Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ

Ճարպակալում և բարիատրիկ վիրաբուժություն. izmirlianmedicalcenter.com

Ճարպակալում և բարիատրիկ վիրաբուժություն. izmirlianmedicalcenter.com

Մարդկանց մեծամասնությունը հակված են ճարպակալումը համարել կոսմետիկ բնույթի խնդիր, ոչ թե հիվանդություն: Երբեմն փոքր-ինչ գեր, համաչափ կառուցվածքով մարդը, էսթետիկ տեսանկյունից ավելի հաճելի տեսք ունի, քան ստանդարտ քաշով, բայց աղավաղված մարմնաչափերով մեկը:

Ճարպակալմամբ տառապող մարդիկ հակված են մի շարք հիվանդությունների.

  • շաքարային դիաբետ,
  • հիպերտոնիա,
  • աթերոսկլերոզ և այլն:


Ավելորդ քաշից հնարավոր է ազատվել բարիատրիկ վիրահատության միջոցով:

 

Բարիատրիկ վիրաբուժությունն ուղղված է մարմնի ավելորդ զանգվածի դեմ, այն օգնում է մարդկանց ժամանակի ընթացքում անվերադարձ կորցնել ավելորդ քաշը: Կան մի քանի հիմնական վիրահատական եղանակներ.
 

  1. ստամոքսի օղակավորում,
  2. ստամոքսի երկայնակի մասնահատում,
  3. Ստամոքսի շունտավորում:


Հայաստանում մի քանի տարի է, ինչ կիրառվում է բարիատրիկ վիրաբուժությունը: Նիհարեցման այս մեթոդը մեծ պահանջարկ ունի, ինչը պայմանավորված է ճարպակալության խնդիրներ ունեցող մարդկանց քանակով, օրինակ` Ամերիկայի միացյալ նահանգներում հասուն բնակչության 35-ից 40 տոկոսը տառապում է ճարպակալմամբ կամ ունի ավելորդ քաշի հետ կապված խնդիր: Ելնելով մեր երկրում ներդրվող սննդային ինդուստրիաների հանգամանքից (օրինակ. արագ սննդի կետեր)` չի բացառվում, որ մի քանի տարի անց Հայաստանը ևս կկանգնի նման խնդրի առջև: Մեր երկրում քիչ չեն ճարպակալմամբ տառապող մարդիկ, սակայն իրազեկության պակասի, հիմնախնդրի լրջության անգիտության արդյունքում չեն դիմում մասնագիտական օգնության: Մինչդեռ ճարպակալումը ոչ թե էսթետիկ խնդիր է, այլ լուրջ հիվանդություն, նիհարել պետք է առողջ լինելու և ոչ թե զուտ արտաքին տեսքի գրավչության համար:

Բարիատրիկ վիրաբուժությունն ամենաարդյունավետն է այն առումով, որ այս վիրահատություններից հետո 5 տարվա ընթացքում հիվանդներն այլևս չեն վերադառնում իրենց նախկին քաշին: Ցանկալի է,որ վիրահատությունից հետո հիվանդներն առավել ակտիվ կյանք վարեն, որովհետև բարձր ֆիզիկական ակտիվությունը ևս նպաստում է ավելորդ ճարպերի այրմանը:

Ճարպակալում և բարիատրիկ վիրաբուժություն
Հետաքրքրող հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել Իզմիրլյան ԲԿ ընդհանուր և լապարոսկոպիկ վիրաբուժություն բաժնի վիրաբույժ Դ. Հարությունյանի հետ:

Սկզբնաղբյուր. izmirlianmedicalcenter.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ