Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ

Ռադիոգինեկոլոգիական բաժանմունքը քաղցկեղի բուժման գործում. oncology.am

Ռադիոգինեկոլոգիական բաժանմունքը քաղցկեղի բուժման գործում. oncology.am

Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Ռադիոգինեկոլոգիական բաժանմունքում իրականացվում է օնկոգինեկոլոգիական հիվանդների ճառագայթային բուժում, որտեղ տարեկան բուժվում է 300-350 հիվանդ: Բաժանմունքի ղեկավար, բժշկական գիտությունների դոկտոր, ԵրՊԲՀ դոցենտ Էվելինա Բախշինյանը ներկայացնում է բաժանմունքում բուժսպասարկման մանրամասները:


–   Մեր բաժանմունքում բուժվում են կանայք, ովքեր ունեն արգանդի մարմնի, վզիկի և հեշտոցի քաղցկեղ: Բուժումն իրականացվում է ինչպես վիրահատությունից հետո, այնպես էլ` ոչ վիրահատական, բարձիթող փուլերում:
 
Ճառագայթային բուժումը բավականին երկարատև է և բաղկացած է երկու փուլերից՝ դիստանցիոն և ներխոռոչային գամմա թերապիայից: Շատ դեպքերում զուգահեռ անց  է կացվում  նաև քիմիաթերապիա:
 
Ներխոռոչային գամմա թերապիան իրականացվում է նոր Micro Selectron HDR սարքով, որը լիցքավորվում է իրիդիում (Ir192) ռադիոակտիվ նյութով:
 
Մեր բաժանմունքում աշխատում է առաջատար մասնագետ, բժշկական գիտությունների թեկնածու՝ Ալինա Խանգելդյանը, ով Հայաստանում ճառագայթային գինեկոլոգիայի հիմնադիրներից է, ինչպես նաև բարձր որակավորում ունեցող բժիշկներ, բուժքույրեր, ճառագայթային տեխնիկներ, ովքեր կատարում են ճառագայթային թիրախներում իրենց գործը:
 
Հայաստանում արգանդի վզիկի քաղցկեղի սկրինինգային ծրագրերի կատարման թերացումները հանգեցնում են այն բանին, որ հիվանդները մեզ են դիմում արդեն իսկ բարձիթող եղած փուլերում: Օրինակ. 2014 թ. վիճակագրական տվյալներով արգանդի վզիկի քաղցկեղով հիվանդների թիվը պակասել է, սակայն ավելացել է առաջնային հիվանդացության հայտնաբերումը արդեն իսկ IV փուլում, ինչը կազմում է արգանդի վզիկի քաղցկեղի ընդանուր հիվանդացության  21 տոկոսը, որը բավականին մտահոգիչ ցուցանիշ է:

Սկզբնաղբյուր. oncology.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ