Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ
Անեսթեզիոլոգների գործը, կարծես, ստվերում է մնում, քանի որ հիվանդն անզգայացման ժամանակ քնած է. Արիստ Ղազարյան. armeniamedicalcenter.am
Մեր զրուցակիցն է «Արմենիա» ՀԲԿ անզգայացման բաժանմունքի ղեկավար Արիստ Ղազարյանը:
– Ե՞րբ է հիմնադրվել անզգայացման բաժանմունքը:
– «Արմենիա» ՀԲԿ անզգայացման բաժանմունքը հիմնադրվել է 1972 թվականին: Այն հանրապետությունում առաջիններից է, ղեկավարել է Յակով Սողոմոնի Զալցմանը, ում հետագայում փոխարինել է Գեորգի Հովհաննեսի Անժելովը:
Անզգայացման բաժանմունքը համագործակցում է վիրաբուժական բաժանմունքների հետ՝ ընդհանուր և անոթային, ուրոլոգիայի, վնասվածքաբանության, նյարդավիրաբուժական, դիմածնոտային և ՔԿԱ հիվանդությունների, ընդ որում, յուրաքանչյուր բաժանմունքին կցված է մեկ կամ երկու անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ:
– Նոր տեխնոլոգիաների զարգացմանը համընթաց` ի՞նչ զարգացումներ եք նկատում վիրաբուժության ոլորտում:
– Վիրաբուժության մեջ առաջադիմել է լապարոսկոպիան, որն այսօր չափազանց պահանջված է և հրատապ է ազգաբնակչության համար: Սակայն այս ոլորտում առաջընթաց ապահովելու համար անհրաժեշտ են համապատասխան մոնիթորներ և բարձրակարգ տեխնիկայով հագեցվածություն:
– Որո՞նք են անեսթեզիոլոգի հիմնական գործառույթները:
– Անեսթեզիոլոգի խնդիրն է ապահովել և՛ վիրաբույժի, և՛ պացիենտի հարմարավետությունը: Մենք պետք է ամբողջ վիրահատական միջամտության ընթացքում պահպանենք պացիենտի անվտանգությունը: Ստացիոնար ընդունվելիս պացիենտը հետազոտվում է և, հարակից ախտաբանություն հայտնաբերելիս, նախքան վիրահատական միջամտությունը հնարավորինս վերացվում: Համապատասխան բացատրական աշխատանքներ են տարվում պացիենտի և նրա հարազատների հետ, ստորագրվում է համաձայնագիր` հնարավոր բարդություններին տեղյակ լինելու մասին, ինչը նաև իրավաբանական փաստաթուղթ է: Հրատապ վիրահատությունների դեպքում հավաքվում է կարճ անամնեզ:
Ընդհանուր առմամբ, անեսթեզիոլոգի գործը, կարծես, ստվերում է մնում, քանի որ հիվանդն անզգայացման ժամանակ քնած է, և առաջացած խնդիրները հարազատների հետ վիրաբույժների կողմից են պարզաբանվում:
– Ո՞ր տեսակի անզգայացման տեսակն է այսօր առավել ընդունելի:
– Տարիներ առաջ վիրահատական գործընթացներն առավել հաճախ կատարվում էին տեղային անզգայացմամբ, որի պարագայում հետվիրահատական բարդություններն արդյունքում բավականին շատ էին:
– Կար վարկած, որ ընդհանուր անզգայացումը կրճատում է կյանքը:
– Այս հարցը բժիշկ-անեսթեզիոլոգների ուշադրության կենտրոնում է, ինչի վկայությունն է գիտական հոդվածների քանակը: Նմանատիպ թեմայով գիտական աշխատանք կատարել են նաև մեր բաժանմունքի բժիշկները: Այն վերաբերում է անզգայացման ժամանակ տրվող նյութերի խորությանը և այդ նյութերի ադեքվատ տանելիության մասին: Պարզվում է, գրեթե միաժամանակ, նույն հետազոտությունն իրականացրել են նաև ԱՄՆ-ում: Նրանց կողմից առաջարկվել են հատուկ մոնիթորներ, որոնք որոշում են տրվող դեղանյութի խորությունն ու ադեքվատ ընկալումը: Մինչև այդ, սխալ հաշվարկների արդյունքում, որոշ պացիենտների գիտակցությունը վիրահատության ժամանակ պահպանվում էր, պացիենտը անզգայացումից հետո պատմում էր վիրահատական գործընթացի մասին: Անշուշտ, կան նաև անբացատրելի երևույթներ, խոսքը հիմա դրանց մասին չէ…
– Ի՞նչ խնդիրների հետ եք բախվել անձամբ:
– Պացիենտները երբեմն գանգատվում են մազաթափությունից, աշխատունակության անկումից: Այս հարցը ևս ներառվեց մեր ուշադրության դիտակետում: Նյարդաֆիզիոլոգ Էդուարդ Գևորգյանի կենդանության օրոք ստեղծվեց համակարգչային ծրագիր, որն օգնեց մեզ այդ հարցում: Գաղափարը նրանում էր, թե ինչպես են խախտվում մարդու ուղեղի կոգնետիվ ֆունկցիաները վիրահատությունից հետո: Որոշակի նյութեր հավաքվեցին, սակայն նրա մահվանից հետո գործն անավարտ մնաց:
– Խոսենք ժամանակակից անզգայացման միջոցների մասին:
– Աշխարհում երկու ուղղություն է կիրառվում: Տոտալ միջերակային անզգայացման դեպքում դեղանյութերը ներարկվում են երակային` ինֆուզամատի օգնությամբ:
Ինհալացիոն մեթոդի դեպքում հիվանդին սարքի միջոցով տրվում է գազային անզգայացնող նյութ, ինչի արդյունքում պացիենտը քնում է: Այս դեպքում կիրառվող դեղանյութերը, ի տարբերություն ներարկվողների, որոշ չափով տոքսիկ են (ունեն նաև բացասական ազդեցություն էկոլոգիայի վրա, գոլորշիացման հետևանքով տարածվում են վիրահատական սենյակում և ազդում բուժանձնակազմի վրա), սակայն հարմարավետ են անզգայացման գործընթացը կատարելու համար:
Մեր կլինիկայում օգտագործվում են Հայաստանում առկա բոլոր տեսակի դեղանյութերը: Այսօր բաժանմունքը տեխնիկապես հագեցած է, որն ապահովում է անվտանգության բարձր մակարդակ (առկա են 15 անզգայացման համակարգ և բազմաֆունկցիոնալ մոնիտորներ): Բաժանմունքում տարեկան կատարում է մոտավորապես 3.000 անզգայացում:
– Հետվիրահատական հնարավոր բարդությունների դեմ ի՞նչ ելքեր է այսօր առաջարկվում:
– Առայսօր կատարվում են հետազոտություններ` պարզելու, արդյո՞ք փոքրերի և մեծահասակների մոտ անզգայացման հետևանքով տուժում են գլխուղեղի ճանաչողական ֆունկցիաները, ինչը չի բացառվում, սակայն հստակ ապացույցներ չկան:
10.02.2017 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ