Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ
Նորամուծություններ հյուսվածքաբանական հետազոտության ասպարեզում. Դավիդյանց լաբորատորիաներ
Դավիդյանց լաբորատորիաներում արդեն աշխատում է կրցքագեղձի քաղցկեղի հետազոտության մեկ պատուհանով սկզբունքը, որը ենթադրում է միայն հյուսվածքի ընդունմամբ ստանալ հետագա բոլոր անհրաժեշտ հետազոտությունները՝ հիստոքիմիական, մոլեկուլյար, գենետիկական: Արդյունքում բուժող բժշկին կամ պացիենտին հանձնվում է պատասխանների ամբողջ փաթեթը:
Նախկինում իմունահիստոքիմիական հետազոտության ծառայությունը կատարվում էր միայն մեկ տեղում: Տարբեր լաբորատորիաներից ընդունվում էին տարբեր մեթոդներով մշակված հյուսվածքներ և դրանք հետազոտվում էին ընդհանրական արձանագրությամբ՝ առաջացնելով կեղծ բացասական պատասխաններ:
Հետագա զարգացման ճանապարհին բեկումնային էր գերմանացի մասնագետների այցը Հայաստան: Ես աշխատում էի ԵՊԲՀ կլինիկական ախտաբանության լաբորատորիայում՝ պրոֆեսոր Կանայանի ղեկավարությամբ: Հրավիրվեցին գերմանացի մասնագետներ, ովքեր մեր պայմաններին համապատասխան մշակեցին արձանագրություն ու հանձնեցին մեզ: Այսինքն՝ երկրորդ տեղը, որտեղ կատարվում էր կրծքագեղձի հետազոտություն՝ բժշկական համալսարանի լաբորատորիան էր:
Արտասահմանում կեղծ պատասխանի հավանականությունը նվազագույնի է հասված, որովհետև բոլոր լաբորատորիաները մեկ ուղեցույցով են աշխատում, հետազոտությունները կատարվում են համատարած նույն սկզբունքներով՝ անկախ նրանից դա Գերմանիայում է, Ավստրիայում, թե Ֆրանսիայում: Հիմա զարգացման այն փուլն է, երբ Դավիդյանց լաբորատորիաները կարող են մեկ փաթեթով ներկայացնել կրծքագեղձի քաղցկեղի ամբողջական հետազոտությունը:
Այն իր մեջ ներառում է նաև հատուկ գենետիկական հետազոտություն: Չարորակ ուռուցքների դեպքում, որքան էլ ընդունված են հիստոքիմիական, հյուսվածքաբանական հետազոտությունները, այնուամենայնիվ, 20-30% հյուսվածքները կարիք ունեն հետագա գենետիկական հետազոտության՝ հասկանալու գենը վնասված է, թե` ոչ: Այս պահին Հայաստանում նման հետազոտություններ՝ ամբողջական փաթեթով, կատարվում է միայն Դավիդյանց լաբորատորիաներում:
Նորություն է նաև հենց վիրահատության ընթացքում անհայտ նորագոյացությունների էքսպրես հետազոտությունը: Ի՞նչ է այն ենթադրում:
Ունենք «Կրիոստատ» հատուկ սարքը, որը թույլ է տալիս չֆիքսված, չմշակված թարմ հյուսվածքը սառեցնել -30°-ում և ստանալ հյուսվածքի բարակ կտրվածքներ: Այն կարող ենք վերցնել ապակու վրա, միկրոսկոպիկ հետազոտություն իրականացնել և շատ կարճ ժամանակահատվածում եզրահանգում տալ` ուռու՞ցք է այն, թե՝ ոչ: Այս ամբողջ գործընթացը կատարվում է մոտավորապես 10-15 րոպեի ընթացքում՝ կախված հետազոտվող հյուսվածքի քանակից: Պատասխանն անմիջապես հաղորդվում է բուժող բժշկին, ով դեռ վիրահատական սեղանի մոտ սպասում է պատասխանին, թե ինչ գոյացության հետ գործ ունի, ինչքանով է այն վտանգավոր, հեռացնել, թե` ոչ, ինչպես հեռացնել և այլն: Այս մեթոդը կոչվում է ներվիրահատական արագ հետազոտություն:
30.05.2016 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ