Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ

Միջուկային բժշկության նվաճումը հասանելի է նաև մեր երկրի ճառագայթային ուռուցքաբանության ոլորտում. Սամվել Քարամյան. oncology.am

Միջուկային բժշկության նվաճումը հասանելի է նաև մեր երկրի ճառագայթային ուռուցքաբանության ոլորտում. Սամվել Քարամյան. oncology.am

Ներկայում Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնը հագեցած է միջուկային բժշկության նվաճումների նորագույն տեխնոլոգիաներով: Այն հնարավորություն է տալիս հետազոտությունն իրականացնել բոլոր օրգան-համակարգերում` միաժամանակ, և վաղաժամ բացահայտել դեռևս նյութափոխանակության խանգարման փուլում գտնվող օջախը: Հետազոտության այս նորագույն մեթոդը բժշկության մեջ համարվում է արդյունավետ և ճշգրիտ, ինչը բժիշկների աշխատանքը դարձնում է դյուրին` բուժման սխեման կազմելիս: 

Միջուկային բժշկության վերոնշյալ նորագույն տեխնոլոգիայի առավելությունների մասին զրուցեցինք Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի Ճառագայթային ուռուցքաբանության բաժանմունքի վարիչ, բ.գ.դ. պրոֆեսոր Սամվել Քարամյանի հետ:

 Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի Ճառագայթային ուռուցքաբանության բաժանմունքի վարիչ, բ.գ.դ. պրոֆեսոր Սամվել Քարամյան–   Ե՞րբ է հիմնադրվել միջուկային բժշկությունը:

–   Միջուկային բժշկությունը հիմնված է հանճարեղ գիտնականների` Վիլհելմ Ռենտգենի, Ռեզերֆ Ֆորդի, Բեկերելի, Իռեն և Ֆրեդերիկ Գուրիների, կողմից կատարված հայտնագործությունների վրա, ովքեր առաջինը ստեղծեցին արհեստական իզոտոպները: Ավելի ուշ ռադիոիզոտոպները կամ ռադիոնուկլեիդներն օգտագործվել է բժշկության մեջ` բուժական նպատակով: 1936թ. Լոուրենսն այն օգտագործել է լեյկիմիայով հիվանդներին բուժելու համար: 1941թ. ռադիոակտիվ իոնների շնորհիվ կարողացել են որոշել վահանաձև գեղձի ֆունկցիան, ընդ որում, դա առաջին օրգանն էր, որ մեթոդը կիրառվեց ախտորոշման նպատակով: 1946 թվականից այն օգտագործվեց վահանաձև գեղձի չարորակ նորագոյացությունների բուժման գործընթացում: Սա միջուկային բժշկության զարգացման սկիզբն էր: 

50-ականներին ստեղծեցին սքաներն ու գամմա խցիկները, որոնց ազդեցությունը մեծ էր միջուկային բժշկության զարգացման ճանապարհին: 1980թ. ստեղծվեց, այսպես կոչված, ՊԵՏ խցիկը, որի համահեղինակներից է մեր հայրենակից Մայքլ Տեր-Պողոսյանը:

Միջուկային բժշկությունն ունի երկու ուղղություն. ախտորոշում և բուժում: Այսօր Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնը հագեցած է Գամմա խցիկ սպեկտ հունգարական արտադրության ախտորոշիչ սարքով: Սցինտիգրաֆիա ախտորոշման այս սարքը սպեկտ խցիկ է, որի մեջ պառկում է հետազոտվող հիվանդը: Հետազոտության արդյունքում ստանում ենք ո՛չ միայն ախտահարված օրգանի պատկերը, այլև՝ ֆունկցիոնալ վիճակը: Մեր կենտրոնում սարքը կիրառվում է ախտորոշման նպատակով: Սպեկտ խցիկը հնարավորություն է տալիս հետազոտել մարդու բոլոր օրգան-համակարգերը: Ուռուցքաբանության մեջ այն հաճախ կիրառվում է ոսկրային համակարգի հետազոտության համար, որը հնարավորություն է տալիս մեկ հետազոտության շրջանակում դիտարկել ամբողջ ոսկրային համակարգը, ի տարբերություն ՀՏ և ՄՌՏ հետազոտությունների, միաժամանակ հնարավոր է ախտորոշել հիվանդությունները տարբեր օրգան-համակարգերում` լյարդում, երիկամում, թոքերում, գանգուղեղում և այլ օրգաններում:

Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի Ճառագայթային ուռուցքաբանության բաժանմունք–   Հետազոտության համար նախատեսված այս սարքն ի՞նչ առավելություններ ունի:

–   Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն պացիենտներն առավել հաճախ դիմում են ոսկրային համակարգի և երիկամների հետազոտության համար, որոնց պարագայում այն կիրառելի է: Այս սարքը հնարավորություն է տալիս հետազոտել եռաչափ եղանակով` ավելի խորը շերտերն ուսումնասիրելու, իսկ տեղեկատվությունը լինում է ճշգրիտ և արդյունավետ: Նախատեսվում է հաջորդ տարի սպեկտ խցիկի համար ձեռք բերել նաև ՀՏ առանձին սարք, որի օժանդակությամբ հետազոտությունը կդառնա առավել արդյունավետ ու ճշգրիտ: Այն հնարավորություն կտա կասկածելի օջախներում հետազոտություն իրականացնել միաժամանակ երկու մեթոդով՝ ՀՏ և միջուկային բժշկության: Ախտորոշման այս եղանակը կիրառելի է նաև վիրաբույժների և քիմիաթերապևտների պրակտիկայում: Գամմա սպեկտ խցիկի հնարավորություններն անսահման են: Ոսկրային համակարգի ախտորոշման համար մեր կլինիկայում տարեկան հետազոտվում է մոտավորապես 300 պացիենտ: Այս տարի սարքը հնարավորությաուն կտա ավելի շատ պացիենտների օգտակար լինել:


–   Ձեր կենտրոնում ծառայության բարելավման համար ինչպիսի՞ փոփոխություններ են սպասվում:

–   2016 թվականից Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնում միջուկային բժշկությունը կծառայի ո՛չ միայն ախտորոշման , այլև՝ բուժման նպատակով: Ոսկրային համակարգում մետաստատիկ ախտորոշված հիվանդների համար կներակվի իզոտոպ ստրոնցի 89, ինչը ոսկրային նյութափոխանակության մեջ կալցիումի դերակատարում ունի: Այս դեղը, երեք ամիս մնալով ոսկրային համակարգում, կուտակվում է մարմնի այն հատվածում, որտեղ գոյություն ունեն մետաստատիկ օջախներ: Այն ապահովում է բարձր արդյունավետություն, օգնում է հիվանդների մոտ վերացնել ցավային համախտանիշը կամ նվազեցնել ցավերի ինտենսիվությունը, իսկ ախտահարված օջախներում նկատվում է հետաճ:

 

Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի Ճառագայթային ուռուցքաբանության բաժանմունք

 –   Միջուկային բժշկությունն ի՞նչ կարևոր դեր ունի ոլորտի առաջընթացի համար:

–   Մեթոդը թույլ է տալիս ախտորոշել մետաստատիկ օջախներ, որոնք այլ հետազոտություններով ոչ միշտ են հայտնաբերվում: Գոյություն ունեն օստեոլիտիկ և օստեոպլաստիկ օջախներ: Հետազոտության ընթացքում ներարկված իզատոպը կուտակվում է միայն օստիոպլաստիկ օջախներում և ակնհայտ դարձնում ամբողջ օրգան-համակարգի ախտահարված հատվածը:

–   Տվյալ սարքից օգտվելու համար ի՞նչ հակացուցումներ կան:

–   Հակացուցումները շատ քիչ են: Հակացուցված է հղիներին, իսկ ախտորոշման անհրաժեշտության դեպքում հղիությունը պետք է ընդհատել:


–   Սարքով հետազոտվելու համար տարիքային որևէ սահմանափակում գոյություն ունի՞:

–   Ոչ:

–   Որքա՞ն ժամանակ է պահանջվում ախտորոշման համար:

–   Երկչափ հետազոտության համար պահանջվում է 15-20 րոպե, իսկ եռաչափի դեպքում` 45-50, քանի որ կասկածելի օջախները խորը շերտերով հետազոտելիս ժամանակը երկարում է :

 

Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի Ճառագայթային ուռուցքաբանության բաժանմունք
–   Հետազոտության համար պացիենտից ի՞նչ է պահանջվում:

–   Անհրաժեշտ է պացիենտի միզապարկը դատարկ լինի, քանի որ իզատոպը կլանվում է նաև մեզի կողմից, ինչը խանգարում է ախտորոշմանը: Պացիենտը պետք է անշարժ պառկի սարքի մեջ: Հետազոտությունն անցավ է:

–   Հետազոտությունն ի՞նչ պարբերականությամբ է թույլատրելի:

–   Իոնիզացված ճառագայթումն այս սարքում այնքան քիչ է, որ բացարձակ անվտանգ է մարդու առողջության համար: Հետազոտության համար կարելի է դիմել 6 կամ 12 ամիսը մեկ անգամ: Այս սարքը հնարավորություն է տալիս ոչ թե տեսնել արդեն ախտահարված օջախը, այլ՝ ավելի վաղ փուլում հայտնաբերել խնդիրը, բացահայտելով օրգանի նյութափոխանակության խանգարումը, քանի որ սարքի զգայունությունը բավականին բարձր է:

–   Առանց գանգատի, ախտորոշման նպատակով կարելի՞ է դիմել նման հետազոտության:

–   Անհրաժեշտ է սարքից օգտվել միայն բժշկի ցուցումով: Կանխարգելիչ նպատակով պետք է դիմեն միայն քաղցկեղի կասկածի դեպքում:

Սկզբնաղբյուր. oncology.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Մեդ-Պրակտիկ

03.02.2016

Հարգելի Մերի, բարև Ձեզ: Դուք կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝ +374 10 28 72 20 (Ճառագայթային թերապիայի բաժանմունք, բաժանմունքի վարիչ Սամվել Քարամյան) , Ձեզ հետաքրքրող հարցերի պատասխանը ստանալու համար: Նաև՝ տեղեկատու. +374 10 23 68 29:

Մերի

03.02.2016

Բարև ձեզ , հետազոտման արժեքը և հերախոսահամար կարող եք նշել , կանխավ շնորհակալություն

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ