանուր եւ լապարոսկոպիկ վիրաբուժության բաժանմունքում մեծ ծավալով վիրաբուժական միջամտություններ են կատարում՝ ինչպես բաց, այնպես էլ լապարոսկոպիկ՝ պաթոլոգիայի տեսակից կախված: «Լապարոսկոպիկ եղանակը մեզ հնարավորություն է տալիս խուսափել հետվիրահատական բարդություններից, որոնք հատուկ են բաց վիրաբուժությանը»,- ասաց նա:
Նրա խոսքով՝ «Իզմիրլյան» ԲԿ-ում վիրահատություններն այս մեթոդով են կատարվում ճողվածքի, որդանման ելունի սուր բորբոքումների դեպքում: Այս մեթոդն է օգտագործվում նաեւ հիվանդությունների ավելի ճշգրիտ ախտորոշման համար: «Հաշվի առնելով, որ «Իզմիրլյան» ԲԿ-ն ստեղծվել է պրոկտոլոգիայի ինստիտուտի բազայի վրա, մենք պահպանում ենք պրոկտոլոգիական ուղղվածությունը եւ վիրահատությունների մեծ ծավալը, եւ փորձում ենք լապարոսկոպիկ մեթոդը ներդնել նաեւ հաստ աղիի վիրահատությունների համար: Հայաստանում դեռեւս նման մեծ փորձ չկա, մենք մտադիր ենք այս բացը լրացնել, եւ դրա համար բժիշկներին կուղարկենք արտասահման վերապատրաստվելու, նաեւ ձեռք կբերենք անհրաժեշտ գործիքները»,- ասաց փոխտնօրենը:
Ըստ նրա, «Իզմիրլյան» ԲԿ-ում կատարվում է նաեւ բաց վիրահատությունների ամբողջ սպեկտրը՝ ներառյալ չարորակ ուռուցքների հեռացումը: Կենտրոնը համագործակցում է ռուսաստանցի հայտնի վիրաբույժ Խաչատուր Բադալյանի հետ, որը ժամանակ առ ժամանակ Հայաստան է ժամանում եւ «Իզմիրլյան» ԲԿ-ի վիրաբույժների հետ համատեղ վիրահատություններ կատարում:
«Իզմիրլյան» ԲԿ-ը գինեկոլոգիայի մասով, ինչպես նշեց Տիգրան Նալբանդյանը, ստանդարտ վիրահատություններից բացի՝ լավ լուծում է առաջարկում արգանդի իջեցման եւ սթրեսային անմիզապահության դեպքում:
19.06.2017 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ