Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ
Կրծքագեղձի և ձվարանների քաղցկեղի բուժման միջազգային ժամանակակից մեթոդները հասանելի են «Նաիրի» բժշկական կենտրոնում
«Նաիրի» բժշկական կենտրոնում չարորակ ուռուցքների դեղորայքային բուժումը՝ քիմիաթերապիան, իրականացվում է՝ համագործակցելով եվրոպական առաջատար կլինիկաների հետ, բացառապես արևմտյան սխեմաներով՝ կիրառելով եվրոպական լավագույն դեղորայք:
«Չարորակ ուռուցքային հիվանդությունների բուժման համար կարևոր է ո՛չ միայն արդյունավետ և որակյալ դեղորայքի ընտրությունը, այլև բուժման իրականացման սխեման և արձանագրությունը: Մեր կլինիկայում բուժման կարևորագույն առավելություններից է այն, որ խստորեն պահպանվում են քիմիապրեպարատների դեղաչափերը, ներմուծման հաջորդականությունն ու տևողությունը: Հետևելով միջազգային փորձին՝ բուժման արդյունքներով չենք զիջում արտասահմանյան բժշկական կենտրոններին», - այս մասին տեղեկացրեց «Նաիրի» բժշկական կենտրոնի քիմիաթերապիայի բաժանմունքի ղեկավար Լևոն Բադալյանը:
«Նաիրի» բժշկական կենտրոնը քիմիաթերապիայի կազմակերպման գործընթացում մշտապես հետևում է նաև նորամուծություններին. այսօր կլինիկայում, մասնավորապես՝ կրծքագեղձի և ձվարանների քաղցկեղի բուժման սխեմաներն, իրականացվում են նորագույն չափանիշներով, որոնք նորարարություն են նույնիսկ արևմուտքում:
«Եթե նախկինում քիմիաթերապիայի կուրսերը, որպես կանոն, իրականացվում էին քսանմեկ օրը մեկ անգամ, այսօր, արդի ուռուցքաբանությունը վերանայել է այդ մոտեցումը և շատ հաճախ կրծքագեղձի և ձվարանների քաղցկեղի բուժման մեջ քիմիաթերապիան առավել արդյունավետ է յուրաքանչյուր շաբաթ կամ երկու շաբաթը մեկ անգամ իրականացնելու դեպքում, այսպես կոչված «հաճախացած դեղաչափերով» (dose dense chemotherapy), որի առավելությունն արդեն ապացուցված է առաջատար ուռուցքաբանական կենտրոնների կողմից:
Խնդիրը նրանում է, որ քսան օր ընդմիջման դեպքում ուռուցքային բջիջները ստանում են բազմանալու որոշակի հնարավորություն, իսկ քիմիաթերապիայի մեկ-երկու շաբաթյա ընդմիջումով կիրառման դեպքում կանխվում են նրանց աճելու և զարգանալու բոլոր շանսերը»,- ասաց բժիշկ Բադալյանը: Արդեն երկու տարի է, ինչ մեթոդը գործականում կիրառվում է «Նաիրի» բժշկական կենտրոնի քիմիաթերապիայի բաժանմունքում:
«Բացի հաճախաված դեղաչափերով բուժումից, գերժամանակակից արձանագրությունները պարունակում են նաև, այսպես կոչված, «ինտենսիվ դեղաչափերով» սխեմաներ (dose intensified chemotherapy), այսինքն, հիվանդին ներմուծվում են ստանդարտ դեղաչափերից որոշակիորեն ավելի բարձր դեղաչափեր, ինչը նույնպես նպաստում է քաղցկեղի բջիջների առավել արդյունավետ ոչնչացմանը: Բուժման այս մեթոդը նախատեսված է հիվանդների բարձր ռիսկային խմբերի համար (երիտասարդ հիվանդներ, մեծ չափերի կամ տարածված ուռուցքներով դեպքեր և այլն), որոնց պարագայում մեծ է հիվանդության կրկնվելու (ռեցիդիվի) վտանգը:
Ամենաբարձր ռիսկի խմբերում գտնվող հիվանդների մոտ կրծքագեղձի քիմիաթերապիան կատարվում է ներկայացված երկու նոր մեթոդների համատեղ կիրառմամբ՝ բարձր դեղաչափերով և հաճախացած ռեժիմով»,- նշեց «Նաիրի» բժշկական կենտրոնի քիմիաթերապիայի բաժանմունքի ղեկավարը:
26.07.2015 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ