Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ
Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի էքսիմեր-լազերային վիրաբուժության բաժանմունքի վարիչ, բ.գ.թ. Ելենա Մալայան. eyecenter.am
Մեր զրուցակիցն է Մալայան ակնաբուժական տոհմը շարունակող չորրորդ սերնդի ներկայացուցիչ. Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի Էքսիմեր-լազերային վիրաբուժության բաժանմունքի վարիչ, բ.գ.թ. Ելենա Մալայանը:
– Հարգելի՛ Ելենա Մալայան, ներկայացրեք, խնդրե՛մ, Ձեր բաժինը, այնտեղ իրականացվող ակնաբուժական վիրահատությունները:
– Ցանկանում եմ նշել, որ այս կենտրոնում կատարվում են բոլոր տեսակի աչքի վիրահատություններ: Որոշակի խոսեմ բաժնի գործունեության մասին: Մեր բաժնում կատարում ենք էքսիմեր-լազերային վիրաբուժություն, այսինքն՝ կարճատեսություն, հեռատեսություն և աստիգմատիզմ շտկելու նպատակով կերատոկոնուսի բուժում: Անձամբ ես կատարում եմ նաև կատարակտայի, կերատոպլաստիկաների վիրահատություններ:
– Դուք նշեցիք լազերային վիրաբուժության, կերատոկոնուսի բուժման մասին, առավել մանրամասն կնկարագրե՞ք գործընթացը:
– Լազերային վիրաբուժության մասին խոսելով՝ պետք է նշեմ, որ այն ունի երեք տեսակ: Վիրաբուժական բոլոր տեսակներն էլ իրականացվում են մեր կենտրոնում: Կերատոկոնուսը զարգացող հիվանդություն է, որը բնորոշ է հայ և մյուս հին ազգերին: Այն բավականին տարածված հիվանդություն է: Ինչ վերաբերում է կերատոկոնուսի բուժմանը, ապա նշեմ, որ այսօր գոյություն ունի քրոսլինքինգ գործողությունը, որն այդքան վիրահատություն չէ, որքան ֆիզիոպրոցեդուրա: Այն արդեն 9 տարի է կիրառվում է մեր կենտրոնում, որի միջոցով կանխվում է կերատոկոնուսի զարգացումը, ինչպես նաև կարող ենք արդեն խուսափել եղջրաթաղանթի փոխպատվաստումից: Այս նոր մեթոդը հնարավորություն է տալիս բարձրացնել եղջրաթաղանթի մեխանիկական ամրությունը: Իսկ հատուկ մշակված լազերային ճառագայթումը թույլ է տալիս դանդաղեցնել, նաև դադարեցնել կերատոկոնուսի զարգացումը:
– Արդյո՞ք հնարավոր է այս հիվանդությունը կանխել վաղաժամ:
– Կարող եմ ասել, որ քրոսլինքինգի միջոցով հնարավոր է կանխել հիվանդության զարգացումն այն փուլում, որում հայտնաբերվել է: Քրոսլինքինքինգ գործողությունը իրենից բարդություններ չի ներկայացնում: Այն բավականին անվտանգ ընթացակարգ է և կիրառվում է միայն հիվանդության սկզբնական փուլում: Այսօր արդեն շատ հիվանդներ օգտվում են այս մեթոդից: Տարիների ընթացքում կատարված դիտարկումների արդյունքները վկայում են այն մասին, որ կա տեսողության զգալի աճ 85 տոկոսի դեպքում:
– Իսկ ինչպիսի՞ սարքավորումներ են կիրառվում այս բաժնում:
– Բաժինը հագեցած է նորագույն սարքավորումներով թե՛ ախտորոշման, թե՛ վիրաբուժության տեսակետից: Այսպես, վերջերս ձեռք բերված ֆեմտո լազերային սարքը հնարավորություն տվեց ապահով և կանխատեսված վիրահատություններ կատարել: Այս նորագույն եղանակն ունի զգալի տարբերություններ, որոնք հնարավորություն են տալիս միջամտությունն իրականացնել բավականին բարդ դեպքերում: Ֆեմտոլազերը թույլ է տալիս վայրկյանների ընթադցքում ձևել եղջրենու գերբարակ լաթ՝ կառավարվող հաստությամբ, տրամագծով, կենտրոնի տեղակայմամբ և հյուսվածքաբանությամբ: Այս դեպքում խոսքը գնում է էքսիմեր-լազերի մասին:
– Լազերային վիրահատությունների տևողությունը սովորաբար որքա՞ն է կազմում:
– Լազերային վիրահատությունները տևում են 10-12 րոպե՝ պայմանավորված վիրահատության տեսակով: Տեսակ հաճախ ընտրում է հենց հիվանդը, նա է որոշում՝ իր համար որ տարբերակն է առավել շահավետ: Իհարկե, կան դեպքեր, երբ բժիշկն է ասում, թե ինչպիսի վիրահատություն պետք է կատարվի:
– Արդյո՞ք շատ են գրանցվում հետվիրահատական բարդություններ:
– Առանձնահատուկ բարդություններ չեն լինում: Եթե լինում էլ են, ապա հիմնականում շտկվող են: Իսկ շտկումը իրականացվում է անվճար: Բարդությունը կայանում է նրանում, որ հնարավոր է աչքը վերադառնա նույն վիճակին: Այդպիսիք, սակայն, եզակի դեպքեր են:
– Իսկ հնարավո՞ր է դա ևս շտկել՝ երկրորդ անգամ դիմելով վիրահատության:
– Այո, երկրորդ անգամ վիրահատելով, հնարավոր է շտկել խնդիրը: Այսինքն՝ թույլատրելի է երկու անգամ վիրահատել նույն հիվանդին: Իսկ մեխանիկական ներգործության բացակայությունը ֆեմտո-LASIK-ի յուրահատկությունն է: Այսպիսով, զգալիորեն նվազում է շտկման միջամտության անվտանգությունը և քիչ հավանական են դառնում հետվիրահատական բարդությունները:
16.12.2015 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ
