Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ
Ճիշտ ախտորոշումը բուժման կեսն է. Տաթևիկ Բադալյան. izmirlianmedicalcenter.com
Ժամանակին բժշկին դիմելու, ախտորոշվելու, առողջական խնդիրները հնարավորինս շուտ բացահայտելու և լուծելու մասին զրուցեցինք գաստրոէնտերոլոգ, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի կոնսուլտացիոն-ախտորոշիչ բաժանմունքի և ընդունարանի վարիչ Տաթևիկ Բադալյանի հետ:
– Ի՞նչ ախտորոշիչ ծառայություններ են իրականացվում «Իզմիրլյան» ԲԿ-ում:
– Որպես կոնսուլտացիոն-ախտորոշիչ բաժանմունքի եւ ընդունարանի վարիչ, նախևառաջ, խոսեմ ընդունարանի մասին, որը կենտրոնի կարևոր մասն է կազմում: Պացինետը, դիմելով հիվանդանոց, առաջնային զննումից հետո` անկախ նախընտրած մասնագետից, ընդունարանի բժշկի կողմից ուղղորդվում է համապատասխան հետազոտություններ անցնելու, որից հետո մասնագետների մոտ խորհրդատվություն ստանալու կամ բուժման ամբողջ գործընթացը կազմակերպելու:
Կոնսուլտացիոն-ախտորոշիչ ծառայությունները ներառում են էլեկտրասրտագրությունը, էխոսրտագրությունը, էնդոսկոպիկ ծառայությունը, կլինիկական, պաթոհիստոլոգիական, մանրէաբանական լաբորատորիան, ինպես նաև նեղ մասնագետների խորհրդատվությունը (սրտաբան, թոքաբան, գաստրոէնտերոլոգ, ալերգոլոգ, ռևմատոլոգ, մաշկավեներոլոգ, նյարդաբան, ներզատաբան, գինեկոլոգ, ատամնաբույժ և հոգեբան):
– Ի՞նչ ձեռքբերումներ եք գրանցել վերջին մեկ տարվա կտրվածքով:
– Վերջին մի քանի տարում մենք ունեցել ենք բավական լուրջ ձեռքբերումներ, որոնց շնորհիվ արդյունավետ են եղել և՛ ախտորոշումները, և՛ հետագայում բուժման արդյունքները: Կլինիկայում ախտորոշումն իրականացվում է նորագույն սարքավորումների միջոցով, որոնց օգնությամբ սխալվելու հավանականությունը մինիմալիզացված են: Մեր աշխատանքի արդյունավետությունն ապացուցում է հիվանդների հոսքի ակնհայտ շարունակական ավելացումը:
– Կենտրոնում հաճախակի՞ են իրականացվում համալրումներ:
– Նկատելի է այն փաստը, որ յուրաքանչյուր տարի կենտրոնը համալրվում է նոր մասնագետներով: Վերջին տարիներին ձեռք են բերվել աշխարհում հայտնի ընկերությունների արտադրության սարքավորումներ, որոնց օգնությամբ մեր կենտրոնը բուժման նոր որակ է արձանագրել մի քանի ոլորտներում: Ամփոփելով, վստահորեն կարող եմ ասել, որ մեր հիվանդանոց առաջ է ընթանում է ժամանակակից բժշկության մարտահրավերներին համապատասխան:
Կենտրոնի տնօրինության ջանքերով` ի դեմս պրոֆեսոր Արմեն Չարչյանի, բժշկագիտական ոլորտում նույնպես արձանագրելով առաջընթաց, կլինիկան դարձել է մեր երկրի լավագույն կենտրոններից մեկը: Լինելով Մայր Աթոռի հովանու ներքո գործող կառույց, մեր պատասխանատվությունը կրկնապատկվում է` բարձր պահելու մեր ժողովրդի հավատքը դեպի բժշկությունն ու եկեղեցին: Կենտրոնի համար առաջնայինը հիվանդն է, ուստի ամեն ինչ արվում է հանուն նրա առողջության վերականգնման, և որի արդյունքում նրանք կհեռանան բուժկենտրոնից ապաքինված:
– Նշեցիք, որ ճիշտ ախտորոշումը հաջողության բանալին է, ի՞նչ կհորդորեք առողջական խնդիրներ ունեցող մարդկանց:
– Այո՛, ճիշտ ախտորումը բուժման հաջողության գրավականն է: Ցավոք, սովորաբար մարդիկ դիմում են հիվանդության ուշացած և բարդացած դեպքերում: Հորդորում եմ, որ անգամ աննշան խնդրի դեպքում դիմեն բժշկի:
21.02.2017 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ

.jpg)
