Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ
Ուսային հոդի արթրոսկոպիկ վիրահատությունները «Իզմիրլյան» ԲԿ-ում. izmirlianmedicalcenter.com
Բաժանմունքում իրականացվող արթրոսկոպիկ վիրահատությունների գերակշիռ մասը կատարվում է ծնկան հոդի վրա՝ մահիկի հեռացման, կարման, աճառային դեֆեկտների և ջլային ապարատի վերականգնման մոզաիկապլաստիկայի նպատակով։ Իրականացնում ենք նաև առաջային խաչաձև կապանի պլաստիկա, սրունք-թաթային հոդի, արմնկային և ուսային հոդերի արթրոսկոպիկ վիրահատություններ:
Որո՞նք են ուսային հոդի արթրոսկոպիկ վիրահատության ցուցումները, ի՞նչ անհանգստություններ է ունենում պացիենտը:
Նմանատիպ վիրահատությունների գերակշիռ մասը կատարվում է պացիենտի կյանքի որակի բարելավման, ուժեղ ցավերի կանխման նպատակով:
Ուսային հոդի արթրոսկոպիկ միջամտության հիմնական ցուցումները.
- սեղմման համախտանիշ (Impingment syndrome),
- կալցիֆիկացնող բուրսիտ (Ca-deposition),
- պտտող թեզանիքի վնասում (Rotator cuff),
- սովորութային հոդախախտ (Bankard):
Որո՞նք են արթրոսկոպիկ մեթոդի ընձեռած հնարավորությունները: Ինչո՞վ է այն առավել արդյունավետ բաց եղանակով իրականացվող վիրահատություններից:
- Հիվանդի ստացած տրավման նվազագույն է:
- Վիրահատությունները քիչ ինվազիվ են:
- Ապահովում են ամբողջ հոդի տեսանելիությունը:
- Վիրահատությունն իրականացվում է 3 մմ տրամագծով 3-4 անցքերի միջոցով, մինչդեռ նույն դասի բաց վիրահատությունը պահանջում է միջինը 10 սմ կտրվածք, մկանային հատումներ ¨ այլ
- Հոսպիտալացման օրերը կրճատվում են:
- Հետվիրահատական հնարավոր բարդությունների տոկոսը նվազում է:
Վիրահատական այս եղանակով իրականացվում է ո՛չ միայն բորբոքված հյուսվածքների, պոկված կտորների հեռացում, այլ նաև վերականգնողական վիրահատություններ, որոնք 2001 թվականից իրականացվում են մեր բաժանմունքում: Այդ թվում են պտտող թեզանիքի վերականգնողական վիրահատությունները (այս դեպքում պատռվածքը կարվում է նույնպես արթրոսկոպիկ եղանակով), սովորութային հոդախախտերի հետ կապված առաջային լաբրիումի պատռվածքը, երբ ուսագլխիկը դուրս է գալիս հոդափոսից՝ տարբեր շարժումների հետևանքով: Այս մեթոդներով բաժանմունքում վիրահատվել են 1000-ից ավելի պացիենտներ, նաև՝ արտերկրից, այդ թվում՝ բազմաթիվ պրոֆեսիոնալ մարզիկներ, ովքեր բարեհաջող շարունակել են իրենց սպորտային կարիերան:
«Իզմիրլյան» բժշկական կենտրոնի օրթոպեդիայի և սպորտային տրավմաների բաժանմունքի վարիչ. Հ.Կ. Ավագյան, բժիշկներ. Խ.Ս. Մկրտչյան, Մ.Բ. Բադասյան
15.11.2016 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ